hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Վիրաբուժության և ծննդագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Սերոբյան Գրիգոր Բարդուղիմեոսի

Վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1930 թվականին պրոֆեսոր Միխայլովի կողմից, իսկ 1935թ. կազմավորվել է ծննդագիտություն, գինեկոլոգիա և արհեստական սերմնավորման ամբիոնը, որը ղեկավարել է Մ.Մ.Դյոմինը, ապա ամբիոնի վարիչ են եղել պրոֆեսորներ Մ.Մ. Լեոնովը, Ա. Վարդանյանը, դոցենտ Ս.Հ. Երեմյանը, Ա.Ա. Բայբուրտցյանը, Ա.Հ. Մանասյանը, Ա.Մ. Մանվելյանը:
Ամբիոնում 1996 թվից գործում է արհեստական սերմնավորող-գինեկոլոգների պատրաստման դասընթացներ: «Անասնաբուծություն», «Անասնաբուժություն» և «Անասնաբուժական» մասնագիտությամբ սովորող ուսանողներն այս դասընթացն ավարտելուց հետո հանձնում են քննություն և ստանում «արհեստական» սերմնավորող օպերատորի որակավորում:
2007 թվականին Վիրաբուժության, Ծննդագիտություն, գինեկոլոգիա և բազմացման կենսատեխնոլոգիա ամբիոնները միավորվեցին, և վերանվանվեց «Վիրաբուժության և ծննդագիտության» ամբիոն, որի վարիչ ընտրվեց պրեֆեսոր Գ.Բ.Սերոբյանը, ով էլ ղեկավարում է այն մինչ օրս:
Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներն ընթացել են հետևյալ ուղղություններով՝ կեն-դանիների անզգայացման, ամոր-ձատման արդյունավետ մշակման և ներդրման, կենդանիների կերային տրավմատիզմը մագնիսական մի-ջոցներով կանխարգելելու և բուժելու, կովերի կճղակների հիվանդությունների բուժման և կանխարգելման արդյունավետ եղանակների մշակման և ներդրման, ախտահարված վերքերի բուժման նորագույն արդյունավետ եղանակների մշակման և գործնական արտադրություն ներդրման, խորը ջերմային այրվածքների բուժման նորագույն մեթոդի մշակման և գործնական արտադրություն ներդրման, սերմնահեղուկի նոսրացման և պահպանման համար արդյունավետ միջավայրի մշակման, էլեկտրականությամբ տաքացվող, ինքնակարգավորվող սերմնահեղուկ ստանալու արհեստական հեշտոցների համալիր մշակման:
virabujutyan_ambԱմբիոնի աշխատակիցների կողմից հայերեն լեզվով հրատարակվել են մի շարք դասագրքեր, հրապարակ-վել են 884 գիտական հոդվածներ՝ հանրապետական և միջազգային գիտաժողովածուներում, այդ թվում ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ստացվել են 33 գյուտերի հեղինակային վկայական:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը մշտապես օգնել է արտադրությանը կենդանիների կերային տրավմատիզմի, վիրաբուժական հիվանդությունների, կճղակների ախտաբանության, ծննդագիտական, գինեկոլոգիական, կաթնագեղձի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման գոևծընթացում, ինչպես նաև հանրա-պետությունում կենդանիների արհեստական սերմնավորման կազմա-կերպման և անցկացման աշխատանքներին:
Վիրաբուժության ամբիոնի աշխատակիցների կողմից հայերեն լեզվով հրատարակվել են 15-ից ավելի դասագրքեր և մենագրություններ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Սերոբյան Գրիգոր Բարդուղիմեոսի - ան.գ.դ, պրոֆեսոր

  1. Վարդանյան Ալբերտ Վիրաբի - գ.դ,, պրոֆեսոր
  2. Բադալյան Աստղիկ Մարատի - գ.թ., դոցենտ
  3. Խոցանյան Վրեժիկ Վաղարշակի - դասախոս
  4. Պետրոսյան Գայանե Գուրգենի - գ.թ., դասախոս
  5. Օհանջանյան Սամվել Մուկուչի - դասախոս
  6. Չոբանյան Լուսինե Վրթանեսի - գ.թ., ասիստենտ
  7. Նովակ Լյուդմիլա Վիլևի - 1-ին կարգի լաբորանտ
  8. Կոստանդյան Գայանե Գեորգիի - 2-րդ կարգի լաբորանտ
  9. Թադևոսյան Հերմինե Հովհաննեսի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Սիրեկանյան Ծովինար Արշալույսի - լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Ծննդագիտություն, գինեկոլոգիա և բազմացման կենսատեխնոլոգիա», «Ընդհանուր վիրաբուժություն», «Օպերատիվ վիրաբուժություն», «Մասնավոր վիրաբուժություն», «Օրթոպեդիա և ակնաբուժութուն»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀՊԱՀ, VI մասնաշենք, 208 սենյակ
Հեռ. (37410) 45-16-11

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10