hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

01.12.2016

Հայտարարություն

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից: 3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից:

Ավելին

28.11.2016

ՈՒշադրություն

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. ապրիլի 21-ին հրավիրում է մասնակցելու "Students on Their Way to Science" միջազգային 12-րդ գիտաժողովին:

Գրանցվելու համար այցելեք`www.sws.llu.lv

Վերջնաժամկետն է 2017թ. մարտի 6-ը:

22.11.2016

ՈՒշադրություն

Լատվիայի գյուղատնտեսական համալսա-րանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին: Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը: Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը: 

Էլ.փոստ: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Հեռ: (+371) 630 26152

21.11.2016

Հայտարարություն

Նիդերլանդների Վախենինգենի համալսա-րանը 2017 թվականի փետրվարի 13-17-ը կազմակերպում է Սննդի համաշխարհային ձմեռային դպրոց (Global Food Winter School)՝ Լունդի համալսարանի, AgroParisTech-ի և սննդամթերք արտադրող ընկերությունների հետ համատեղ:

Մանրամասն՝ http://www.winterschool.in/globalfood/

28.10.2016

ՈՒշադրություն

Կեմերովոյի պետական գյուղատնտեսական ինստիտուտում (Ռուսաստան) դեկտեմբերի 6-ից 8-ը կկայանա «Գյուղատնտեսական արտադրության ժամանակակից միտումները համաշխարհային տնտեսության մեջ» միջազգային գիտա-գործնական XV-րդ գիտաժողովը: Գործընկեր համալսարանների համար մասնակցությունը գիտաժողովին անվճար է: Գիտաժողովի արդյունքների հիման վրա կտպագրվի հոդվածների ժողովածուն: Գիտաժողովին կարելի է մասնակցել նաև հեռահար տարբերակով: Մանրամասների համար այցելեք` http://event.ksai.ru

Հոդվածը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

26.10.2016

Հետազոտական աշխատանք կատարելու հնարավորություն ERASMUS MUNDUS EMBER կրթաթոշակային ծրագրի շրջանակում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus Mundus գործողություն 2 ծրագրի EMBER կրթաթոշակային նախագծի վերջին մրցույթի շրջանակներում շարունակվում է դիմումների ընդունումը: Մրցույթը նախատեսված է միայն հետազոտողների համար։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից միայն 1 հետազոտող հնարավորություն կստանա հետազոտական աշխատանք կատարելու ԵՄ անդամ երկրների հետևյալ բուհերից որևէ մեկում՝

ավելին...

20.10.2016

Մրցույթ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը 6 ամսով շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ hիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի Բրագա քաղաքում գտնվող Մինհոյի համալսարանում ուսումը 6 ամսով շարունակելու նպատակով: Erasmus+ ծրագիրը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի նախա-ձեռնությամբ, որի շնորհիվ ֆինանսավորվում է շարժունությունը ԵՄ և գործընկեր երկրների միջև՝ նպատակ ունենալով խթանել սոցիալ-տնտեսական փոփոխությունները, աջակցել Եվրոպայի 2020թ. ռազմավարության իրականացմանը՝ միտված երկրների զարգացմանը, նոր աշխատատեղերի բացմանը և սոցիալական արդարության հաստատմանը։

ավելին...

05.10.2016

Մրցույթ
ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար (ERASMUS+)


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ հիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, որի արդյունքում դասավանդման կամ վերապատրաստման նպատակով 1 դասախոս 5 օրով կայցելի Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան (Ռումինիա), հետևյալ մասնագիտությունների գծով.
  • Բուսաբուծություն և անասնաբուծություն
  • Անասնաբուժություն
  • Սննդի վերամշակում
  • Ճարտարագիտություն
  • Երկրի մասին գիտություններ
  • Բիզնես, վարչարարություն և օրենսդրություն
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
  1. Անձնագրի պատճեն
  2. Տեղեկանք կադրերի բաժնից ՀԱԱՀ-ում աշխատելու վերաբերյալ
  3. Ինքնակենսագրություն (անգլերեն)
  4. Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. Առկայության դեպքում անգլերենի իմացությունը հաստատող վկայական (B2 մակարդակ):

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ հոկտեմբերի 21-ը:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Արտաքին կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին. Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար :
Լրացուցիչ տեղեկությունների և մանրամասների համար դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (145 սենյակ) Ալլա Ալեքսանյանին
( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար ):

03.10.2016

Մրցույթ
Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Վառնայի կառավարման համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ Հիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Վառնայի կառավարման համալսարանում (Բուլղարիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 3-4 ամիս է: Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը՝ ամսական տրամադրելով 750 եվրո կրթաթոշակ։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Տնտեսագիտական, Ագրոբիզնեսի ու շուկայաբանության ֆակուլտետների, Ագրոբիզնեսի

ուսուցման կենտրոնի 1-ին կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերեն լեզվին լավ տիրապետող բակալավրիատի, ինչպես նաև համապատասխան ոլորտների մագիստրատուրայի ուսանողները: 

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում հայտ՝ լրացված ուսանողի և հաստատված՝ ուղարկող համալսարանի կողմից (դիմում հայտը կցվում է)
  2. Անձնագրի պատճեն
  3. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
  4. Ակադեմիական տեղեկանք (անգլերեն)
  5. Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  6. Ինքնակենսագրություն/CV (անգլերեն)
  7. Ագլերենի իմացությունը հաստատող վկայական (B1 մակարդակ):

Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի նոյեմբերի 7-ը անհրաժեշտ է հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) միաժամանակ (CC) ուղարկել.

  • Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
  • Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

էլեկտրոնային հասցեներին:

Մրցույթի առաջին փուլն անցած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի (Skype):

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ կամ այցելելով Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ):


16.09.2016

ԵՐԱԶՈ՞ՒՄ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ ԱՄՆ-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսանել ցանկացողների համար Ամերիկյան խորհուրդները և EducationUSA Հայաստանը (American Councils and EducationUSA Armenia) սույն թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 14:30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջին մասնաշենքի 425 լսարանում Արտաքին կապերի դեպարտամենտի աջակցությամբ կանցկացնեն «ՈՒՂՂԻՐ ՔԱՅԼԵՐԴ ԴԵՊԻ ԱՄՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» (YOUR STEPS TO U.S. HIGHER EDUCATION)

ավելին...
14.09.2016

Սեմինարներ Իսրայելում

Գալիլեայի միջազգային կառավարման ինստիտուտը կազմակերպում է հետևյալ 2 սեմինարները.

ավելին...
13.09.2016

Ուշադրություն

Նիդերլանդների՝ Գյուղատնտեսության բնագավառում կիրառական հետազոտություն-ների զարգացման միջազգային կենտրոնը (ICRA) Վախենինգենում (Նիդերլանդներ) կազմակերպում է հետևյալ 2 դասընթացները՝

ավելին...

06.07.2016

Միջազգային դասընթացներ Իսրայելում

Իսրայելի Արտաքին գործերի նախարարու-թյան MASHAV միջազգային համագործակցու-թյան գործակալության աջակցությամբ ս/թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Իսրայե-լում կազմակերպվում են գյուղատնտեսության ոլորտին առնչվող 3 միջազգային դասընթացներ՝ հետևյալ թեմաներով, նշված ժամկետներում.
ավելին...

Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունության գործողության դիմումների ներկայացման երկրորդ փուլ

Արտաքին կապերի դեպարտամենտն ի գիտություն ՀԱԱՀ բոլոր ստորաբաժանումների և աշխատակիցների հայտնում է, որ Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքում ավելացած դրամական միջոցներով պայմանավորված՝ տասը Ազգային գործակալություններ որոշել են բացել դիմումների ընդունման երկրորդ փուլ Արևելյան գործընկերության երկրների համար 2016թ. մրցույթի ներքո: Ընդհանուր հասանելի բյուջեն 1.8 մլն. եվրո է, որը կֆինանսավորի մոտ 500 լրացուցիչ շարժունություն:
Դիմումների ներկայացման երկրորդ փուլի վերջնաժամկետն է 2016թ. սեպտեմբերի 15-ը մինչև ժամը 12:00 (բրյուսելյան ժամանակով): Ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն իրավասու է մասնակցել մրցույթին:
Ծրագրային երկրները թվարկված են ստորև բերված աղյուսակում՝Դիմորդը պետք է լինի բարձրագույն ուսումնական հաստատություն (բուհ), որը գրանցված է վերոնշյալ երկրներում: Բուհը պետք է դիմի իր իսկ երկրի ազգային գործակալություն (Արևելյան գործընկերության երկրի իր գործընկեր համալսարանի անունից)՝ ուղարկելու կամ ընդունելու ուսանողներ և/կամ աշխատակիցներ ուսումնառության, դասավանդման կամ վերապատրաստման համար: Դիմող բուհը պետք է ունենա Բարձրագույն կրթության Էրազմուսի կանոնադրություն:
Լրացուցիչ տեղեկության համար այցելել կայք (www.erasmusplus.am) կամ դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ:

Ծրագրային երկիր Հասանելի գումար
Խորվաթիա 104,486
Դանիա 160,294
Ֆինլանդիա 130,771
Մակեդոնիա 7,816
Իսլանդիա 52,214
Իռլանդիա 262,000
Լատվիա 2,597
Մալթա 29,630
Հոլանդիա 292,164
Միացյալ Թագավորություն 1,063,795
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10