hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Աբրահամյան Վոլոդյա Արտավազդի

Գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոնը (մինչև 2005թ.` ընդհանուր անասնաբուծության ամբիոն) կազմավորվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական կենդանիների կերակրման, գյուղատնտեսական կենդանիների բուծման և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծության ամբիոնների միավորմամբ:
1997 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է դոցենտ Վ.Ա. Աբրահամյանը:
Ամբիոնում կատարվել են բազմաթիվ գիտաարտադրական աշխատանքներ, այդ թվում` Հայաստանում բուծվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի ստեղծման և կատարելագործման, գյուղատնտեսական կենդանիների և թռչունների կերակրման, անասնապահության նորագույն արտադրատեխնոլոգիական խնդիրների, նախրի և հոտի վերարտադրության լուծումների, ինչպես նաև բնական ռեսուրսները (բենտոնիտային կավ, ցեոլիտ, տրավերտին) կենդանիների համար որպես հանքային լրացակեր օգտագործելու ուղղությամբ:
Ամբիոնի աշխատակիցները հրա-տարակել են ավելի քան հազար գիտական հոդված, 150-ից ավելի գրքեր, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, աշխատություններ, ստացել են 6 հեղինակային վկայական, 9 սելեկ-ցիոն նվաճման հրամանագիր, մշակել են տասնյակ հանձնա-րարականներ: Ամբիոնի դասախոս-ները սերտորեն համագործակցում են անասնապահական տոհմային և առաջատար տնտեսությունների հետ` իրականացնելով նախրի և հոտի տոհմային մթերատու հատկանիշների կատարելագործման, բուծման, վերարտադրության, պահվածքի նոր և առաջավոր տեխնոլոգիաների արմատավորման աշխատանքներ:
Գյուղական համայնքների մանկապատանեկան ակումբներում «Ագրոբիզնես անասնապահությունում» ծրագրի շրջանակներում իրականացվում է պատանի ֆերմերների ուսուցում, մրցույթների և շնորհանդեսների անցկացում: Ամբիոնի աշխատակիցների նախաձեռնությամբ հիմնադրվել են ֆերմերների ազգային միությունը (ՖԱՄ), ֆերմերների միությունը (ՖՄ), որոնք համագործակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների (ԳԱՖ, Սպիտակ ֆերմեր, Հեյֆեր և այլն) հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Աբրահամյան Վոլոդյա Արտավազդի - գ.գ.թ., դոցենտ

  1. Գիլոյան Գառնիկ Հարությունի - գ.գ.դ., պրոֆեսոր 
  2. Ղահրամանյան Ջևիկ Արսենի - գ.գ.թ., դոցենտ 
  3. Մկրտչյան Համլետ Հայկազի - գ.գ.թ., դոցենտ 
  4. Ազիզյան Արևիկ Վաղիկի - գ.գ.թ. դասախոս 
  5. Շահբեկյան Կարմեն Արշավիրի - 1-ին կարգի լաբորանտ 
  6. Թարջումանյան Ալինա Պերճի - 1-ին կարգի լաբորանտ 
  7. Մովսիսյան Սուսաննա Ալբերտի - 1-ին կարգի լաբորանտ


Դասավանդվող առարկաները

«Գյուղատնտեսական կենդանիների բուծում», «Գյուղատնտեսական կենդանիների կերակրում», «Տոհմային գործ», «Անասնաբուծության փորձնական գործի մեթոդիկա», «Անասնաբուծության հիմունքներ», «Ռեգիոնալ անասնապահություն»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:


Հետադարձ կապ

ՀԱԱՀ, III մասնաշենք, 108 սենյակ
Հեռ. (37410) 52 18 50, ներքին՝ 3-25, 3-84
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10