hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝ 
Գրիգորյան Նշան Խաչատուրի

2013թ. ՀԱԱՀ-ի անասնաբուժական բժշկագիտության և անասնա-բուծական ֆակուլտետի ամբիոններում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ձևավորվեցին նոր ամբիոններ, այդ թվում Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնը:
Տարիներ շարունակ ամբիոնի դասախոսները զբաղվել են գիտական ու հետազոտական լուրջ գործունեությամբ. համակողմանիորեն ուսումնա-սիրվել են գոմեշի տարբեր օրգան-համակարգերի համեմատական անատոմիան, Կովկասյան գորշ ցեղի, այնուհետև` Երևանյան և Լեգհորն ցեղի հավերի մորֆոլոգիան, համալիրների պայմաններում տավարի մատղաշի շարժողական օրգանների անատոմիական փոփոխությունները, իսկ հետագայում հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղի` Արագածի և Մարտունու տիպերի ոչխարների անատոմիան:
Ուսումնասիրվել են տարբեր կենդանիների հյուսվածքների և օրգանների հետվնասվածքային վերականգնման խթանման հարցերը, թռչունների և կաթնասունների որոշ օրգանների էմբրիոգենեզը, ինչպես նաև հղի կովերի կարանկուլակատլեդոնային կապը և հետծննդյան  շրջանում ըկերքի պահման պատճռներն ու կանխարգելումը: Ուսումնասիրվել են նաև գաղտնի մատիտով հիվանդ կովերի կաթնագեղձերի ախտաբանական փոփոխությունները:
Արժեքավոր հետազոտություններ են կատարվել շան բնական ստամոքսահյութի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական հատկությունների որոշման ուղղությամբ, պարզաբանվել են հյութի կենսաբանական ու բուժման նշակնակությունը և կիրառման ուղվվածությունը:
Հետազոտվել են միկրոտարրերի ֆիզիոլոգիական և ախտաբանական ազդեցությունը կենդանիների օրգանիզմի վրա: ՈՒսումնասիրվել են մոլիբդենի, կոբալտի, պղնձի, կենսաբանական և մեծ դոզանների ազդեցությունները օրգան-համակարգերի ֆունկցիաների վրա:
Ամբիոնի դասախոսների ուժերով տարիների ընթացքում հրատա-րակվել են դասագրքեր, ուսումնա-կան ձեռնարկներ, եռալեզու անա-տոմիական բառարան, հազարա-վոր գիտական հոդվածներ, մեթոդական ցուցումներ, ինչպես նաև թարգմանվել են բազում դասագրքեր:
Վերջին տարիներին պրոֆ. Մ.Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ ամբիոնի դասախոսները, ասպիրանտները հետազոտել են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հարմարողականությունը, բնական դիմացկունությունը տարբեր կերակրման և պահվածքի պայմաններում` օնտոգենեզի ընթացքում: Արդյունավետ հետազոտություններ են կատարվել ոչխարների տարբեր ցեղերի վրա, մշակվել են ադապտացիայի մեխանիզմները նախալեռնային և լեռնային գոտիներում: Այդ հետազոտությունների արդյունքները բազմիցս զեկուցվել և հրատարակվել են հանրապետական և արտասահմանյան միջազգային հանդեսներում և գիտաժողովներում:

Ամբիոնին կից գործող գիտաուսումնական թանգարանը եզակի է շատ պետությունների նմանատիպ թանգարանների շարքում: Այնտեղ ցուցադրված են 4000-ից ավելի տարբեր օրգան-համակարգերին վերաբերող եզակի ցուցանմուշներ՝ կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների կմախքներ, խրտվիլակներ, ներքին օրգաններ, տարբեր բնույթի բնածին շեղումներ և հետաքրքրություն ներկայացնող այլ դիտակտիվ նյութեր:
Շուրջ 90 տարիների ընթացքում հավաքագրած ծավալուն նյութերը, որպես անգնահատելի արժեք ներկայացված են թանգարանային բազմաթիվ և բազմաբնույթ ցուցանմուշների տեսքով. կենդանա-տեսակների, ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների կմախքներ (360 հատ), խրտվիլակներ (250 հատ), բոլոր օրգան-համակարգերին վերաբերող տարբեր բնույթի բազմաթիվ պատրաստուկներ (1385 հատ), յուրահատուկ անոմալիաներ (25 հատ), ֆորմալինի լուծույթներում սևեռված կենդանիների, թռչունների դիակներ, դիակամասեր, առանձին օրգաններ (1500 հատ), մուլյաժներ (150 հատ), հնագիտական նմուշներ (50 հատ), ախտաբանաանատոմիական պատրաստուկներ (250 հատ):
Անատոմիական գիտաուսումնական թանգարանն այսօր էլ իր ցուցանմուշների քանակով և որակով առաջիններից է նախկին ԽՍՀՄ նմանատիպ թանգարանների շարքում՝ գերազանցելով անգամ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան Անասնաբուժական բժշկագիտության և կենսա-տեխնոլոգիական համալսարանի նմանատիպ անատոմիական թանգա-րանին:
Թանգարանն իր հյուրընկալ դռներն է բացում ոչ միայն ՀԱԱՀ ուսանողների, այլև Երևան քաղաքի ու ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ դպրոցների աշակերտների, կենսա-բանական ուղղվածություն ունե-ցող այլ բուհերի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, հայցորդների, ինչպես նաև համալսարան այցելած պատվիրա-կությունների և հյուրերի առջև, որոնքիրենց երախտիքի խոսքն են թողնում թանգարանի գրառումների մատյանում` բարձր գնահատելով ինչպես ամբիոնի, այնպես էլ ՀԱԱՀ-ի գործունեությունը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Գրիգորյան Նշան Խաչատուրի - ան.գ.դ., պրոֆեսոր

    1. Թադևոսյան Լաուրա Գավրիլի- կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
    2. Մխիթարյան Ռազմիկ Սարգսի - կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
    3. Կոբելյան Սուրիկ Խաչիկի - ան.գիտ.դոկտոր, դոցենտ
    4. Գևորգյան Սուսաննա Վահանի - ան.գիտ.թեկն., դոցենտ
    5. Միրզոյան Մարգարիտա Գառնիկի - կենս.գիտ. դոցենտ
    6. Գրիգորյան Աշխեն Գրիգորի - ան.գիտ.թեկն., դոցենտ
    7. Աղաջանյան Աննա Գեյիմի - ան.գիտ.թեկն., դոցենտ
    8. Վարդանյան Լիաննա Վալտերի - ան.գիտ.թեկն., դոցենտ
    9. Ադամյան Աստղիկ Ժորայի - 1-ին կարգի մասնագետ, ասիստենտ
    10. Կարախանյան Հասմիկ Վլադիմիրի - 1-ին կարգի լաբորանտ
    11. Ռշտունի Նաիրա Դերենիկի - 1-ին կարգի լաբորանտ
    12. Ստեփանյան Անահիտ Արկադիի - 1-ին կարգի լաբորանտ
    13. Գևորգյան Մարիետա Վլադիմիրի - 1-ին կարգի լաբորանտ
    14. Խաչատրյան Անուշ Բախշիի - 2-րդ կարգի լաբորանտ
    15. Սարգսյան Սեդա Մաթևոսի - 2-րդ կարգի լաբորանտ
    16. Պողոսյան Գայանե Արիստակեսի - գ.գ.թ., ասիստենտ, թանգարանի վարիչ
    17. Ղազարյան Նինել Գագիկի - 1-ին կարգի մասնագետ (թանգարան)

    Դասավանդվող առարկաները

    «Ընտանի կենդանիների անատոմիա», «Բջջաբանություն, սաղմնա-բանություն, հյուսվածաբանություն», «Գյուղկենդանիների ֆիզիոլոգիա»,  «Գյուղկենդանիների ֆիզիոլոգիա և էթոլոգիայի» «Ախտաբանական ֆիզիոլոգիա», «Ախտաբանական անատոմիա», «Հերձում և դատաանասնաբուժական փորձաքննություն», «Ռադիո-կենսաբանություն», «Գյուղ. կենդանիների ռադիոէկոլոգիա»:

    pdf_logo

    ՈՒսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

    Հետադարձ կապ
    ՀԱԱՀ, IV մասնաշենք, 301 
    Հեռ. (37412) 52-36-78, ներքին` 3-72,
    E-mail:  

    ՀԱԱՀ, V մասնաշենք, 407 սենյակ

    Հեռ. (37410) 52-53-65, ներքին` 2-62,

     

    Հայտարարություն

    Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

    Հայտարարություն

    Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

    Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
    Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

    ...
    ԱԳՐՈԼՈՒՐ

    Իրադարձությունների օրացույց

    Հունիս 2018
    Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
    27 28 29 30 31 1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30

    Գրանցվեք նորությունների համար

    10