hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ասպիրանտների/հետազոտողների համար ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում (Գրանադա, Իսպանիա) հետազոտական աշխատանքն ու ուսումը 3 ամսով շարունակելու նպատակով (1 տեղ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներքոհիշյալ փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել Արտաքին կապերի դեպարտամենտ.


1. Անձնագրի պատճեն
2. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
3. Համապատասխան նամակ դիմորդի ղեկավարից, որը կհաստատի ասպիրանտի/հայցորդի հետազոտական թեման/ոլորտը
4. Ուսուցման համաձայնագիր (Learning Agreement)
5. Գրանադայի համալսարանում ընտրված ղեկավարի կողմից նախնական համաձայնության նամակ (առկայության դեպքում): Ցանկալի է, որ դիմորդը, մինչև փաստաթղթերի հանձնումը ընդունող համալսարանում գտնի պրոֆեսոր, որը կստանձնի իր ղեկավարումը: Համապատասխան ձևանմուշը՝ այստեղ
 6. Անգլերեն և/կամ իսպաներեն լեզուների իմացությունը հաստատող փաստաթուղթ, որն ընդունելի է Գրանադայի համալսարանի կողմից: Նման փաստաթղթի կարիք չկա այն դիմորդների համար, ովքեր բակալավրիական կամ մագիստրոսական կրթությունը ստացել են անգլերենով կամ իսպաներենով
7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Մասնակիցը կստանա 820 եվրո՝ ճանապարհածախսի և ամսական 850 եվրո՝ կեցության համար: Մինչև 90 օր այցելության համար մասնակիցն իր վիզան կարող է ստանալ ՀՀ-ում, իսկ 90 և ավել օրերի դեպքում նա պետք է այցելի Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանատուն:
Գրանադայի համալսարանի կողմից առաջարկվող հետազոտական ուղղությունները կարող եք գտնել այս հղմամբ: ՀԱԱՀ-ի կողմից ընտրված թեկնածուն կներկայացվի հյուրընկալող համալսարանին, որից հետո նա իրավունք կունենա մուտքագրել իր փաստաթղթերը համապատասխան էջում  :
Մանրամասն տեղեկատվությունը հետևյալ հղմամբ , իսկ հարցերի դեպքում կարող եք այցելել ՀԱԱՀ արտաքին կապերի դեպարտամենտ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հոկտեմբերի 25-ը:

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10