hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հիդրոմելիորացիա, հողաշինարարություն և հողային կադաստր ֆակուլտետի մասնագիտությունները

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» 

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունն` ուղղված հիդրոմելիորատիվ համակարգերի կոնստրուկտավորման, շահագործման ու շինարարության, գյուղատնտեսական հողերի ոռոգման և չորացման նոր մեթոդների մշակման, ՀՀ ջրային ռեսուրսների համալիր օգտագործման, պահապանման և էներգետիկ արդյունավետ օգտագործման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել գյուղացիական կոլեկտիվ և պետական տնտեսություններում, ինչպես նաև հիդրոմելիորատիվ համակարգերի, պոմպակայանների շահագործման և շինարարության ձեռնարկություններում և նախագծային, գիտական և ուսումնական համակարգերի սպասարկման ոլորտներում:

«Հողաշինարարություն, հողային կադաստր»

«Հողաշինարարություն,հողային կադաստր» մասնագիտությունն առնչվում է մարդկային գործունեության եղանակներին, միջոցներին և մեթոդներին, որոնք ուղղված են` ՀՀ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման, հողաշինարարությունում հողաշինարարական և գեոդեզիական աշխատանքների կազմակերպման, հողատեսքերի կադաստրային գնահատման, նոր մեթոդների մշակման և հեռանկարային գնահատման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել հողերի կադաստրային գնահատման, հողակադաստրային աշխատանքների կազմակերպաման, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի հողաշինարարական աշխատանքների կազմակերպման, հողաշինարարությունում գեոդեզիական աշխատանքնրի կազմակերպման ոլորտներում:

«Կենսագործունեության անվտանգություն»

«Կենսագործունեության  անվտանգություն» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որն ուղղված է` ՀՀ քաղաքացիներին բնական աղետներից, արտակարգ իրավիճակներից պաշտպանելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու, տրանսպորտային էկոլոգիայի և երթևեկության անվտանգության բարձրացման մեթոդների մշակման, հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

Այս մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել տեխնիկայի և տեխնոլոգիայի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարմամբ մասնագիտացված հիմնարկություններում:

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10