hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրարային էկոնոմիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար`

Հարություն Սարգսի Հարությունյան

Ագրարային էկոնոմիկայի նորաստեղծ ամբիոնը կազմավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ նախկին երեք՝ Տնտեսագիտության տեսության, ԱՊՀ էկոնոմիկայի ու Ապրանքագիտության և մարքեթինգի ամբիոնների միավորմամբ: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում Քաղաքատնտեսության ամբիոնը հիմնադրվել է 1951թ., որը 1994թ-ից վերանվանվել է Տնտեսագիտության տեսության ամբիոն: Այն 2011թ-ից ղեկավարել է Հ.Ս. Հարությունյանը, իսկ մինչ այդ ղեկավարել են Պ. Տ. Ոսկերչյանը, Վ. Շ. Գրիգորյանը, Կ. Ռ. Ներսիսյանը: Ամբիոնը ուսումնական գործընթացի կատարելագործմանը զուգընթաց իրականացրել է ինչպես գիտահետազոտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ: Հրատարակվել են մենագրություններ, գիտական հոդվածներ, ուսումնական, գիտամեթոդական ձեռնարկներ: Այսօր ապագա տնտեսագետների սեղանի գրքեր են Կ. Ներսիսյանի «Տնտեսագիտության տեսություն», Ա. Հովակիմյանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ և համաշխարհային էկոնոմիկա» ուսումնական ձեռնարկները: ամբիոնի բազմաթիվ դասախոսներ վերապատրաս-տում¬ներ են անցել ԱՄՆ-ում,ՌԴ-ումՙ Գերմանիայում և Հունգարիայում:
Նախկին ԱՊՀ էկոնոմիկայի ամբիոնը (մինչև 2005թ. Գյուղատնտեսության էկո-նոմիկայի ամբիոն) ստեղծվել է 1960թ.: Այն ղեկավարել են տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա.Հ. Մարուխյանը, Կ.Ա. Գրիգորյանը, Հ.Գ. Քլոյանը, Լ.Լ. Հակոբյանը, Վ.Ս. Ալեքսանյանը: Ամբիոնի դասախոսները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ և ներգրավված են գիտական տարբեր թեմաներում: Վերջին տարիներին հրատարակվել են «Գյուղատնտեսության էկոնոմիկա», «Բնօգտագործման էկոնոմիկա» և «Մեքենաշինության էկոնոմիկա» ուսումնական ձեռնարկները, «Սննդարդյունաբերության էկոնոմիկա» և «Տրանսպորտի էկոնոմիկա» դասախոսությունների շարքը, «Հայաստանի Հանրապետության ագրարային աշխատանքի էկոնոմիկա», „СЭВ - один из эффективных способов привлечения иностранных инвестиций в Армению” մենագրությունները և «Ագրարային էկոնոմիկա» դասագիրքը: Գոյության 50 տարիների ընթացքում ամբիոնում հրատարակվել են 19 մենագրություն, 650 գիտական հոդված, 190 գրքույկ և ուսումնամեթոդական աշխատանք: Ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի, տնտեսագիտական ուղղվածություն ունեցող բուհերի, ոլորտի, տնտեսվարող սուբյեկտների, գիտական կենտրոնների, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան վարչությունների և մարզային կառույցների հետ:
Իսկ Ապրանքագիտության և մարքեթինգի ամբիոնը հիմնադրվել է 2010թ.: Ստեղծման պահից ամբիոնը ղեկավարել են Կ. Ա. Գրիգորյանը, ապա Ա. Ժ. Սմբատյանը: Ամբիոնի դասախոսները պարբերաբար վերապատրաստվում են ԱՄՆ-ում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Օմսկում, Հունաստանում, Բելգիայում: Առանձնակի ուշադրության է արժանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ակտիվ գիտական և ուսումնամեթոդական գործունեությունը: Դրա վկայությունն են ամբիոնի դասախոսների և ասպիրատների կողմից հրատարակված առավել քան 100 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքները: 2016 թվականից սկսած` մշակվել են բոլոր առարկաների առարկայական նոր ծրագրեր, մագիստրոսական թեզերի, դիպլոմային, կուրսային և ստուգողական աշխատանքների կատարման, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների կազմակերպման և դրանց հաշվետվությունների կազմման մեթոդական նոր ցուցումներ: Ամբիոնի այս բարի ավանդույթներն էլ այսօր հետևողականորեն շարունակվում են՝ տեսադաշտում ունենալով ժամանակի պահանջներին համահունչ նորանոր նպատակներ, ծրագրեր և մտահղացումներ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Հարությունյան Հարություն Սարգսի- տ.գ.թ., դոցենտ

  1. Հակոբյան Լևչենկո Լևոնի - տ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար
  2. Գրիգորյան Կորյուն Աշոտի - տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Ալեքսանյան Վարդան Սամվելի - տ.գ.թ., դոցենտ
  4. Սմբատյան Արմինե Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
  5. Դեթլոֆֆ Մարո Հայկազի - տ.գ.թ., դոցենտ
  6. Պապոյան Հարություն Լևոնի - տ.գ.թ., դոցենտ
  7. Խոջոյան Կարեն Գրիգորի - տ.գ. թ., դոցենտ
  8. Հովակիմյան Աղասի Մուշեղի - տ.գ.թ., դոցենտ
  9. Քոչարյան Տոնիկ Լևոնի - տ.գ.թ., դոցենտ
  10. Ջաներյան Հասմիկ Կառլոսի - տ.գ.թ., դոցենտ
  11. Խաչատրյան Գոհար Սերյոժայի - տ.գ.թ., դոցենտ
  12. Վարդանյան Արշակ Միխայելի - տ.գ.թ., դոցենտ
  13. Մալխասյան Կարինե Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
  14. Թովմասյան Ռուբիկ Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
  15. Չատինյան Ռաֆիկ Արշալույսի - տ.գ.թ., դոցենտ
  16. Մելոյան Սերգեյ Վանուշի - տ.գ.թ., դոցենտ
  17. Սանասարյան Անահիտ Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
  18. Մելքոնյան Վաչագան Ռաֆիկի - տ.գ. թ., դոցենտ
  19. Հակոբյան Լևչենկո Լևոնի - տ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար
  20. Ճեպեճյան Շաքե Անդրանիկի – դոցենտ
  21. Կուպելյանց Նոնա Արամայիսի - դասախոս
  22. Հովհաննիսյան Դավիթ Ալեքսանի - դասախոս
  23. Մատինյան Ալվարդ Գարեգինի - տ.գ.թ., դասախոս
  24. Սահակյան Քրիստինե Սամվելի - տ.գ.թ., դասախոս
  25. Մանուչարյան Մերի Գագիկի - տ.գ.թ., դասախոս
  26. Եդիգարյան Լուսինե Միշայի -տ.գ.թ., դասախոս
  27. Մնացականյան Կարինե Պետրոսի - տ.,գ.թ., դասախոս
  28. Պապոյան Նանա Հարությունի - ասիստենտ
  29. Գրիգորյան Նոնա Լևոնի - ասիստենտ
  30. Կարապետյան Դիաննա Լյուդվիգի - ասիստենտ
  31. Պետրոսյան Անի Շավարշի - ասիստենտ
  32. Հովհաննիսյան Մարտին Գագիկի - ասիստենտ
  33. Գաբրիելյան Ստելլա Արմենի - ասիստենտ
  34. Վարդանյան Ալվարդ Սամվելի - ասիստենտ
  35. Սարգսյան Նաիրա Յուրիկի - ասիստենտ
  36. Հովհաննիսյան Գոհար Հայկազի - ասիստենտ
  37. Եսայան Եվգենիա Լևոնի- ասիստենտ
  38. Գասպարյան Նարինե Վալերիի - ասիստենտ
  39. Մկրտչյան Իրինա Ռաֆայելի - ասիստենտ
  40. Պետրոսյան Անուշ Աշոտի -ասիստենտ
  41. Նիկոյան Անահիտ Վոլոդյայի -1-ին կարգի լաբորանտ
  42. Գևորգյան Քրիստինե Ռոբերտի -1-ին կարգի լաբորանտ
  43. Մելքոնյան Անի Աշոտի -2-րդ կարգի լաբորանտ
  44. Ասատրյան Գոհար Արմանի -2-րդ կարգի լաբորանտ
  45. Հայրապետյան Շուշանիկ Բաբկենի - լաբորանտ
  46. Մաթևոսյան Մարինե Հրաչյայի – լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Տնտեսագիտության տեսություն», «Համաշխարհային էկոնոմիկա», «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Միկրոէկոնոմիկա » , « Մակրոէկոնոմիկա», «Ագրարային էկոնոմիկա», «ԱՊՀ էկոնոմիկա» , «Գյուղատնտեսության էկոնոմիկա», «Աշխատանքի էկոնոմիկա», «Ջրային տնտեսության էկոնոմիկա», «Հողաշինարարության էկոնոմիկա», «Տրանսպորտի էկոնոմիկա», «Սննդարդյունաբերության էկոնոմիկա», «Բնօգտագործման էկոնոմիկա», «Բնական ռեսուրսների էկոնոմիկա», «Արտակարգ իրավիճակների էկոնոմիկա», «Ծառայությունների ոլորտի էկոնոմիկա», «ԵԱՏՄ անդամ երկրների ագրարային էկոնոմիկա», «ԱՊՀ զարգացման տնտեսագիտական հիմնախնիրներ», «Մարքեթինգ», «Մարքեթինգի հիմունքներ», «Մարքեթինգի վերլուծություն», «Գյուղատնտեսական մթերքների մարքեթինգ», «Մարքեթինգ ագրոմարքեթինգի հիմունքներով», «Գյուղատնտեսական շուկայի վերլուծություն և գնագոյացում», «Գյուղատնտեսական գների վերլուծություն», «Գնագոյացումը շուկայական տնտեսությունում», «Ապրանքագիտության տեսություն», «Առևտրի էկոնոմիկա», «Առևտրի և գործարարության հիմունքներ», «Կոմերցիայի հիմունքներ», «Գլոբալ մատակարարման շղթաների կառավարում», «Էլեկտրոնային կոմերցիա», «Լոգիստիկա», «Միջազգային մարքեթինգ», «Տնտեսական մրցակցություն և հակամենաշնորհային քաղաքականություն», «Պարենային ապրանքների ապրանքագիտություն», «Ոչ պարենային ապրանքների ապրանաքագիտություն», «Գիտական հետազոտության մեթոդաբանություն», «Գյուղատնտեսական արտադրանքի և հումքի արտադրության լոգիստիկա», «Սննդամթերքի որակի կառավարման Կոդեքս Ալիմենտարիուս», «Մարքեթինգային հետազոտություններ», «Ագրարային մարքեթինգի կոնցեպցիաներ», «Միջազգային առևտուր», «Մերչանդայզինգ»:»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 428
Հեռ.՝ (37412) 52 28 46, ներքին՝ 3-80, 3-90

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10