hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար`
Գրիգորյան Մանուշակ Այվազի

1970թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում ստեղծվեց «Տնտեսագիտական կիբեռնետիկայի» ամբիոնը: 1970-1980թթ. ամբիոնի վարիչն է եղել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ա.Վ.Սահակյանը: 1973թ. ամբիոնին կից ստեղծվեց հաշվիչ մեքենաների լաբորատորիա, որը համալրված էր էլեկտրոնային ստեղնային հաշվիչ մեքենաներով և պերֆորացիոն հաշվիչ տեխնիկայի կոմպլեկտով: 1978թ. ձեռք բերվեց «Նաիրի-2» էլեկտրոնային հաշվիչ մեքենա, այնուհետև նաև «Նաիրի-3-2»: 1980թ. մինչև 2009թ. ամբիոնի վարիչ է եղել տնտ. դոկտոր, պրոֆեսոր, Բ.Հ. Շահնազարյանը: 2009թ. հունիսից մինչև 2011թ. դեկտեմբերն ամբիոնի վարիչ է եղել տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ` Հ. Զաքարյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. ապրիլին ամբիոնի վարիչի պաշտոնակատարն էր տ.գ.թ., դոցենտ Ա. Գալանտերյանը, 2012թ. մայիսից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է եղել պրոֆեսոր Բ. Շահնազարյանը: 2013-2016թթ. ամբիոնի վարիչ է եղել ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռ.Ն.Չիթչյանը, 2016-2017թթ. վարիչի պաշտոնակատար է եղել տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Սերգեյի Ղազարյանը, իսկ 2017 թվականի մարտից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել տ.գ.թ., դոցենտ Մ.Ա. Գրիգորյանը:

Ամբիոնի մասնագիտացված համա-կարգչային լաբորատորիան մշտա-պես համալրվում է գիտության և տեխնիկայի նվաճումներով:
1986թ. Բ. Շահնազարյանի ղեկավարությամբ ամբիոնին կից ստեղծվեց հաշվիչ կենտրոնը, շահագործման հանձնվեց երկպրոցեսորային «EC-1045» համակարգը (հաշվողական համալիր), ստեղծվեցին փակ հեռուստատեսային երեք լսարաններ, և ուսումնական գործընթացը դրվեց նոր, առավել բարձր մակարդակի վրա: Ուսումնական գործընթացին զուգահեռ, 1987-2007թթ. տնտեսագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողների համար ամբիոնը կազմակերպել է «ԷՀՄ-ի օպերատորի» որակավորման կուրսեր, որում հետագայում ընդգրկվեցին նաև ճարտարագիտական ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները և շուրջ 20 տարիների ընթացքում պատրաստվել են ԷՀՄ-ի ավելի քան 4500 օպերատորներ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում ամբիոնը կազմակերպել է դասախոսների 14 խմբերի համակարգիչներին տիրապետման համար որակավորման կուրսեր, ինչպես նաև ասպի-րանտուրա ընդունվողների համար քննության նախապատրաստման և ասպիրանտների թեկնածուական մինիմում հանձնողների համար դասընթացներ: 1980-1992թթ. ամբիոնը սերտորեն համագործակցում էր Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկիստանի և միութենական նախկին հանրապետությունների առաջատար բուհերի համապատասխան ամբիոնների հետ: Այդ կապերի վերականգնումն այսօր ամբիոնի առաջնահերթ խնդիրներից է: 1998-2011թթ. ժամանակաշրջանում համակարգչային լսարանների թիվը հասցվել է մինչև 11, իսկ համակարգիչների քանակը` մինչև 106: 1997թ. ամբիոնը վերանվանվել է «Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների» ամբիոն: 2012թ. սկզբի տվյալներով ամբիոնում գործում են 9 համակարգչային լսարան թվով 80 համակարգիչներով, ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ստորաբաժանումներն ու ֆակուլտետները, իսկ համապատասխան առարկաներն անցնում են գործնականում բոլոր մասնագիտությունների ուսանողները: 2014թ. վերջում 2-րդ մասնաշենքի 405 լսարանը կահավորվեց թվով 24 նորագույն համակարգիչներով, պրոյեկտորով և էլեկտրոնային գրատախտակով: Տեղեկատվական տեխնոլոգիրաների կիրառումը դասապրոցեսը դարձրեց ուսանողների համար առավել արդիական և մատչելի: Ամբիոնի աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տպագրության են նախապատրաստում ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մոդելավորման, մաթմեդոների բնագավառներում արդիական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, ինչպես նաև նոր ուսումնական ծրագրեր և ծրագրային միջոցներ:
Այսօր ամբիոնի կոլեկտիվը ակտիվորեն մասնակցում է կրթության համակարգի բարեփոխումներին և բարելավման գործընթացներում Բոլոնիայի հռչակագրի սկզբունքներին համապատասխան: Ամբիոնում կատարվել են նաև որոշակի գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքներն արտացոլված են ամբիոնի կոլեկտիվի անդամների հրատարակված ավելի քան 650 հոդվածներում, 16 մենագրություններում, բազմաթիվ բրոշյուրներում, հոդվածներում, գիտական զեկուցումներում և դասագրքերում, ինչպես նաև հեղինակային արտոնագրերում: Ամբիոնում մշակվել են բազմաթիվ տարաբնույթ կենսաբանական, ոռոգման, բնապահպանական, տնտեսական համակարգերի տնտեսագիտա-մաթեմատիկական մոդելներ, հետազոտվել և առաջարկվել են գյուղատնտեսական տեխնիկայի օպտիմալ օգտագործման մոդելներ, ինֆորմացիոն անվտանգության հիմնահարցերը և օպտիմալ նախագծման, հեռահար ուսուցման տեխնոլոգիաները: Ամբիոնի բոլոր դասախոսները պարբերաբար անցնում են վերապատրաստման մասնագիտական կուրսեր հանրապետության համապատասխան բուհերում և արտասահմանում, իսկ որոշ դասախոսներ իրենք են դասավանդում մասնագետների վերապատրաստման կուրսերում: Տեխնիկական առաջընթացի այսօրվա պայմաններում ամբիոնի ուշադրության կենտրոնում են եղել համակարգչային գրագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի առաջադեմ մեթոդների ներդրման և արդյունավետ օգտագործման հարցերը: Դասախոսություններին և լաբորատոր պարապմունքներին զուգընթաց` ամբիոնի դասախոսների կողմից արտալսարանային աշխատանքներ են տարվում բոլոր մասնագիտությունների և կուրսերի ուսանողների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Գրիգորյան Մանուշակ Այվազի - տնտ. թեկնածու, դոցենտ

  1. Շահնազարյան Բալաբեկ Հարությունի - տնտ.դոկտոր, պրոֆեսոր
  2. Գալանտերյան Անահիտ Պետրոսի – տեխն.գ.թ. դոցենտ
  3. Գյուլումյան Սոս Միքայելի - ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  4. Սմբատյան Արմինե Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
  5. Գրիգորյան Մանուշակ Այվազի - տնտ. թեկնածու, դոցենտ
  6. Կոսեմյան Սուրեն Էդուարդի - տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
  7. Մկրտչյան Կարեն Գագիկի - տ.գ.թ., դասախոս
  8. Դանիելյան Ազատ Խաչատուրի - ավագ դասախոս
  9. Մնացականյան Ջուլիետտա Ռուբենի - ավագ դասախոս
  10. Պողոսյան Գայանե Խաչիկի - ավագ դասախոս
  11. Ստեփանյան Աիդա Արսենի - դասախոս
  12. Պողոսյան Մարինա Հարությունի - դասախոս
  13. Մանուչարյան Դոնարա Վլադիմիրի - դասախոս
  14. Շիրվանյան Նաիրա Վալերի - ասիստենտ
  15. Աֆյան Արմիկ Վլադիմիրի - ասիստենտ
  16. Հովհաննիսյան Հայկանուշ Հայկի - ասիստենտ
  17. Փոթիկյան Մարինա Գառնիկի - ասիստենտ
  18. Հովակիմյան Նաիրա Միասնիկի - ասիստենտ
  19. Շահբազյան Անժելա Աշոտի - ասիստենտ
  20. Ներսիսյան Ջուլիետտա Սենեքերիմի - ասիստենտ
  21. Սարգսյան Անահիտ Աշոտի - 1-ին կարգի մասնագետ
  22. Ծատուրյան Տաթևիկ Իմելսի - 1-ին կարգի լաբորանտ
  23. Ղարաղազարյան Գայանե Սաշայի - 1-ին կարգի լաբորանտ
  24. Ղոչիկյան Անի Աշոտի - 2-ին կարգի լաբորանտ
  25. Մկրտչյան Գայանե Բագրատի - օպերատոր
  26. Աթանեսյան Լիանա Արշավիրի -օպերատոր
  27. Պետրոսյան Կարեն Աշոտի - լաբորատորիայի վարիչ 

Դասավանդվող առարկաները
«Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում», «Տեխնոլոգիական գործընթացների մաթեմատիկական մոդելավորում», «Տնտեսամաթեմատիկական մոդելավորում», «Ինֆորմատիկա», «Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ», «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մոդելավորում և տնտեսական համակարգերի վերլուծություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կապի միջոցներ», «Էկոհամակարգերի մաթեմատիկական մոդելավորում», «Համակարգչային վերլուծություն և մոդելավորում», «Տնտեսական իրավիճակների մոդելավորում», «Ինֆորմատիկայի հատուկ դասընթացներ», «Գիտական հոդվածների և աշխատանքի ձևավորում», «Ուսուցման նոր տեխնոլոգիաներ»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II մասնաշենք, 406 լսարան
Հեռ. (37412) 58 37 01, ներքին՝ 3-55, 2-37

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10