hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Նաղաշյան Հովհաննես Զավենի

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կազմում 1931թ. առանձին հիմնադրվել են համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնները:
2001թ. համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնները միավորվեցին և ստեղծվեց մեկ ընդհանուր` համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնը: 2009 թվից այն ղեկավարում է պրոֆեսոր Հ.Զ.Նաղաշյանը:
Ուսումնամեթոդական աշխատանքներն ամբիոնում կազմակերպվում են ժամանակի պահանջներին համապատասխան: Ամբիոնը ապահովված է մայրենի լեզվով անհրաժեշտ գրականությամբ։ Լաբորատոր-գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացման նպատակով ամբիոնը համագործակցում է Բալահովիտի ուսումնական և մոտակա ֆերմերային տնտեսությունների հետ:
Ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հ. Նաղաշյանի գլխավորությամբ մշակվել և պատենտավորվել են կենդանիների ճիճվային հիվանդությունների ախտորոշման արդյունավետ մեթոդներ։
1995-2015թթ. ընթացքում ամբիոնում պրոֆեսորներ Հ.Զ. Նաղաշյանի և Ս.Լ. Գրիգորյանի ղեկավարությամբ կատարվել և շարունակվում են հանրապետական և միջազգային գրանտային թեմաների կատարումը նվիրված կենդանիների վարակիչ ախտաբանությանը։
2005թ.-ից ամբիոնին կից գործում է կենդանիների վարակիչ հիվանդու-թյունների և մակաբուծաբանական լաբորատորիան։ Ամբիոնն ունի հարուստ թանգարան և հագեցած է ժամանակակից սարքավորում-ներով: Ամբիոնի և պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների ու ասպիրանտների կողմից հրատարակվել է շուրջ 900 գիտական հոդված, 20 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 3 մենագրություն, 2 ատլաս, 19 բրոշյուր, թարգմանվել է 5 դասագիրք, ստացվել է 19 արտոնագիր:
Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են Մոսկվայի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բարսելոնայի և այլ համալսարանների համապատասխան ամբիոնների և միջազգային կազմակերպությունների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Նաղաշյան Հովհաննես Զավենի - անասնաբուժ. դոկտոր, պրոֆեսոր

  1. Գրիգորյան Սուրեն Լևոնի- գ. դ. պրոֆեսոր
  2. Գրիգորյան Վալերի Վոլոդյայի - գ. դ. դոցենտ
  3. Սարգսյան Մարիամ Արմենակի - գ. թ. դոցենտ
  4. Եղոյան Սերյոժա Գուրգենի - գ.թ. դոցենտ
  5. Մկրտչյան Արթուր Ռոբերտի - գ.թ. դոցենտ
  6. Գրիգորյան Լիանա Հայկի - գ.թ. դոցենտ
  7. Հակոբյան Անուշ Ռաֆիկի - գ.թ. դասախոս
  8. Բալասանյան Հրաչուհի Սիմոնի - առաջատար մասնագետ
  9. Սարգսյան Էլյանորա Արշակի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Ալեքսանյան Անահիտ Արայիկի - 1-ին կարգի լաբորանտ
  11. Բալյան Լիանա Վլադիմիրի - 1-ին կարգի լաբորանտ
  12. Ժամկոչյան Հայկուհի Կարապետի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Գյուղատնտեսական կենդանիների համաճարակաբանություն և ինֆեկցիոն հիվանդություններ», «Մակաբուծաբանություն և կենդանի-ների ինվազիոն հիվանդություններ», «Անասնաբուժական գործի կազմակերպում և հասարակական առողջապահություն», «Մեղուների հիվանդություններ», «Ձկների հիվանդություններ»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, VI մասնաշենք, 226 սենյակ
Հեռ. (37410) 45 16 01
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10