hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Մարմարյան Գայանե Յուրիի

Ներկայիս Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը ձևավորվել է 2013թ.-ին նախկին Կենսաքիմիայի և Անասնաբուժական մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնների հիման վրա: Կենսաքիմիայի աբիոնն ստեղծվել էր 1928թ.-ին Վ. Կամենցևի ղեկավարությամբ: Մինչև 2013թ.-ը ամբիոնի վարչությունը ստանձնել են հետևյալ անձինք՝ քիմ. գիտ. դոկտոր Ա. Իոանիսյանը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հ. Բունիաթյանը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Բաբայանը, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գ. Քամալյանը, կենս. գիտ. դոկտորներ Մ. Գասպարյանը, Լ. Դավթյանը, Ռ. Քամալյանը: Մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1929 թ-ին: Այն ղեկավարել են պրոֆեսորներ Օ. Գերմանը, Լ. Գոգելը, Ա. Իսահակյանը, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Գ. Շաքարյանը, պրոֆեսոր Ա.Նուրազյանը, դոցենտներ Ռ. Մարտիրոսյանը և Ս. Ավագյանը: 2013-2017թթ. ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել պրոֆեսոր Ա. Վարդանյանը, իսկ 2017թ.-ի մարտից ամբիոնը ղեկավարում է կենս. գիտ. դոկտոր, դոցենտ Գ.Յու.Մարմարյանը:
Կենսաքիմիայի ամբիոնի և Նյութափոխանակության պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների համատեղ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա էթանոլամինը ներդրվել է որպես կենդանիների աճի խթանիչ: Կենսաքիմիայի ոլորտի աշխատակիցները ներգրավված են ՀԱԱՀ-ի Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման պրոբլեմային լաբորատորիայի հետազոտական աշխատանքներում, երբ ԱՄՆ-ից ներկրվել են բարձր կաթնային մթերատվությամբ այծեր: Ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս համեմատել տարբեր մթերատվությամբ այծերի ցեղերի և դրանց խառնածինների իմունային համակարգի կարգավորման աստիճանը, ինչի հիման վրա առաջարկվել են սելեկցիոն կենսաքիմիական մարկերներ, առաջին անգամ Հայաստանում մշակվել է այծի կաթի ստանդարտ: Կենսաքիմիայի ոլորտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակվել է շուրջ 460 գիտական հոդված, 7 հեղինակային վկայական, 4 դասագիրք, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ և ուղեցույցներ: Պաշտպանվել է 18 թեկնածուական, և 9 դոկտորական ատենախոսություններ: Մասնակցել են կենսաքիմիական միջազգային կոնգրեսներին, ինչպես նաև FEBS-ի (Եվրոպական կենսաքիմիկոսների ընկերություն), ISN-ի (Համաշխարհային նեյրոքիմիկոսների ընկերություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված կենսաքիմիական գիտաժողովներին: Միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել, կամ աշխատել են Մեծ Բրիտանիայի (Նոթհինգհեմի համալսարան), ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Նիդերլանդների համալսարաններում:
Մանրէակենսաբանության ոլորտի և ամբիոնին կից գործող Հակաբիոտիկների պրոբլեմային լաբորատորիայի ձեռքբերումներից է Հայաստանում առաջին անգամ հետազոտման շճաբանական եղանակով խոշոր եղջերավորների բրուցելյոզի բացահայտումը, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավորների բրուցելյոզի հարուցիչների առանձնացումը, դրանց համաճարակաբանության ուսումնասիրումը, հորթերի լեպտոսպիրոզ, գառների պարշա և ոչխարների ստաֆիլակոկային հիվանդությունների բացահայտումը: Ամբիոնի գիտնականները հետազոտություններ են իրականացրել նաև մածունի միկրոֆլորայի, տեղական պանիրների մանրէակենսաբանական պրոցեսների, թեյի սնկի կուլտուրալ հեղուկի բազմակողմանի ուսումնասիրման ուղղություններով, մշակվել ախտահանիչ և ինակտիվացնող պատրաստուկների հայտնաբերման և ախտահանության ստուգման նոր եղանակ: Սույն ոլորտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից տպագրվել են մանրէակենսաբանության 4 և վիրուսաբանության 3 դասագրքեր, 3 մենագրություն, հեղինակային վկայականներ, ուսումնական ձեռնարկներ, պաշտպանվել են 38 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսություններ: 

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Մարմարյան Գայանե Յուրիի - գ.դ. դոցենտ

  1. Հարությունյան Հասմիկ Դրաստամատի - գ.թ. դոցենտ
  2. Հարությունյան Արթուր Մհերի - գ.թ. դոցենտ
  3. Ավագյան Սարգիս Սինոդի - գ.թ. դոցենտ
  4. Ավագյան Արամ Ջահանի - գ.թ. դոցենտ
  5. Ավագյան Լուսինե Սարգսի - ասիստենտ
  6. Յարալյան Գոհար Սերգեյի - ասիստենտ
  7. Մովսիսյան Անահիտ Լենդրուշի - 1-ին կարգի լաբորանտ
  8. Բաբայան Նազելի Գրիշի - 1-ին կարգի լաբորանտ
  9. Մաթոսյան Կարինե Սասունի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Ալեքսանյան Տաթևիկ Վարդգեսի - 2-րդ կարգի լաբորանտ
  11. Ժամկոչյան Սվետլանա Գևորգի - 2-րդ կարգի լաբորանտ
  12. Ղազարյան Անահիտ Հակոբի - լաբորանտ


Դասավանդվող առարկաները
«Կենսաքիմիա», «Կլինիկական կենսաքիմիա», «Սննդի կենսաքիմիա», «Մանրէակենսաբանություն», «Անասնաբուժական մանրէակենսաբանություն», «Վիրուսաբանություն»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:


Հետադարձ կապ
ՀԱԱՀ, 3; 5-րդ մասնաշենք, 306; 401 սենյակ
Հեռ. (37412) 52 05 85; 52-69-16; ներքին՝ 2-26; 3-85, 4-12

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10