hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության պրոբլեմային լաբորատորիա

Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական  փորձաքննության պրոբլեմային լաբորատորիաՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար կիրառական նշանակություն ունեցող գիտական ծրագրերի բաղա-դրիչով բազային ֆինանսավորմամբ ՀԱԱՀ-ի գիտական կենտրոնի կազմում գործում է 2005թ-ից: Հիմնադրման օրվանից մինչև 2016 թ. լաբորատորիան ղեկավարել է պրոֆեսոր Ս.Լ. Գրիգորյանը: Ներկայումս այն ղեկավարում է ա.գ.դ., պրոֆեսոր Հ.Զ. Նաղաշյանը:

Լաբորատորիայի կազմում ընդգրկված են անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի համաճարակաբանության, մակա-բուծաբանության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, ոչ վարակիչ հիվանդությունների, թերապիայի, վիրաբուժության, ծննդագիտության և դիագնոստիկայի մասնագետներ` պրոֆեսորներ Վ.Վ. Աբրահամյանը, Ս.Լ. Գրիգորյանը, Գ.Բ. Սերոբյանը գիտությունների թեկնածուներ Ս.Գ. Եղոյան, Կ.Ա. Սուքիասյան, Վ.Վ. Գրիգորյան, Մ.Ա. Սարգսյան, Ա.Ռ. Մկրտչյանը, Լ.Հ.Գրիգորյանը, Ա.Ռ.Հակոբյանը, Գ.Ռ. Համբարձումյանը, Գ.Մ. Պետրոսյանը, Ս.Պ. Արզումանյանը և ուրիշներ:

Անցած հինգ տարիների ընթացքում լաբորատորիայի աշխատակիցները զգալի աշխատանք են կատարել անասնաբուժության և անասնաբուժասանիտարական փորձաքննության ուղղությամբ, մասնավորապես` իրականացվել է «Գյուղատնտեսական կենդանիների և մարդու խիստ վտանգավոր հիվանդությունների` պաստերելյոզի, էխինոկոկոզի և տրիխինելյոզի կանխարգելման ու պայքարի միջոցառումների մշակումը» ծրագիրը:

Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետազոտական աշխատանքների ամենամյա եռամսյակային ծրագրավորում և նախատեսվող աշխատանքների բաժանում աշխատակիցների միջև:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, VI մասնաշենք
Հեռ. +374 (10) 45 16 01

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10