hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մշակվելու է ձկնաբուծության զարգացման ռազմավարություն 

Հայաստանի ձկնաբուծության ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանձանարարել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը` «Հայ ձկնաբույծների միություն»

հասարակական կազմակերպության հետ համատեղ սեղմ ժամկետում մշակել ձկնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթ, որում ընդգրկված կլինեն ոլորտի բոլոր առաջնահերթություններն ու գերակա խնդիրները:
Այս մասին Իգնատի Առաքելյանը որոշում է կայացրել «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության մի շարք ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման արդյունքում, որի նպատակն էր քննարկել ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: 
Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում բուծվող իշխանազգի և թառափազգի ձկնատեսակների գնագոյացմանը և շուկայական գների ձևավորմանը: Ձկնաբույծները նշել են, որ գործող գնի նվազեցումն անբարենպաստ պայմաններ կստեղծի ձկնաբուծական արտադրանքի ծավալների ավելացման և ոլորտի հետագա զարգացման համար: Հանդիպման մասնակիցները նշել են, որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ձկնամթերքի, այդ թվում` խավիարի արտահանման ծավալներն աճել են, միաժամանակ արտաքին շուկայում հայկական արտադրանքի պահանջարկի ավելացման հաշվին նախադրյալներ են ստեղծվում տեղական ձկնամթերքի արտադրության ծավալների ավելացման համար: Քննարկվել են նաև ձկնաբուծարաններում արտադրական հզորությունների բարձրացման միջոցով տեղական ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ձկնաբուծարաններում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին շուկայում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Աղբյուրը՝ 1in.am

 

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

Ուսման հնարավորություն Իտալիայի Սալերնոյի համալսարանում

Շվեյցարական կառավարության ամենամյա «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր՝ հայ դիմորդների համար

Շվեյցարական կառավարության ամենամյա «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր՝ հայ դիմորդների համար 

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019-2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որի շրջանակներում անցկացվող մրցույթի հաղթող հայ ուսանողները, հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները հնարավորություն կստանան անվճար սովորելու և հետազոտություններ իրականացնելու Շվեյցարիայի համալսարաններում և գիտակրթական հաստատություններում:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10