hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Ռազմիկ Սարգսի Մինասյան

Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոնը ստեղծվել է 1943 թվին: Ստեղծման օրից ամբիոնը պարբերաբար միացվել և անջատվել է մետաղների տեխնոլոգիայի, գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների, բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոններին: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են Օ.Մ. Սապոնջյանը, Վ.Վ. Ալեքսանդրյանը, Վ.Վ. Բաբաջանյանը, Ս.Ն. Մեքինյանը, Ս.Հ. Դավեյանը, իսկ 2003 թ. մինչ օրս ամբիոնի վարիչն է Ռ.Ս. Մինասյանը:
Ամբիոնը համալրված է հիմնականում բարձր որակավորում ունեցող դասախոսներով, որոնք ունեն գիտական, մանկավարժական, նախագծման և արտադրական աշխատանքների մեծ փորձ:
Ամբիոնը կահավորված է ժամանակակից լաբորատոր սարքերով և գործիքներով, որոնք հնարավորություն են տալիս բարձր մակարդակով անցկացնել դասավանդվող առարկաների լաբորատոր պարապմունքները: Որոշակի տարիների լաբորատորիայում իրենց պարապմունքներն են կազմակերպել նաև Երևանի պետական համալսարանի ուսանողները:
Ամբիոնի դասախոսների կողմից կատարվում են մեծ ծավալի գիտահետազոտական աշխա-տանքներ, որոնք հիմնականում վերաբերում են գյուղատնտե-սության, արտադրության, մեքե-նաշինության և շինարարության զարգացման կարևորագույն խնդիրների լուծմանը:
Գիտահետազոտական աշխա-տանքների թեմաները հիմնակա-նում նվիրված են` ստատիկ և դինամիկ բեռների ազդեցության դեպքում գյուղատնտեսական մեքենաների և դրանց մասերի լարվածադեֆորմացիոն վիճակների հաստատման, բույսերի ցողունների կտրման տեսության և գործնական լուծումների, բույսերի քայքայման մեխանիկայի տեսության, հողի կտրման տեսության, շինարարական, հիդրոտեխնիկական կառուց-վածքների, կոնստրուկցիաների ամրության, կոշտության և կայունության որոշման, հողի մշակման մեքենաների բանող օրգանների հուսալիության գնահատման և հիդրոդինամիկայի մի շարք խնդիրների լուծումներին: Գիտահետազոտական աշխատանքներ են կատարվել նաև գերմանական «Դորտոն» ֆիրմայի հետ: Նշված աշխատանքները կատարվել են թեև անհատական նախաձեռնությամբ, և թեև պետբյուջեի ֆինանսավորումով և տնտպայմանագրային հիմունքներով:
Ամբիոնի աշխատողների կողմից մշակվել, ստեղծվել և ներդրվել են երկու էլեկտրահիդրավլիկ կայաններ (Մոլնիա-1 և Մոլնիա-2) մեծ չափի կարծր քարերի և ապարների ջարդման համար: Բույսերի ցողունների կտրման համար մշակվել և ներդրվել են կտրող ռոտացիոն ապարատներ (Ա.Պ. Թարվերդյան):
Ամբիոնի դասախոսների կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները զեկուցվել են միջազգային, հանրա-պետական և համալսարանի գիտական կոնֆերանսներում: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել են շուրջ 450 գիտական աշխատանքներ, որոնցից՝ 4 մենագրություն (Ա.Պ. Թարվերդյան, Ռ.Ս. Մինասյան), 3 դասագրքեր, 13 գիտական ձեռնարկներ, 15 հեղինակային վկայագրեր: Մշակվել և հրատարակվել են 50-ից ավելի մեթոդական ցուցմունքներ` նախագծային, կուրսային, հաշվարկագրաֆիկական և լաբորատոր աշխատանքներ կատարելու համար:
Ամբիոնի դասախոսներ Ա.Պ. Թարվերդյանի, Ռ.Ս. Մինասյանի և Վ.Վ. Ալեքսանդրյանի ղեկավարությամբ պաշպանվել են 6 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություն: Պրոֆ. Ռ.Ս. Մինասյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ, իսկ պրոֆեսոր Ա.Պ. Թարվերդյանը 2006թ. դարձել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014թ.՝ ակադեմիկոս:
Ամբիոնը մեծ օգնություն է ցույց տալիս գիտահետազոտական, նախագծային, արտադրական, գյուղատնտեսական և շինարարական կազմակերպություններին, ինչպես խորհրդատվական, այնպես էլ հետազոտական աշխատանքներում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Մինասյան Ռազմիկ Սարգսի - տեխ.գ.դ., պրոֆեսոր 

  1. Թարվերդյան Արշալույս Պողոսի - տեխ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ակադեմիկոս 
  2. Դավեյան Սմբատ Հարութի - տ.գ.թ., դոցենտ 
  3. Կոսեմյան Էդուարդ Սուրենի - տ.գ.թ., դոցենտ 
  4. Անանյան Վադիմ Արսենի - տ.գ.թ., դոցենտ 
  5. Մինասյան Արթուր Ռազմիկի - տ.գ.թ., դոցենտ 
  6. Ավետիսյան Արթուր Շմիդտի - դասախոս 
  7. Հովհաննիսյան Մաքսիմ Գրիշայի - լաբորատորիայի վարիչ 
  8. Տեր-Զաքարյան Ռուզաննա Լևոնի - 1-ին կարգի լաբորանտ 
  9. Ասլանյան Աննա Սերգեյի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Բրուտյան Վարդուհի Սամվելի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Նյութերի դիմադրություն», «Շինարարական նյութեր», «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր», «Ճարտարագիտական կոնստրուկցիաներ», «Կառուցվածքների տեսություն», «Առաձգակա-նության, պլաստիկության և սողքի տեսություն», «Ճյուղի ձեռնարկության շինարարական նախագծման հիմունքներ», «Ճարտարագիտական կոնստրուկցիաներ արտակարգ իրավիճակներում»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 335 սենյակ
Հեռ. (37410) 52 38 81, ներքին՝ 2-33, 2-82
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10