hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 11-12-ին Հայաստանի ազգային ագրարային համալ-սարանում տեղի կունենա Tempus LeAGUe «Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ցկյանս ուսուցման զարգացման ցանց» ծրագրի հերթա-կան աշխատանքային հանդիպումը, որին կմասնակցեն ծրագրի բոլոր գործընկեր համալսարանները, ինչ-պես նաև Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունների ներկայա-ցուցիչները, Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան և Վրաստանի մեծահասակների կրթության ասոցացիան։
Ծրագիրը մեկնարկել է 2013թ. և միտված է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի ծրագրի գործընկեր բուհերում ցկյանս ուսուցման կենտրոնների ստեղծմանը և արդեն իսկ գործող կենտրոնների արդիականացմանը` զարգացնելով անհատների կարողությունները շարունակական դասընթացների կազմակերպման միջոցով: Ծրագիրը շեշտադրում է նաև գործազրկության հետ կապված խնդիրների լուծումը, որոնց հիմնական պատճառն աշխատաշուկայի պահանջների և աշխատուժի կարողությունների միջև եղած անհամապատասխանությունն է: Գործառույթները ներառում են Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի ծրագրի գործընկեր հաստատություններում ցկյանս ուսուցման կազմակերպման համար ուղեցույցների մշակում, այդ ոլորտում համատեղ իրավական և վարչական աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև մի շարք պիլոտային ծրագրերի իրականացում։
Ծրագրի համակարգողն է Լինեուս համալսարանը (Շվեդիա), իսկ գործընկեր հաստատություններն են Հայաստանի ազգային ագրարային, Գավառի պետական, Հայ-ռուսական (Սլավոնական), Վանաձորի պետական համալսարանները, Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան, Վրաստանի Իլիայի պետական, Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլու անվան պետական համալսարանները, Վրաստանի մեծահասակների կրթության ասոցիացիան, Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարանը (Ուկրաինա), Ուկրաինայի ազգային տեխնիկական համալսարանը, Օդեսայի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (Ուկրաինա), Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանը (Ուկրաինա), Դանիայի տեխնիկական համալսարանը, Կոիմբրայի համալսարանը (Պորտուգալիա), Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի ԿԳ նախարարությունները:
Աշխատաժողովին կներկայացվեն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, կքննարկվեն ծրագրի հետագա քայլերը, ինչպես նաև պիլոտային դասընթացների կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10