hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Գիտական գործունեություն, հրապարակումներ, կադրերի պատրաստում

Հեղինակ է 180 գիտական աշխատանքների, այդ թվում 33-ը գյուտերի (հեղինակային վկայագրերի և արտոնագրերի), 8-մենագրության, որոնցից մեկը հրատարակվել է անգլերեն լեզվով Գերմանիայի Դաշնությունում` Հոհենհայմի համալսարանի ինժեներական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, 2 դասագրքի, որոնք նախատեսված են բուհերի ճարտարագիտական մասնագիտությունների համար:
Ա.Թարվերդյանի կողմից ուսումնասիրվել են բույսերի կտրող օրգանների  (ցողունների) արխիտեկտոնիկան, անատոմիամորֆոլոգիական կառուցվածքային շինարարական-մեխանիկական սկզբունքները, բացահայտվել և ուսումնասիրվել են մի շարք, մինչ այդ անհայտ, օրինաչափություններ, որոնք պաշտպանված են նախկին ԽՍՀՄ հեղինակային արտոնագրով: Դրանք մեծ չափով օգտագործվում են շինարարական և մեքենաշինական կառուցվածքների ու մասերի նախագծման ու հաշվարկների ընթացքում` ապահովելով անհրաժեշտ ամրություն ու կոշտություն` նյութի նվազագույն ծախսման պայմաններում:
Ա.Թարվերդյանի ամենանշանակալի ներդրումը, ոլորտի ճանաչված գիտնականների գնահատմամբ, քայքայման մեխանիկայի հիմնադրույթների կիրառմամբ սահումով կտրման էության բացահայտումն է ու տեսության մշակումը: Նա երկարամյա հետազոտությունների արդյունքում լուծել է 1910-ական թվականներից երկրագործական մեխանիկայի բնագավառում գիտնականներին հետաքրքրող կարևոր խնդիրը` կտրման իրականացումը նվազագույն դիմադրության ու էներգածախսումների պայմաններում:
Ա.Թարվերդյանի կողմից ստեղծվել և մշակվել են ութ կտրող ապարատներ, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքներով:

2013թ իրականացվել են հետազոտություններ գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության ոլորտում: Ուսումնասիրվել է թրթռաքայքայման, լաբորատոր պայմաններում փորձարկված թրթրռագլխիկով բանվորական օրգանների կիրառման հնարավորությունը քարքարոտ և ցեմենտացված շերտերով հողերի մշակման դեպքում: Տեսական հետազոտությունների արդյունքում ճշտգրտվել են բանվորական օրգանի երկրաչափական և կինեմատիկական պարամետրերը կախված մշակվող միջավայրի ֆիզիկո-մեխանիկական ու տեխնոլոգիական հատկություններից: Ուսումնասիրվել է ապարների թրթռաքայքայման դինամիկան, սահմանվել են բանվորական օրգանի և մեքենայի էներգետիկ ցուցանիշների օպտիմալ արժեքները: Մշակվել է ծանր հողերում աշխատող գութանի հարկադրական տատանումով իրանի կինեմատիկական սխեման: Տեսական հետազոտություններով և մեխանիզմի կինեմատիկական վերլուծության ճանապարհով ճշգրտվել են օղակների կինեմատիկական ու երկրաչափական պարամետրերը: Շարունակվել են հետազոտությունները բերքահավաքի մեխենաների և հնձիչների կտրող ապարատների կատարելագործման և շահագործական հուսալիության բարձրացման ուղղությամբ: Մշակվել են հաղորդակների կառուցվածքներ և հուսալիության բարձրացման տեխնիկական միջոցենր: Մշակվել է խաղողի այգու միջվազային տարածքների մշակության ետկռոտորային մեքենա, որը հնարավորություն է տալիս մեկ անցումով իրականացնել երկու շարքերի մշակում:

Ա.Թարվերդյանի` ռեկտորի պաշտոնում աշխատելու ընթացքում կայուն և զարգացող հիմքերի վրա է դրվել երիտասարդ գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործը: Այժմ ասպիրանտուրայում կրթական-հետազոտական ծրագրեր են իրականացնում շուրջ 250 ասպիրանտներ ու հայցորդներ, նրանցից 202-ը` Իրանի Իսլամական Հանրապետությունից: Միայն վերջին 5 տարիների ընթացքում համալսարանի ամբիոններում դասախոսական աշխատանքի են ներգրավվել 80-ից ավելի երիտասարդ կադրեր: Իսկ Ա. Թարվերդյանի անմիջական ղեկավարությամբ կատարվել և պաշտպանվել են 16 թեկնածուական և 6 դոկտորական ատենախոսություններ:

Ա.Թարվերդյանի գիտական հոդվածների ցուցակըpdf1

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10