hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Այդինյան Լևոն Արտաշի

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 1930թվին գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա.Հ. Քալանթարի կողմից:1959թ. ամբիոնին կից ստեղծվել է կաթի և կաթնամթերքի պրոբլեմային լաբորատորիա՝ հինգ բաժիններով, իսկ 1960թ. կառուցվել է նաև կաթի ուսումնափորձնական գործարան, որն ուսումնագիտա-արտադրական բազա է լաբորատոր-գործնական պարապմունքների անցկացման, ամբիոնի դասախոսների, պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների գիտական հետազոտությունների արդյունքները ներդնելու համար: Սկսած 1993 թվից` ամբիոնը մասնագետներ է պատրաստում նաև մսի և մսամթերքի տեխնոլոգիայի, 1996 թվից` ձկան և ձկնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիայի, 2006 թվից` գյուղհումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտա-ցում և սերտիֆիկացում մասնագիտությունների գծով: 2008թ. ամբիոնը վերանվանվել է անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոն, որն այժմ ղեկավարում է տ.գ.թ., դոցենտ Լ.Ա. Այդինյանը:
Ամբիոնում գիտական հետազոտու-թյուններ են կատարվել կաթնա-մթերքի, մսամթերքի, ձկնամթերքի նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանում առա-ջին անգամ կիրառվել է ռենտգենյան ճառագայթների, մագնիսական դաշտի և բիոպատրաստուկների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների տարբեր հատկությունների և կաթնամթերքի որակի և անվտանգության վրա, մշակվել և կատարելագործվել են կաթնամթերքի, մսամթերքի, ձկնամթերքի տեխնոլոգիաները, կատարվել է կենդանական և բուսական ծագման հումքից, մթերքից և տարբեր բնակլիմայական գոտիների սննդարար միջավայրերից կաթնաթթվային մանրէների անջատում, դրանց տարբեր հատկությունների ուսումնասիրում:
Ամբիոնի և լաբորատորիայի աշխա-տակիցները մշակել են 50-ից ավելի մթերքի տեխնիկական պայմաններ, հրահանգներ, ճյուղային, հանրա-պետական ստանդարտներ, կաթ-նամթերքի և մսամթերքի տեխնի-կական կանոնակարգեր: Գիտական հետազոտությունների արդյունք-ներից 65-ը ներդրվել են կաթնա-մթերքի, ձկնամթերքի, մսամթերքի արդյունաբերությունում: Ստացվել է 85 հեղինակային վկայական և արտոնագիր:
Ամբիոնի և լաբորատորիայի աշխատակիցների կողմից հրատարակվել է 60-ից ավելի դասագիրք, մենագրություն և ուսումնական ձեռնարկ, որոնցից երեքը թարգմանվել են գերմաներեն, լեհերեն, իսպաներեն: Հրատարակվել է նաև 2000-ից ավելի գիտական հոդված, 100-ից ավելի ուսումնամեթոդական ցուցում և այլն:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Այդինյան Լևոն Արտաշի - տ.գ.թ., դոցենտ

    1. Բեգլարյան Ռազմիկ Արշակի - տեխ.գ.դ., պրո‎ֆեսոր 
    2. Աղաբաբյան Աշոտ Արմենի - տեխ.գ.դ., պրո‎ֆեսոր 
    3. Արաքսյանց Անդրեյ Էդուարդի - տեխ.գ.թ., դոցենտ 
    4. Գրուշինա Եվգենյա Վասիլի - տեխ.գ.թ., դոցենտ 
    5. Գրիգորյան Լաուրա Երվանդի - տեխ.գ.թ., դոցենտ 
    6. Սիմավորյան Սիլվա Սիմոնի - տեխ.գ.թ., դոցենտ 
    7. Սահակյան Էմմա Լենդրուշի - տեխ.գ.թ., դոցենտ 
    8. Դաշտոյան Աննա Լևոնի - տեխ.գ.թ., դոցենտ 
    9. Կարախանյան Մարինա Գեորգիի - տեխ.գ.թ.,դոցենտ 
    10. Հովսեփյան Հայկ Համլետի - տեխ.գ.թ., դոցենտ 
    11. Չատինյան Նառա Ռա‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆիկի - տեխ.գ.թ., դոցենտ 
    12. Աղաբաբյան Արփինե Մնացականի - տ.գ.թ., ասիստենտ 
    13. Գրիգորյան Ալիսա Համոյի - տ.գ.թ., ասիստենտ 
    14. Բաղդասարյան Մերի Էռնեստի - ասիստենտ 
    15. Ղարիբյան Քրիստինե Հայկի - ասիստենտ 
    16. Չիթչյան Մարգարիտա Իշխանի - տ.գ.թ., 1-ին կարգի մասնագետ 
    17. Մկրտչյան Նաիրա Լևոնի - 1-ին կարգի մասնագետ 
    18. Գրիգորյան Զառա Ռաֆիկի - 1-ին կարգի լաբորանտ 
    19. Հովսեփյան Լուսինե Սամվելի - 1-ին կարգի լաբորանտ 
    20. Հակոբյան Մարինե Հովհաննեսի - 2-րդ կարգի լաբորանտ 
    21. Սուքիասյան Անի Աշոտի - 2-րդ կարգի լաբորանտ 
    22. Զոհրաբյան Տաթևիկ Արմենի - 1-ին կարգի լաբորանտ

    Դասավանդվող առարկաները
    «Ճյուղի ընդհանուր կենսատեխնոլոգիայի հիմունքներ», «Ճյուղի մասնա-վոր կենսատեխնոլոգիա», «Կաթի քիմիա և ֆիզիկա», «Կաթնամթերքի վերամշակ. արտ. սանիտարիա և հիգիենա», «Մսի քիմիա և ֆիզիկա», «Ճյուղի ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծում և սանտեխ-նիկա», «Սառնարանային տեխնոլոգիա», «Չորացման տեխնոլոգիա», «Արտադրանքի որակի հսկում և անվտանգություն», «Մսի և մսա-մթերքների ստանդարտացում, սերտիֆիկացում», «Կաթի և կաթնա-մթերքների ստանդարտացում, սերտիֆիկացում», «Մանկ. և ֆունկց. սննդ. արտ. սանիտար. և սննդ. հիգիենա», «Մանկական սննդամթերքի կենսատեխնոլոգիա», «Սնման ֆիզիոլոգիա», «Մանկական սննդամթ. վերամշակ. արտ. սանիտարիա և հիգիենա», «Ֆունկցիոնալ սննդամթերքի կենսատեխնոլոգիա», «Անասնաբուծ. մթերք. ստանդարտացում, սերտիֆիկացում», «Անասնաբուծ. մթերքների վերամշ. տեխնոլոգիա», «Անասնաբուծ. մթերքների ստանդարտացում, որակի կառավարման համակարգեր», «Սառնարանային տեխնոլոգիա և տեխնիկա», «Պարեն. վերամշ. արտ. հիգ. և սանիտ.», «Անասնաբուծ. մթերքների սերտիֆիկացում», «Անասնաբուծական մթերքների տեխնոքիմիական և բակտերիալ վերահսկում», «Կաթի գործ», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա և տեխնոքիմիական վերահսկողություն», «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա և տեխնոքիմիական վերահսկողություն», «Անասնապահ. արտ. պահպանություն և վերամշ. տեխնոլոգիա», «Մթերքների տեխնոքիմիական և բակտերիալ վերահսկում», «Սննդի և հումքի սերտիֆիկացում», «Անասնապահ. մթերքների վերամշակման տեխնո-լոգիա», «Ճյուղի զարգացման արդի տեխնոլոգիաներ», «Ճյուղի հիմն. և երկր. հումքի անթափոն մշակում», «Ճյուղի ձեռն.տեխնոքիմիական, բակտ. վերահսկում», «Ճյուղի կենսատեխ. և սննդի անվտանգության հիմունքներ», «Սառնարանային տեխնոլոգիա և չորացման հիմունքներ», «Պարենամթ. նույնականացում, կեղծում», «Արդի տեխնոլոգիաներ», «Ռիսկերի կառավարում սննդի արդյունաբերությունում», «Որակի կառավարման համակարգեր»:

    pdf_logo

    2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

    Հետադարձ կապ
    ՀԱԱՀ, III-մասնաշենք,  սենյակ
    Հեռ. (37410) 54-51-59, ներքին՝ 3-01, 3-02, 3-42

     

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
    3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
    Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

    ...

    Ուշադրություն

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
    Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
    Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

    ...
    Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
    ԱԳՐՈԼՈՒՐ

    Իրադարձությունների օրացույց

    Դեկտեմբեր 2016
    Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
    27 28 29 30 1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31

    Գրանցվեք նորությունների համար

    10