hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Մասնավոր անասնաբուծության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Չիթչյան Տիգրան Ժիրայրի

Մասնավոր անասնաբուծության ամբիոնը ստեղծվել է 1930թվին, որի հիմնադիրն ու ղեկավարը եղել է ակադեմիկոս Ա.Զ. Թամամշևը (Թամամշյան):
Տարբեր տարիներ ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Յու.Գ. Մարմարյանը, Շ.Ս. Ներսիսյանը, Գ.Հ. Գիլոյանը, Ռ.Թ. Սարգսյանը, իսկ 2009թ-ից մինչ օրս այն ղեկավարում է դոցենտ Տ.Ժ. Չիթչյանը:
Երկար տարիներ ամբիոնի դասախոսները (Ա. Թամամշև, Գ. Ափինյան, Ա. Բլրցյան, Շ. ներսիսյան, Ռ. Սարգսյան) լուրջ գիտական ու հետազոտական աշխատանքներ են տարել տավարի կովկասյան գորշ ցեղի ստեղծման ու կատարելագործման, ինչպես նաև տեխնոլոգիական մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:
Այսօր ամբիոնի մի շարք դասախոսներ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացնում են «Անասնաբուծական արտադ-րանքի արտադրության ավելաց-ման ուղիները ճյուղի վարման տեխնոլոգիաների կատարելա-գործմամբ» գիտական թեման: Ամբիոնի երիտասարդ գիտնական-ները զբաղվում են հանրապետու-թյուն ներկրված տավարի բարձր-արժեք ցեղերի մթերատու և կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրություններով, նաև մեղվաբուծության հիմնախնդիրներով:
Ամբիոնում առանձնահատուկ նշանակություն է տրվում ուսումնա-մեթոդական գրականության հրատարակմանը: Հրատարակվել է 22 դասագիրք և ձեռնարկ, 114 ուսումնամեթոդական ցուցում և 504 գիտական հոդված, պաշտպանվել է 11 դոկտորական և 20 թեկնածուական ատենախոսություն:
Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում բարձրորակ և անվտանգ մթերքների ստացման, կենդանիների բարեկեցության, ինչպես նաև կլիմայի փոփոխման հետ կապված անասնապահության խնդիրներին: Այս և նման այլ հարցերի շուրջ հանրապետության բոլոր մարզերի առաջավոր‎‎ ֆերմերների հետ խորհրդատվական աշխատանք է տանում ամբիոնի վարիչ Տ. Չիթչյանը: Ամբիոնի առաջնահերթ խնդիրներից է ուսումնական գործընթացում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրումը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Չիթչյան Տիգրան Ժիրայրի - գ.գ.թ., դոցենտ

  1. Մարմարյան Յուրի Գիգոլի - գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Սարգսյան Ռաշիդ Թևոսի - գ.գ.դ., պրոֆեսոր
  3. Փամբուխչյան Սարգիս Արշալույսի - գ. գ.դ., պրոֆեսոր
  4. Ոսկանյան Իրինա Կարապետի - գ. գ.թ., դոցենտ
  5. Հարությունյան Արթուր Սարգսի - գ.գ. թ., դոցենտ
  6. Փամբուխչյան Զորիկ Սլավիկի - գ.գ.թ., դոցենտ
  7. Տեր-Իսահակյան Լևոն Գեղամի - գ. գ. թ., դասախոս
  8. Աբաջյան Արաքսյա Սլավիկի - առաջատար մասնագետ
  9. Մկրտչյան Նարինե Հմայակի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Ջիլավյան Արմինե Ռոբերտի - 1-ին կարգի լաբորանտ
  11. Ներսիսյան Անահիտ Շավարշի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Տավարաբուծություն», «Ոչխարաբուծություն», «Խոզաբուծություն», «Ձիաբուծություն», «Թռչնաբուծություն», «Ճագարաբուծություն», «Մեղվաբուծություն», «Ձկնաբուծություն», «Անասնաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Մասնավոր անասնաբուծություն», «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն և ստանդարտացում»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, III մասնաշենք, 216(ա) սենյակ
Հեռ. (37410) 52 92 72, ներքին՝ 2-13, 3-92
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10