hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Պեստիցիդների սինթեզի և բույսերի պաշտպանության պրոբլեմային լաբորատորիա


Հիմնադրվել է 1962թ. համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, գիտությունների վաստակավոր գործիչ Վ.Վ. Դովլաթյանի կողմից, ում շնորհիվ Հայաստանում սկիզբ է դրվել սինթետիկ օրգանական քիմիայի նոր ուղղությանը` բույսերի պաշտպանության նոր քիմիական միջոցների մշակմանը: Նրա ղեկավարությամբ լաբորատորիայում ստացված միացությունների շարքում հայտնաբերվել են նոր բարձր ակտիվությամբ օժտված հերբիցիդներ, ֆունգիցիդներ, աճախթանիչներ: Դրանցից մի շարք պեստիցիդներ` ֆենագոնը, կրոտիլինը, մեթազինը, սուլֆազինը, տրիսուրոնը, սուրամը, անտիգորը ներդրվել են գուղատնտեսության մեջ: Վ.Վ. Դովլաթյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 3 դոկտորական և 34 թեկնածուական ատենախոսություն:

2006թ-ից լաբորատորիան ղեկավարում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Ա.Փ. Ենգոյանը: Նա ոչ միայն շարունակում է լաբորատորիայի ավանդական հետազոտությունները, կապված ազոտ, ծծումբ և թթվածին պարունակող հետերոցիկլիկ համակարգերի ֆունկցիոնալացման հետ, այլ նաև ձեռնամուխ է եղել զարգացնել երկու նոր ուղղություններ.

  1. 1. Երկու, երեք և չորս հետերոցիկլիկ օղակների համադրությամբ չկոնդենսված և կոնդենսված նոր համակարգերի սինթեզ, դրանց շարքերում երկու պեստիցիդային հատկություններով օժտված միացությունների հայտնաբերում: 2. Նպատակային սինթեզներ «Կանաչ քիմիայի» սկզբունքների հիման վրա, որը նախատեսում է պինդ ֆազում կամ ջրային լուծույթում բարձր ելքերով ընթացող ռեակցիաների մշակում, էներգակիրների և թափոնների նվազեցում, սինթեզվող նյութերի (պեստիցիդների) արագ քայքայում շրջակա միջավայրում և այլն:
  2. Նպատակային սինթեզներ «Կանաչ քիմիայի» սկզբունքների հիման վրա, որը նախատեսում է պինդ ֆազում կամ ջրային լուծույթում բարձր ելքերով ընթացող ռեակցիաների մշակում, էներգակիրների և թափոնների նվազեցում, սինթեզվող նյութերի (պեստիցիդների) արագ քայքայում շրջակա միջավայրում և այլն:









Այս ուղղություններով լաբորատորիան արդեն հասել է հաջողությունների, նշված նոր համակարգերում ստացվել են միաժամանակ ֆունգիցիդային և աճակարգավորիչ բարձր ակտիվություններով օժտված տասնյակից ավելի պատրաստուկներ, որոնցից մի մասը անցնում է դաշտային փորձարկումներ: Վերջին 2010-2017 թթ. ընթացքում կատարված գիտահետազոտական ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել կամ զեկուցվել են 113 գիտական աշխատությունների ձևով միջազգային, հանրապետական ամսագրերում և միջազգային գիտաժողովներում, ստացվել են 4 արտոնագրեր:

Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հանրապետական և միջազգային գիտական կենտրոնների հետ.

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրության կենտրոն, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, ՌԴ ԳԱ քիմիական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտ, ՌԴ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ, ԱՄՆ Կալիֆորնիայի Մոլեկուլային բժշկության ինստիտուտ, Լեհաստանի Քիմիական նյութերի կառավարման կենտրոն, Չեխական Հանրապետության Բռնո քաղաքի Մասարիկի համալսարան:

Միջազգային դրամաշնորհներ.

  • ES “COPERNICUS”-2” “Pesticides” (Contract No.ICA 2-2000-10002)
  • International Science and Technology Center, (Project A-370)
  • UNIDO “Cleaner Production”
  • UNIDO “Environmentally Sustainable Management of PCBs and Other POPs Waste, Technical Assistance for POPs in the Republic of Armenia”
  • “Armenian and UNEP Partnership Initiative for Sound Managment of Chemical and Implementation of SAICM in Armenia”
  • NATO “Science for peace”: “Inventory, Monitoring and Analysis of Obsolete Pesticides in Armenia for Environment Sound Disposal”
  • "Management of Chemical Substunces in the Republic of Armenia " EU (Poland)
  • UNIDO "Minamata Convention Mercury Inventory in the Republic of Armenia"

Լաբորատորիայի ղեկավար Ա.Փ.Ենգոյանը արտասահմանյան ութ գիտական ամսագրերի հրավիրված խմբագիր է:

Հետադարձ կապ

ՀԱԱՀ, I մասնաշենք, 408 սենյակ
Հեռ. +374 (12) 567079
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10