hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Կանոնակարգային փաստաթղթեր


Գիտական ղեկավարի պարտականությունները և մագիստրանտի կողմից
ատենախոսության կատարման կարգը

Մագիստրանտի գիտական ղեկավարը ուղղություն է տալիս մագիստրանտի գիտական աշխատանքին` օգնելով նրան ճիշտ գնահատելու որոշումների հնարավոր տարբերակները, սակայն որոշումների ընտրությունը իր իսկ մագիստրանտի խնդիրն է, և նա, որպես կատարվող աշխատանքի հեղինակ, պատասխանատու է ընդունված որոշումների, ինչպես նաև ստացված արդյունքների հավաստիության և փաստացի ճշտության համար:

Գիտական ղեկավարի անմիջական մասնակցությամբ մշակվում է մագիստրոսական գիտական աշխատանքի բանվորական պլանը և մշակվում կատարվելիք գիտական հետազոտության մտահղացման կանխատեսումը:

Գիտական ղեկավարը մագիստրանտի հետ տանում է նաև այլ աշխատանքներ, մասնավորապես`

  1. Խորհուրդ է տալիս ըստ թեմայի ընտրել գրականություն, տեղեկագրեր, վիճակագրական, արխիվային նյութեր և այլ աղբյուրներ
  2. Մագիստրանտի հետ անցկացվում է նախատեսված և համակարգված զրույցներ և խորհրդատվություններ
  3. Գնահատում է կատարված գիտական աշխատանքի բովանդակությունն, ըստ համապատասխան բաժինների և ամբողջությամբ
  4. Անձամբ մասնակցում է մագիստրանտի գիտական հաշվետվություններին և ատեստավորումներին
  5. Հետևում է ատենախոսության ձևավորմանը` պահանջվող ստանդարտներին համապատասխան
  6. Համաձայնություն է տալիս ատենախոսությունը պաշտպանության ներկայացնելու վերաբերյալ
  7. Հետևում է ատենախոսությունը ժամանակին մագիստրատուրայի բաժին ներկայացնելուն:

Այսպիսով, գիտական ղեկավարը մագիստրանտին գիտական և մեթոդական օգնություն է ցույց տալիս, վերահսկում է աշխատանքի կատարումը, խորհուրդներ է տալիս այս կամ այն որոշման ընդունման նպատակահարմարության, ինչպես նաև եզրակացություն է ներկայացնում աշխատանքն ավարտելու վերաբերյալ: Մագիստրոսական ատենախոսությունում ամփոփված որոշումների, լուծումների, եզրակացությունների և բոլոր տվյալների համար պատասխանատու է մագիստրանտը:
Ավարտված ատենախոսությունը գիտական ղեկավարի և համապատասխան ամբիոնի կարծիքով ներկայացվում է մագիստրատուրայի բաժին, որտեղից էլ ուղարկվում է գրախոսման ՀԱԱՀ-ից դուրս` տվյալ բնագավառի գիտության կամ արտադրության հեղինակավոր մասնագետներին:


Մագիստրոսական ատենախոսության օրինակելի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ 1 էջ
  2. Բովանդակություն 1-2 էջ
  3. Համառոտագիր 0,5 էջ
  4. Ներածություն 1-2 էջ
  5. Գրական ակնարկ 10 (գլուխ 1)
  6. ՈՒսումնասիրության խնդիրը, նպատակները և մեթոդները - 3-5 էջ
  7. Հիմնական գլուխներ
  8. Տնտեսական արդյունավետության գնահատումը 2-3 էջ
  9. Եզրակացություններ և առաջարկություններ 2 էջ
  10. Գրականության ցանկ ( 20-25 անուն )
  11. Հավելվածներ ...

Հիմնական գլուխները ձևակերպվում են` ելնելով մագիստրոսական մասնագիտությունից, թեզի թեմայի բնույթից (տնտեսական, փորձնական, գիտական-փորձարարական), մագիստրանտի անհատական աշխատանքային պլանից:

Մագիստրոսական թեզի ընդհանուր ծավալը 60-70 համակարգչային էջ է:

Քանի որ մագիստրոսական ատենախոսությունը աստիճանաշնորհող աշխատանք է, այն գնահատվում է ոչ միայն ըստ տեսական գիտական արժեքների` թեմայի արդիականության և ստացված արդյունքների նշանակության, այլ նաև ըստ այդ ստեղծագործության ընդհանուր մեթոդական պատրաստվածության, որը նախ և առաջ արտացոլվում է ձևավորման մեջ: Ձևավորումն ատենախոսության հիմնական բաժինների հերթական դասավորվածությունն է. հիմնական տեքստը ( գլուխներ, ենթագլուխներ և այլն ), ինչպես նաև ուղեկցող-տեղեկատվական բաժինները, որոնք տրամաբանական հաջորդական կապի մեջ են գտնվում: Տիտղոսաթերթը ատենախոսության առաջին էջն է, որը լրացվում է խիստ որոշակի կարգով (հավելված 1): Բովանդակությունում նշվում են ատենախոսության բոլոր բաժիններն ու ենթաբաժինները, դրանց զբաղեցրած էջերն ըստ հերթականության:

Ներածության մեջ պետք է պարզաբանել.

  1. Թեմայի արդիականությունը
  2. Հետազոտման նպատակը, խնդիրները և մեթոդները
  3. Հետազոտության օբյեկտը կամ առարկան
  4. Հետազոտության գիտական նորույթը
  5. Հրատարակումները

Գրականության ակնարկում հակիրճ տրվում է մագիստրոսական ատենախոսության թեմայով կատարված գիտական հետազոտությունների, գիտության նվաճումների և առաջավոր փորձի համակարգված և քննադատական վերլուծությունը:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10