hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Արտաքին կապերի դեպարտամենտ

Արտաքին կապերի դեպարտամենտի պետ՝
Համբարձումյան Գարեգին

Արտաքին կապերի դեպարտամենտը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ստորաբաժանումներից է, որն իրականացնում է ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցությունը կրթության, գիտության և խորհրդատվության ոլորտներում:

Այն հիմնադրվել է 2005թ.՝ 1994թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում գործող Արտաքին կապերի բաժնի հիման վրա: 1994-2001թթ. բաժինը ղեկավարել է Լ.Մ. Գյուլխասյանը, իսկ 2001-2016թթ ՝ Հ.Յա. Սայադյանը: Այժմ դեպարտամենտի աշխատանքները ղեկավարում է Գ. Համբարձումյանը: 

Դեպարտամենտը բաղկացած է երկու բաժիններից.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միջազգային համագործակցության ոլորտում որդեգրել է համալսարանը միջազգային ճանաչման հասցնելու, միջազգային բարձրագույն կրթական տարածքում ինտեգրվելու, այն մրցունակ, առաջատար գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն դարձնելու քաղաքականությունը:

Միջազգային համագործակցության բնագավառում համալսարանը դեպարտամենտի միջոցով իրականացնում է միջազգային կրթական, գիտամանկավարժական և խորհրդատվական գործունեություն,մասնակցում է կրթության որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը նվիրված միջոցառումներին, կազմակերպում և անցկացնում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունը, փորձի փոխանակումը արտասահմանյան հեղինակավոր ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր միջազգային մրցութային ծրագրերին:  

Ներկայումս դեպարտամենտում աշխատում են թվով 7 աշխատակիցներ:

Արտաքին կապերի դեպարտամենտի ակտիվ գործունեության շնորհիվ ՀԱԱՀ-ը տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությամբ համագործակցում է տարբեր երկրների բարձրագույն ագրարային բուհերի և բազմաթիվ միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների և հիմնադրամների (USDA, SIDA, GTZ, FAO, UMCOR, ISTC, ICARDA, ICRA, Euronature, Heinz Fehr, Eurashe և այլն) հետ` երկկողմանի և բազմակողմանի պայմանագրերի, միջազգային ծրագրերի և նախագծերի շրջանակներում: ՀԱԱՀ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային կրթական և փոխանակման ծրագրերում (TEMPUS, Erasmus Mundus A2, ISEKI MUNDUS, JFDP և այլ):

 

Միջազգային համագործակցության ոլորտում ՀԱԱՀ քաղաքա-կանությունը 

Հետադարձ կապ

0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74,
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս (+374 10) 56 74 11
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար ,


 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10