hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։

Փորձագիտական խմբին ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Խաղողագործությունը և գինեգործությունը մեր առաջնահերթություններից են, այժմ մենք խաղողագործության զարգացման ռազմավարություն ենք մշակում, որում կարտացոլվեն բոլոր հիմնական հարցերը՝ խաղողի այգիների հիմնումից մինչև վերամշակված արտադրանքի վաճառք։ Աշխարհագրական նշումներով գինեգործության զարգացման հարցում ֆրանսիական փորձը մեզ համար անգնահատելի ներդրում է, և ես հուսով եմ, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ այս տարվա ընթացքում լուրջ հաջողություններ կարող եք ունենալ»,-ողջունելով հյուրերին՝ մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։
Դեսպան Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր խոսքում շեշտել է, որ գյուղատնտեսությունը հայ-ֆրանսիական համագործակցության հարցում կենտրոնական դերակատարություն ունի՝ օժանդակության պատրաստակամություն հայտնելով։ Այս համատեքստում նա արժանահիշատակ է համարել աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը նվիրված աշխատաժողովի անցկացումը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան գյուղատնտեսության գծով խորհրդական Ալեքսանդր Մարտինեզն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի և հագեցած ու բովանդակալից ծրագրի համար, որի շնորհիվ նրանք կարողացան բացահայտել Հայաստանի գինեգործության առկա ներուժը։ Նա հավելել է, որ աշխատաժողովի անցկացումից զատ գալիք տարեսկզբից ֆրանսիացի փորձագետները պատրաստակամ են տրամադրել տեխնիկական օժանդակություն աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը վերաբերող հարցերում։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ոլորտի իրավական դաշտի կանոնակարգմանը և երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցերի։


Աղբյուրը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջ

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10