hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Միջազգային գիտակրթական, վերապատրաստման և փոխանակման ծրագրեր

ՀԱԱՀ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային գիտակրթական, վերապատրաստման և փոխանակման ծրագրերում: Համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, առաջատար ուսումնական հաստատությունների և գիտական կենտրոնների հետ նպաստում է ուսանողների ու դասախոսների փոխանակմանը: Ինչպես ՀԱԱՀ ուսանողներն ու դասախոսներն են այցելում այլ երկրների բուհեր եւ կրթագիտական հաստատություններ, այնպես էլ արտասահմանյան բուհերի ուսանողներն ու դասախոսներն են այցելում ՀԱԱՀ:

ՀԱԱՀ-ում տեղեկատվական աշխատանք է տարվում ուսանողների, ասպիրանտների և դոկտորների հետ` տարբեր ֆոնդերի ու կազմակերպությունների կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերի ֆինանսավորմամբ շարունակական կրթության հնարավորությունների օգտագործման, գիտական հետազոտությունների և արտասահմանում գիտամեթոդական սեմինարիների անցկացման ուղղություններով:

Ուսանողների ու դասախոսների փոխանակումները հիմնականում իրականացվել է «Էրազմուս Մունդուս», TEMPUS, Երիտասարդ դասախոսների վերապատրաստման JFDP, Հյուսիսատլանտյան դաշինք («Գիտություն հանուն խաղաղության»ՙ) ծրագրերի, DAAD, Նիդերլանդների Գյուղատնտեսության բնագավառում կիրառական հետազոտությունների զարգացման միջազգային կենտրոնի (ICRA), Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա), Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի (ՇԳԳՀ), Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի և մի շարք այլ բուհերի և կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում:

Թվարկված ծրագրերի շրջանակներում համալսարանի ավելի քան 200 դասախոսներ և ուսանողներ ուսանել և վերապատրաստվել են ԱՄՆ-ի Գերմանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի և այլ երկրների համալսարաններում:

Նմանատիպ փոխանակման ծրագրերի առկայությունը բավական կարևորվում է ՀԱԱՀ-ի համար` միջազգային բարձրագույն ուսումնական կրթական միջավայրերերում ինտեգրման և նոր բարեփոխումների իրականացման առումով:

Ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ դրամաշնորհային ծրագրերի համակարգման բաժնում (127 սենյակ):

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10