hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Հակոբյան Սուրեն Էդուարդի

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը կազմակերպվել է 1947 թվին, այն ղեկավարել է Պ. Տ. Դոլյանը, իսկ Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ամբիոնի առաջին վարիչը եղել է Շ. Գ. Ներսիսյանը: Այնուհետև ամբիոնը ղեկավարել է դոցենտ Ա. Ջանոյանը: Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կազմավորման օրվանից ամբիոնի վարիչ է աշխատել պրոֆեսոր Ռ. Ն. Ազարյանը, այնուհետև պրոֆեսոր Վ. Ս. Հովհաննիսյանը, իսկ 1999-2015թթ. ամբիոնի վարիչ է ընտրվել դոցենտ Ս. Ն. Պողոսյանը: Այս տարիների ընթացքում ամբիոնի երկու դասախոսներ պաշտպանել են գիտական թեզ, ստացել են մ.գ. թեկնածուի գիտական աստիճան, (Մ. Մարգարյան 1981թ., Ս. Հակոբյան 2008թ) և մեկ դոկտորական Ռ. Ազարյան 1985թ: 2014թ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնն անվանակոչվել է Ղարաբաղի պատերազմում զոհված ազատամարտիկ, ամբիոնի դոցենտ Մ. Մարգարյանի անվամբ: Ամբիոնի աշխատակիցները ուսումնադաստիրակ-չական, սպորտ-մասայական աշխատանքներին զուգընթաց կատարում են գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքներ: Վերջին չորս տասնամյակների ընթացքում ամբիոնի կողմից հրատարակվել է 26 մեթոդական ձեռնարկ, 34 մեթոդական ցուցումներ, 241 գիտական և մեթոդական բնույթի հոդվածներ, որոնք տպագրվել են միութենական, հանրապետական գիտամեթոդական ժողովածուներում և ամսագրերում: Համալսարանի ուսանող-մարզիկ-ները և հավաքական թիմերը սպորտի տարբեր ձևերից մասնակ-ցել են միջֆակուլտետային, շրջա-նային, քաղաքային, հանրապետա-կան համամիութենական տարբեր մրցաշարերի: Ուսանողական հան-րապետական և Հայաստանի առաջ-նության մրցումների վոլեյբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, ծան-րամարտի, պաուերլիֆթինգի, բազկամարտի, ձյուդոյի, աթլետիկայի, ֆուտզալի, սեղանի թենիսի և այլ մարզաձևերի հավաքական թիմերը բազմիցս գրավել են առաջին և մրցանակային տեղեր:
Համալսարանի լավագույն թիմերը, մարզիկները և դասախոսները պարգևատրվել են շրջանային, քաղաքային, հանրապետական ֆիզկուլ-տուրայի և սպորտի կոմիտեի դիպլոմներով և պատվոգրերով, ինչպես նաև ռեկտորի հրամանով արժանացել են շնորհակալագրերի և դրամական պարգևների:
Ամբիոնի աշխատակիցներն իրենց գործունեությունում խիստ կարևորում են «Ֆիզիկական դասիարակության» առարկայի հիմնական նպատակը` բարելավվել ուսանողների առողջական վիճակը, նպաստել համակողմանի ֆիզիկական զարգացմանը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Հակոբյան Սուրեն Էդուարդի - ԽՍՀՄ սպորտի վարպետ, մանկ.գիտ.թեկ., պրոֆեսոր

  1. Պողոսյան Սերգեյ Նիկոլայի - ԽՍՀՄ սպորտի վարպետ, պրոֆեսոր
  2. Պետրոսյան Ռաֆիկ Ժորժիկի - դոցենտ
  3. Սարգսյան Հրաչիկ Արտավազդի - ավագ դասախոս
  4. Վիրաբյան Սուրիկ Սաշայի - ԽՍՀՄ սպորտի վարպետ, ավագ դաս.
  5. Բեգլարյան Արսեն Դերենիկի - ՀՀ սպորտի վարպետ, դասախոս
  6. Ասլանյան Վլադիկ Առաքելի - դասախոս
  7. Հովհաննիսյան Գայանե Վահանի - դասախոս
  8. Ակոպով Արմեն Արարատի - ասիստենտ
  9. Կիրակոսյան Հայկ Սաշայի - ասիստենտ
  10. Պետրոսյան Պետյա Գրիգորի - 1-ին կարգի լաբորանտ
  11. Աբրահամյան Էմմա Գարեգինի - 2-րդ կարգի լաբորանտ

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 107 սենյակ
Հեռ. (37410) 58 33 31, ներքին՝ 3-23, 3-36
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10