hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ուսումը 5 ամսով Ալմերիայի համալսարանում (Ալմերիա, Իսպանիա) շարունակելու նպատակով: ՀԱԱՀ-ից Ալմերիայի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան 2 ուսանողներ։

Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և շուկայաբանության, Տնտեսագիտական ֆակուլտետների, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կետրոնի բակալավրիատի բոլոր ուսանողները (բացառությամբ առաջին և ավարտական կուրսերի), որոնք տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ․
1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (հայերենով տեղեկանք դեկանատից Էրազմուս+ ծրագրի մասնակցության համար)
2. Անձնագրի պատճեն
3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
6. Անգլերեն և/կամ իսպաներեն լեզուների իմացությունը հաստատող փաստաթուղթ կամ օտար լեզվի դասախոսի կողմից հաստատված օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթ (անգլերենով)
7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 19-ը:
Ալմերիայի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք հետևյալ հղմամբ՝ https://www.ual.es/en/comunidad/estudiantes-internacionales?idioma=en_GB, իսկ դասընթացների վերաբերյալ՝ http://cms.ual.es/UAL/en/estudios/grados/index.htm։ Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը ներբեռնեք այստեղից։
Դիմումների ընդունումից հետո ՀԱԱՀ-ում կկազմակերպվի հարցազրույց և կկատարվի նախնական ընտրություն։ Այնուհետև բոլոր փաստաթղթերը և նախնական ընտրության արդյունքները կուղարկվեն ընդունող համալսարան, որտեղ կկատարվի վերջնական ընտրությունը։
Ընտրության ժամանակ հաշվի են առնվելու լեզվական հմտությունները, ակադեմիական առաջադիմությունը, մոտիվացիան, ուսանողական ակտիվությունը և այլն։
Ծրագիրը հոգում է ճանապարհի հետ կապված ծախսերը մինչև 820 եվրոյի սահմանում, ինչպես նաև տրամադրում է ամսական 800 եվրո կրթաթոշակ: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին:

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10