hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ՀԱԱՀ Պատմության թանգարան

   Նախագահի այցը ՀՊԱՀ պատմության թանգարան 1980թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի համար հավաքված արխիվային և փաստացի նյութերի հիման վրա որոշվեց կազմակերպել ինստիտուտի պատմության թանգարանը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1985թ. հոկտեմբերին:
    Թանգարանի նյութերը հավաքելու ու պահպանելու հարցերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարվեց Ց.Մ. Գալստյանին:
   ՀԳԻ ռեկտորի 1985թ. հուլիսի 25-ի թիվ 87/6-ս հրամանով կազմվեց պատմության թանգարանի գիտամեթոդական խորհուրդ` ռեկտորի նախագահությամբ: Նախագահի տեղակալի պաշտոնում հաստատվեց հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Ց.Մ. Գալստյանը, ով միաժամանակ համակարգում էր խորհրդի աշխատանքները:
   Նախագահի այցը ՀՊԱՀ պատմության թանգարան Խորհրդի կազմի մեջ ընդգրկված էին Ա.Ա. Մատթևոսյանը, Ա.Ա. Գևորգյանը, Հ.Ն. Կարապետյանը, Ս. Հ. Զաքարյանը, Մ.Ջ. Միրիջանյանը,  Մ.Ա.Մելիք-Բախշյանը, Հ. Սուքիասյանը, Կ.Ռ. Ներսիսյանը, Վ.Ռ. Նիկողոսյանը:
Թանգարանի պատմությանը վերաբերող փաստաթղթերի ձեռքբերման հարցում մեծապես աջակցել են հանրապետական արխիվի վարիչներ Ս. Հարությունյանը և Պ. Սաֆյանը, ինչպես նաև ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները:
Թանգարանում համալսարանի հիմնադրման վերաբերյալ ներկայացված են հարուստ փաստագրական նյութեր:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, 422 սենյակ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10