hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Սննդի արդյունաբերության սարքավորումների, փաթեթավորման և կաշվի ու մորթու տեխնոլոգիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Բեգլարյան Անահիտ Ռազմիկի

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում 1968 թվից գործող Կաթի տեխնոլոգիական սարքավորումների ամբիոնը երկար տարիներ ղեկավարել է դոցենտ Թ.Մ. Գաբրիելյանը:
Սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոնը 1995 թվից ղեկավարել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ինժեներ, պրոֆեսոր Վ.Ա. Թումանյանը: Ամբիոնում տարբեր տարիների դասավանդել են դոցենտներ Ս.Շ. Շաքարյանը, Ս.Վ. Մնացականյանը, Ա.Ռ. Բեգլարյանը, Է.Գ. Մաիլովան, Հ.Ա. Հակոբյանը, Ա.Ռ. Հակոբյանը, Ա.Վ. Թումանյանը, Ռ.Ա. Բակլաչյանը, ավագ դասախոս Հ.Ա. Մինասյանը: Իսկ կաշվի և մորթու տեխնոլոգիայի, սննդի արդյունաբերության սարքա-վորումների ամբիոններն առանձին-առանձին կազմավորվել են 1995թ: Կաշվի և մորթու տեխնոլոգիայի ամբիոնը ստեղծման օրից ղեկավարել է պրոֆեսոր Ս.Մ. Մարգարյանը:
1998թ. սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոնը վերան-վանվեց սննդի արդյունաբերության սարքավորումների և փաթեթա-վորման տեխնոլոգիայի: 2000-2005թթ. ամբիոնը գլխավորել է Ս.Շ. Շաքարյանը, իսկ 2005-2007թթ.՝ դոցենտ Լ.Վ. Թոքմաջյանը:
2007թ. Կաշվի և մորթու տեխնոլոգիայի, Սննդի արդյունաբերության սարքավորումների և փաթեթավորման տեխնոլոգիաների ամբիոնները միավորվեցին, և կազմավորվեց Սննդի արդյունաբերության սարքա-վորումների, փաթեթավորման և կաշվի ու մորթու տեխնոլոգիայի ամբիոնը, որը 2007-2010 թթ. ղեկավարում էր պրոֆեսոր Ս.Մ. Մարգարյանը, 2010թ. սեպտեմբերից ամբիոնի վարիչ է ընտրվել տ.գ.դոկտոր, պրոֆեսոր Ա.Ռ. Բեգլարյանը:
Ամբիոնում գործում է պրոբլեմային երկու լաբորատորիա՝ կաշվի և մորթու տեխնոլոգիայի, տեխնոլո-գիական սարքավորումների: Ամ-բիոնի կողմից տպագրվել է շուրջ 200 գիտական հոդված, 3 մենա-գրություն և 4 ուումնական ձեռ-նարկ, ստացվել են բազմաթիվ գյուտերի արտոնագրեր և հեղինա-կային վկայականներ:
«Գյուղատնտեսական արտադրության փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն» մասնագիտության ուսանողները մասնակցել են միջազգային տարբեր ցուցահանդեսների և մրցույթների, շահել են շուրջ 15 միջազգային մրցանակներ: Այսօր շրջանավարտները շատ լուրջ ներդրում-ներ ունեն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի փաթեթա-վորման ոլորտում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Բեգլարյան Անահիտ Ռազմիկի - տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Մարգարյան Սոկրատ Մանուկի - տ.գ.դ, պրոֆեսոր
  2. Հակոբյան Հայաստան Արմենակի - տ.գ.թ., դոցենտ
  3. Մաիլովա Էլեոնորա Գեորգիի - տ.գ.թ., դոցենտ
  4. Հակոբյան Արուսյակ Ռաֆիկի - տ.գ.թ., դոցենտ
  5. Մինասյան Կարեն Ժորիկի - տ.գ.թ., դոցենտ
  6. Թումանյան Աննա Վլադիմիրի - տ.գ.թ., դոցենտ
  7. Բակլաչյան Ռուբիկ Աթաբեկի - տ.գ.թ., դոցենտ
  8. Պետրոսյան Արմենուհի Վարազդատի - տ.գ.թ., դասախոս
  9. Գևորգյան Թամարա Խոսրովի - դասախոս
  10. Ավետիքյան Մարիետա Ավետիքի - ասիստենտ
  11. Թարմինյան Մանե Արթուրի - ասիստենտ
  12. Սարոյան Անահիտ Վոլոդյայի - 1-ին կարգի լաբորանտ
  13. Մանասյան Լուսյա Գուրգենի - 2-րդ կարգի լաբորանտ
  14. Նիկոլյան Լիլիթ Վահանի - 1-ին կարգի լաբորանտ
  15. Մինասյան Աննա Էդիկի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Սառնարանային տեխնիկա», «Սննդի արտադրության պրոցեսներ և ապարատներ», «Կաթի, մսի, ձկան, պահածոյացման, գինեգործության, հացաթխման, մակարոնի և հրուշակեղենի ձեռնարկության տեխնոլոգիա-կան սարքավորումներ», «Գյուղատնտեսական և պարենամթերքի արտադրության փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն», «Կաշվի և մորթու քիմիա և տեխնոլոգիա, «Կաշվի և մորթու վերամշակում», «Կաշվի և մորթու արտադրության թափոնների վերամշակում», «Կաշվի և մորթու բարձրամոլ միացությունների քիմիա և ֆիզիկա», «Կաշվի և մորթու ստանդարտացում և սերտիֆիկացում», «Ընդհանուր քիմիայի տեխնո-լոգիա», «Կաշվի և մորթու քիմիական տեխնոլոգիական պրոցեսներ և ապարատներ»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:


Հետադարձ կապ
ՀԱԱՀ, V-մասնաշենք,
Հեռ. (37410)52 28 17, ներքին՝ 2-69

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10