hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ընդունելություն

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի 2016թ-ի օգոստոսի 31-ի №846-Ա/2 «Ըստ բուհերի և մասնագիտությունների 2016/2017 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» հրամանը և 2007 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Կրթության և գիտության նախարարի №1193-ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության և ուսուցման կարգի» 9-րդ կետը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն՝ հետևյալ մասնագիտություններով.

Մասնագիտության
ծածկագիրը
Մասնագիտության անվանումը Վճարովի,
առանց տարկետման
իրավունքի տեղեր
031802.00.7  Ագրոէկոնոմիկա 10
041101.00.7  Հաշվապահական հաշվառում և
 հարկում
25
041201.00.7  Ֆինանսներ 30
041301.00.7  Կառավարում 10
071601.00.7  Տրանսպորտային համակարգեր 30
072101.00.7  Պարենամթերքի տեխնոլոգիա 20
073201.00.7  Շինարարություն 15
081101.00.7  Ագրոնոմիա 10
082101.00.7  Անտառային տնտեսություն 5
084101.00.7  Անասնաբուժություն 10
 Ընդամենը 165


Դիմորդներն ընդունող հանձնաժողովին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում ՀԱԱՀ ռեկտորի անունով, նշելով ընտրված մասնագիտությունը և դիպլոմի գնահատականների միջին միավորը
  2. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  3. Ինքնակենսագրություն
  4. 4 լուսանկար (3x4 չափի)
  5. Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճեն (բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի)
  6. Գնահատականների ներդիրը և պատճեն (բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի)
  7. Անձնագիրը և պատճեն
  8. Զինվորական գրանցման փաստաթղթերի բնագիրը և պատճեն (ներկայացնում են անձամբ)
  9. Թղթապանակ

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2016թ-ի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 30-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով՝ Տերյան 74, 1Ա3 սենյակ, հեռ. 58-22-94 և ՀԱԱՀ մագիստրատուրայի բաժին՝ Տերյան 74, 2-րդ մասնաշենք, 427ա սենյակ, հեռ. 52-67-14:

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10