hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ֆինանսներ և վարկի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Մկրտչյան Սաթենիկ Հարությունի

Ամբիոնը կազմավորվել է 1998թ.` հաշվի առնելով ագրոպարենային համակարգում ֆինանսիստ-տնտեսագետ մասնագետների պատրաստման ժամանակի հրամայականը: Ամբիոնը ստեղծման օրից մինչև 2017թ. ղեկավարել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա.Հ. Բայադյանը, իսկ 2017թ. հուլիսից Ս.Մկրտչյանը: Ամբիոնի կոլեկտիվի գործունեությունն ուղղված է ֆինանսական, բանկային և ապահովագրական ոլորտների, ինչպես նաև երկրի տնտեսության համապատասխան ճյուղերի համար այսօրվա պահանջներին համահունչ բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը: «Ֆինանսներ» կրթական ծրագիրն անիջապես առնչվում է ագրարային ոլորտի վարկավորման, ներդրումային ռազմավարության  մշակման, ներդրումների խթանման և տնտեսական արդյունավետության գնահատման, կազմակերպությունների տնտեսական ներուժի օգտագործման բարելավման, դրանց ֆինանսատնտեսական հարաբերությունների նպատակահարմար կազմակերպման գործընթացների իրականացմանը, ագրոպարենային համակարգի էկոլոգիական և տնտեսական ռիսկերի գնահատմանը և դրանց նվազեցման ուղիների մշակմանը: Կրթական ծրագրի առաքելությունն է պատրաստել ագրոպարենային համակարգի կազմակերպություններին ֆինանսական, խորհրդտվական-փորձագիտական ծառայություններ մատուցող հմուտ ֆինանսիստներ:
Ուսանողները, համաձայն ամբիոնի կողմից նախօրոք կազմված առարկայական ծրագրերի, արտադրական պրակտիկա են անցնում ագրարային ոլորտի տնտեսություններում, վերամշակող արդյունա-բերական կազմակերպություններում, առևտրային բանկերում, վարկային կազմակերպություններում, հարկային և ֆինանսական այլ մարմիններում:
Ամբիոնի կոլեկտիվը զգալի աշխա-տանք է կատարում ուսուցումը կրթական նոր չափորոշիչներին համապատասխան իրականաց-նելու համար: Ամբիոնն ակտիվորեն ընդգրկված է ՀԱԱՀ-ում սահմանված «ՀԲ կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացվող դասախոսների վերապատրաստման  ծրագրում:
Իր աշխատանքային 19 տարիների ընթացքում ամբիոնի դասախոսները հրատարակել են 300-ից ավելի գիտական հոդված, բազմաթիվ մեթոդական ցուցումներ, դասախոսությունների տեքստեր: Ա. Բայադյանի հեղինակությամբ տպագրվել է 5 ուսումնական ձեռնարկ, ֆինանսական և ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարաններ, 4 մենագրություն:
Միջազգային «TEMPUS» ծրագրի շրջանակներում ամբիոնի շատ դասախոսներ պարբերաբար գործուղվել են Հոլանդիայի, Գերմանիայի Դաշնության և Հունաստանի գյուղատնտեսական համալսարաններ, Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա:
2009 թվից ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում երկու թեմաներով: Դրանք վերաբերում են տնտեսվարող սուբյեկտների սնանկացման կանխատեսման, դրանց գնահատման մեթոդաբանական մոտեցումներին և ՀՀ գյուղատնտեսության վարկավորման ծրագրերի իրականացման գործընթացի արդյունավետության գնահատմանը:
2016 թվականից կատարվում են «ՀՀ ագրարային ոլորտում ֆինանսական միջոցների կազմավորման ու օգտագործման բարելավման ուղիներ» գիտահետազոտական թեմա: Ամբիոնի վարիչ՝ Ա.Հ. Բայադյանը 2014 և 2016 թթ. ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթողներից մեկն է: Միաժամանակ 2015թ. ՀԱԱՀ-ի 85 ամյակի կապակցությամբ կրթության և գիտության բնագավառում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Ա.Հ. Բայադյանն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Մկրտչյան Սաթենիկ Հարությունի - տ.գ.թ., դոցենտ

  1. Բայադյան Աշոտ Հակոբի - տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Ավետիսյան Կարինե Հովհաննեսի - տ.գ.թ., դոցենտ
  3. Կարճիկյան Վիկտոր Մկրտչի - տ.գ.թ., դասախոս
  4. Թարվերդյան Արա Արշալույսի - տ.գ.թ., դոցենտ
  5. Բաղդասարյան Արեգ Մերուժանի - տ.գ.թ., դոցենտ
  6. Ասլանյան Գառնիկ Մեսրոպի -ավագ դասախոս
  7. Նավասարդյան Հովհաննես Նորայրի -տ.գ.թ., ավագ դասախոս
  8. Սաֆարյան Արմեն Գևորգի -տ.գ.դ., դասախոս
  9. Լպուտյան Սոս Համլետի - տ.գ.թ., դասախոս
  10. Պետրոսյան Մանուկ Անդրանիկի- տ.գ.թ., դասախոս
  11. Հովհաննիսյան Սիրուն Մարատի - տ.գ.թ., դասախոս
  12. Տոնիկյան Արման Սամվելի-տ.գ.թ., դասախոս
  13. Մախմուդյան Ռաշիդ Ջասմի -տ.գ.թ., դասախոս
  14. Հարությունյան Թամարա Հենրիկի -տ.գ.թ., դասախոս
  15. Արաբյան Դավիթ Ժիրայրի -ասիստենտ
  16. Եղիազարյան Դարյա Արտաշեսի -ասիստենտ
  17. Դարբինյան Սոնա Ռազմիկի- ասիստենտ
  18. Նալբանդյան Եգենյա Հովսեփի -ասիստենտ
  19. Զարգարյան Աիդա Գևորգի - ասիստենտ
  20. Մելքումյան Լուսինե Կամոյի - ասիստենտ
  21. Կարապետյան Մարգարիտա Կարլոսի - ասիստենտ
  22. Գևորգյան Անի Գևորգի - ասիստենտ
  23. Բաղդասարյան Արփինե Վարազդատի - ասիստենտ
  24. Առաքելյան Լիլիթ Մեսրոպի - լաբորանտ
  25. Փիլոյան Մարգարիտա Հրաչի - լաբորանտ
  26. Զաքևոսյան Տաթևիկ Ավետիքի - լաբորանտ
  27. Բալյան Աննա Մարտիրոսի - լաբորանտ

 Դասավանդվող առարկաները
«ԱՊՀ կազմակերպությունների ֆինանսներ», «Ինվեստիցիաների տնտեսական գնահատում», «Դրամաշրջանառություն, վարկ և բանկեր», «Հարկեր և հարկային քաղաքականություն», «Ֆինանսների ընդհանուր տեսություն», «Բյուջետային համակարգ», «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և բանկեր», «Ֆինանսական վերլուծություն», «Արժեթղթերի շուկա», «Ֆինանսական մենեջմենթ», «Արժեթղթերի շուկա և բորսային գործ», «Շուկայական տնտեսության պետական կարգավորում», «Բանկային մենեջմենթ», «Հարկային և մաքսային գործ», «Բյուջետային կազմակերպությունների ֆինանսներ», «Վճարահաշվարկային համակարգ», «Բանկային մարքետինգ», «Վարկային գործառնություններ», «Արտարժույթային գործառնություններ», «Մակրոտնտեսական կարգավորում», «Ֆինանսական և բանկային մենեջմենթ», «Հանրային ֆինանսներ», «Արդի ֆինանսական հիմնախնդիրներ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 442ա
Հեռ. (37412) 56 20 11, ներքին՝ 3-58

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10