hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մասնագիտությունները

Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա

«Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունն` ուղղված բուսաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, հումքի և ստացված հացամթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը, կիրառմանը և դրանց գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն

«Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությունն առնչվում է բուսաբուծական մթերքների վերամշակման գործընթացների կազմակերպման և կիրառման, հումքի և ստացված մթերքի` գինու, կոնյակի, ոչ ալկոհոլային խմիչքների նպատակաուղղված օգտագործման, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծման, կիրառման և դրանց գիտագործնական խնդիրների լուծման հետ:

Այս մասնագիտացմամբ բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա

«Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է մարդկային գործունեության այն եղանակներին, միջոցներին և մեթոդներին, որոնք ուղղված են բուսաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը, հումքի ու ստացված պահածոյացման և սննդախտանյութերի մթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը, կիրառմանը և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Մսի և մսամթերքի տեխնոլոգիա

«Մսի և մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունն` ուղղված անասնաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը, հումքի և ստացված մսամթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը և դրանց գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Մսի և մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունն ուղղված` անասնաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանն ու կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը, որոնք միտված են հումքի և ստացված կաթնամթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը, կիրառմանը և դրանց գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա

«Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունն` ուղղված անասնաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը, որոնք կնպաստեն հումքի և ստացված ձկնամթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը և կիրառմանը:

«Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա

«Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությունն` ուղղված անասնաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը, հումքի և ստացված մանկական ու ֆունկցիոնալ սննդամթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների կիրառմանը:

«Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտությամբ բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա

«Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունն` ուղղված անասնաբուծական հումքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը, ստացված կաշվի և մորթու արտադրանքի նպատակային օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը:

«Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն

«Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որն ուղղված է գյուղատնտեսական պարենամթերքի փաթեթավորմանը, գովազդմանը, պահպանմանը, ինչպես նաև վերջիններիս միջոցով արտադրանքի առաքման և սպառման գործընթացների կազմակերպմանն ու կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը:

«Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` ճարտարագետ, դիզայներ, տեխնոլոգ, գովազդի գործակալ, արտադրության պետ, դիզայներական ստուդիայի ղեկավար, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Գյուղատնտեսական հումքի, պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում

«Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունն`ուղղված անասնաբուծական և բուսաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը և դրանց գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10