hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Գուրգեն Մարկոսի Եղիազարյան

Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնը, կազմավորվելով 1997թ., հետագայում ընդգրկվեց հիդրոմելիորացիայի, հողաշինարարու-թյան և հողային կադաստրի ֆակուլտետի կազմում: Ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Ռ.Հ. Զաքոյանը, ով պաշտոնավարել է 1997-2003թթ.: 2009թ.-ից ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնում է պրոֆեսոր Գ.Մ.Եղիազարյանը:
Ամբիոնի դասախոսական անձնակազմի կողմից կատարվող գիտական ուսումնասիրությունները նվիրված են հողաշինարարությանը և հողաշինարարական նախագծմանը, գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործմանը, հողերի խոշորացմանը և միավորմանը, կադաստրային գնահատման նոր մեթոդների մշակմանը:
Գիտահետազոտական աշխատանքները կատարվում են հիմնականում վերը նշված ուղղություններով:
Կազմվել և հրատարակվել են 30 մեթոդական ցուցումներ, 2 դասագիրք, 3 ուսումնական ձեռնարկ:

Շրջանավարտների մեծ մասը հաջո-ղությամբ աշխատում են ՀՀ կառա-վարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և դրա ստորաբաժա-նումներում, կադաստրային գնա-հատման, հողային ռեսուրսների հեռանկարային արդյունավետ օգ-տագործման, գյուղատնտեսական նշանակության հողերի հողա-շինարարական աշխատանքների բնագավառներում:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Հողշինմոնիտորինգ», «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՊՈԱԿ-ների, «Տեղեկատվական կենտրոն» և տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնա-կառավարման մարմինների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Գուրգեն Մարկոսի Եղիազարյան - գ.գ.դ., պրոֆեսոր 

  1. Էֆենդյան Պարույր Սերգեյի - տ.գ.դ., դոցենտ
  2. Ոսկանյան Կառլեն Արմենակի - գ.գ.թ., դոցենտ
  3. Վարդանյան Մանուկ Ռազմիկի - տ.գ.դ., դոցենտ
  4. Մուրադյան Էդիկ Կամսարի - տ.գ.թ., դոցենտ
  5. Ղազեյան Խաչատուր Աշոտի - տ.գ.թ. դոցենտ
  6. Մկրտչյան Մկրտիչ Շուրայի - տ.գ.թ., դասախոս
  7. Սաֆարյան Ստանիսլավ Վյաչեսլավի - տ.գ.թ., դասախոս
  8. Հարությունյան Սերգեյ Կարապետի - ավագ դասախոս
  9. Դավեյան Հարություն Հրաչիկի - տ.գ.թ., ասիստենտ
  10. Սարգսյան Անի Հակոբի - ասիստենտ
  11. Մարտիրոսյան Ռուզաննա Ռազմիկի - գ.գ.թ., ասիստենտ
  12. Դանիելյան Միշա Ավանեսի - դասախոս
  13. Սողոմոնյան Դավիթ Ալեքսանդրի - տ.գ.թ. ասիստենտ
  14. Մանուկյան Գևորգ Վարդանի - տ.գ.թ. ասիստենտ
  15. Խուդավերդյան Նանե Արմենի - ասիստենտ
  16. Պատվականյան Վալերի Իշխանի - ասիստենտ
  17. Մովսիսյան Մովսես Ռուբենի- ասիստենտ
  18. Գևորգյան Մոնիկա Սամվելի- ասիստենտ
  19. Ղարիբյան Մարինե Հայկի - 1-ին կարգի լաբորանտ
  20. Սիմոնյան Ռուզաննա Ռուդոլֆի - 2-րդ կարգի լաբորանտ
  21. Ավագյան Սոնյա Յուրիկի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Հողաշինարարություն և հողաշինարարական նախագծում», «Հողային կադաստր և հողերի մոնիտորինգ», «Հողաշինարարական և հողակադաստրային աշխատանքների կազմակերպում ու տեխնոլոգիա», «Անշարժ գույքի կադաստր», «Հողային ռեսուրսների օգտագործման կանխատեսում», «Երկրատեղեկատվական համակարգեր», «Գեո-դեզիական աշխատանքները հողաշինարարությունում», «Քարտե-զագրություն», «Ֆոտոգրամմետրիա» և մասնագիտական այլ առարկաներ:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 319 սենյակ
Հեռ. (37412) 56 38 50, ներքին` 2-76
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Հայտարարություն

Տեղեկատվություն

Ուսումը Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10