hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Սարգիս Մնացականի Ղազարյան

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մելիորացիայի ամբիոնը հիմնադրվել է 1946-1947 ուսումնական տարում, իսկ հիդրավլիկայի և հիդրոտեխնիկական կառուցվածքների ամբիոնը` 1947թ.: Նշված ամբիոնների միավորմամբ 1997թ. կազմավորվեց հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնը: Ներկայումս ամբիոնի վարիչն է տ.գ.դ., պրոֆեսոր Ս. Մ. Ղազարյանը:
Ամբիոնում գործում են հիդրավլիկայի, հիդրոտեխնիկական կառուցվածքների, մելիորացիայի, ջրամատակարարման, ջրաչափության, պոմպերի և պոմպային կայանների լաբորատորիաներն ու գեոդեզիայի կաբինետը, որտեղ անցկացվում են ծրագրով նախատեսված բոլոր լաբորատոր պարապմունքները:
Ամբիոնում կատարվում են բազմա-բնույթ գիտահետազոտական աշխատանքներ, որոնք նպատա-կաուղղված են ՀՀ ջրային ռեսուրս-ների՝ ոռոգման և էներգետիկ նպա-տակներով արդյունավետ օգտա-գործմանը, մշակաբույսերի ոռոգ-ման ռեժիմների ուսումնասիրմանը, հիդրոտեխնիկական, հիդրոմելիո-րատիվ, հիդրոէներգետիկ համակարգերի ընտրությանը, կատարելագործ-մանը, համադասավորությանը, նախագծմանը, հիդրավլիկական հաշվարկների մեթոդների մշակմանը և այլն: Արդյունքները հրատարակվել են մի շարք միջազգային հանդեսներում և տեղեկագրերում:
Ամբիոնում կատարվող լայնամասշտաբ ուսումնամեթոդական, գիտա-հետազոտական աշխատանքներն ուղղված են ուսումնական գործընթացի կատարելագործմանը: Հատկապես պետք է նշել պրոֆեսոր Ս. Ղազարյանի գլխավորությամբ և ակտիվ մասնակցությամբ տարվող գիտական և հետազոտական աշխատանքների մասին, որոնք ուղղված են հանրապետությունում հիդրոմելիորատիվ համակարգերի նախագծմանը և կառուցմանը:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հայջրնախագիծ ինստիտուտ», «Հիդրոնախագիծ ինստիտուտ ՓԲԸ-երի, Մոսկվայի հիդրոմելիորատիվ և Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական համալ-սարանի ինժեներա-շինարարական ինստիտուտների, Կիևի և Նովոսիբիրսկի հիդրոդինամիկայի, Մոսկվայի ջրային հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Սարգիս Մնացականի Ղազարյան - տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Եղիազարյան Գուրգեն Մարկոսի - գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Ղազարյան Նելլի Ենոքի - տ.գ.թ., դոցենտ
  3. Մուրադյան Էդիկ Կամսարի - տ.գ.թ., դոցենտ
  4. Ղազինյան Ռուզան Վլադիմիրի - գ.գ.թ., դոցենտ
  5. Ալոյան Նաիրա Գրիգորի - տ.գ.թ., դոցենտ
  6. Զաքարյան Արտակ Կոմիտասի - տ.գ.թ., դոցենտ
  7. Մարտիրոսյան Քոչար Վասիլի - տ.գ.թ., դոցենտ
  8. Նավոյան Գեղամ Ռազմիկի - դասախոս
  9. Ղազարյան Հայկ Սամվելի - տ.գ.թ., դասախոս
  10. Հարությունյան Մարգարիտ Արտաշեսի - տ.գ.թ., ասիստենտ
  11. Կոբելյան Վահան Սուրիկի - տ.գ.թ., ասիստենտ
  12. Դավեյան Հարություն Հրաչիկի - տ.գ.թ., ասիստենտ
  13. Բարսեղյան Նաիրա Մամիկոնի - 1 -ին կարգի լաբորանտ
  14. Համբարձումյան Արմինե Մկրտչի - 1-ին կարգի լաբորանտ
  15. Գիշյան Սոնա Գագիկի - 1-ին կարգի լաբորանտ
  16. Ավետյան Նաիրա Էդիկի - 2-րդ կարգի լաբորանտ
  17. Մայտեսյան Սպարտակ Սերգեյի - լաբորատորիայի վարիչ
  18. Տոնոյան Հովիկ Յուրիկի - ուսումնական վարպետ

Դասավանդվող առարկաները
«Գեոդեզիա», «Երկրաբանություն», «Հիդրավլիկա», «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ», «Մելիորացիա», «Ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում», «Հիդրոօթերևութաբանություն, կլիմա-տոլոգիա և հիդրոլոգիա», «Հոսքի կանոնավորում», «Գյուղատնտեսական ջրամատակարարում և ջրարբիացում», «Պոմպեր և պոմպային կայաններ», «Հիդրոմելիորատիվ համակարգերի շահագործում», «Հիդրոմելիորատիվ աշխատանքների կազմակերպում և տեխնոլոգիա» և այլն:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 215 սենյակ
Հեռ. (37410) 52 07 10, 55-67-84, ներքին՝ 2-91, 2-49
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10