hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Գևորգյան Ջուլիետտա Վոլոդյայի

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնը հիմնադրվել է 1970 թվականին:
Ամբիոնը մշտապես ղեկավարել են իրենց գործին նվիրված մասնագետներ. առաջին վարիչը եղել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ս. Ս. Տիտանյանը (1970-1978թթ.), հետագայում ամբիոնը ղեկավարել են դոցենտներ Խ. Մ. Ավագյանը (1978-1984թթ.), Վ. Ա. Քլյանը (1984-1992թթ.), Ա. Թ. Եղիկյանը (1992-1995թթ. և 1999-2009թթ.), պրոֆեսոր Գ.Գ. Հայրումյանը (1995-1999թթ.): 2009 թվականից մինչև այսօր ամբիոնի վարիչն է դոցենտ Ջուլիետտա Վոլոդյայի Գևորգյանը:
Ամբիոնը համակարգում է «Ագրոպարենային համակարգի հաշվա-պահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության բոլոր կուրսերի ուսումնական աշխատանքները՝ լինելով այդ մասնագիտության թողարկողը` մագիստրատուրայի, ցերեկային, հեռակա ուսուցմամբ և քոլեջի բաժիններում: Ամբիոնին կից գործում է ուսումնական կաբինետ, որտեղ անցկացվում են Համակարգչային հաշվապահություն առարկայի բարապմունքները ժամանակակից համակարգչային հաշվապահության ծրագրերով:
Ուսումնական ողջ գործընթացն ամբիոնում կազմակերպվում է հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների պահանջներին համահունչ, ամբիոնի անդամները մշտական կապի մեջ են «Հայաստանի Հանրապետության հաշվապահների և աուդիտորների» ասոցիացիայի հետ:
Ներկայումս Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնը բարեհաջող կերպով ինտեգրված է Բոլոնիայի կրթական բարե-փոխումների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին: Ամբիոնի մի շարք դասախոսներ իրենց որակավորումը բարձրացրել են Գերմանիայի Հոհենհայմի, Հոլանդիայի Վագենինգենի և Միացյալ Նահանգների Ջորջիայի ագրարային համալսարաններում: Ամբիոնի բոլոր դասախոսներն ակտիվորեն մասնակցում են կազմակերպվող սեմինարներին, որոնք անցկացվում են ՀԱԱՀ, ՀՀՀԱ, USID, AID և USDA կազմակերպությունների կողմից:

Ամբիոնը ունի հեռակա և ցերեկային ուսուցման ասպիրանտներ և իրականացնում է նրանց ատենախոսությունների պարբերաբար ատեստավորման, նախնական պաշտպանության ընթացակարգերը: Ամբիոնի դասախոսների օգնությամբ տարբեր մասնագիտությունների գծով ուսանողները կատարում են իրենց առաջին քայլերը գիտական և հետազոտական ոլորտում: Ուսանողական գիտաժողովներում յուրաքանչյուր տարի ներկայացվում են տասնյակ զեկուցումներ, որոնցից շատերն արժանանում են բարձր գնահատականի:
Մեծ է ամբիոնի գիտական ներուժը: Նրանցից շատերը լուրջ և կիրառական առաջարկներ են արել, որոնք վերաբերում են ագրարային ոլորտում հաշվապահական հաշվառման դրվածքի բարեփոխումներին և կատարելագործմանը, թարգմանվել և լույս են տեսել ագրարային ոլորտում հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության մասնագիտական առանձնահատկություններին վերաբերող գրքեր: 
Ամբիոնի դասախոսները հրատարակվել են ավելի քան 300 գիտական հոդվածներ: Տարբեր տարիների նրանք ընդգրկված են եղել արդիական թեմատիկ ծրագրերում: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ՀԱԱՀ-ում կազմակերպվող ամենամյա գիտաժողովի նիստերին և հանդես են գալիս թեմատիկ զեկուցումներով` ներկայացնելով հաշվապահական հաշվառման և աուդիտի դերն ու նշանակությունը ագրարային գիտության զարգացման գործում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Գևորգյան Ջուլիետտա Վոլոդյայի - տ.գ.թ.,դոցենտ

  1. Այրումյան Իրինա Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
  2. Վալասանյան Մարիետա Ստյոպայի - տ.գ.թ., դոցենտ
  3. Ալավերդյան Նինել Արտավազդի - ավագ դասախոս
  4. Մարկոսյան Սևակ Մեսրոպի - տ.գ.թ., դասախոս
  5. Մելքոնյան Աննա Հովհաննեսի - տ.գ.թ., դասախոս
  6. Փարսադանյան Թամարա Ռոբերտի - տ.գ.թ., դասախոս
  7. Հակոբջանյան Ռոման Վաղինակի - տ.գ.թ., դասախոս
  8. Հովհաննիսյան Աշխեն Մնացականի -տ.գ.թ., ասիստենտ
  9. Բեկոյան Երվանդ Նորիկի - ասիստենտ
  10. Այվազյան Հասմիկ Սուրենի - ասիստենտ
  11. Կարճիկյան Անահիտ Ավետիքի - ասիստենտ
  12. Ավետյան Թամարա Վարդանի - ասիստենտ
  13. Կարապետյան Մանյա Սեդրակի - ասիստենտ
  14. Մղդեսյան Մերի Գրիգորի -ասիստենտ
  15. Շահինյան Լարիսա Վարազդատի - ասիստենտ
  16. Շահինյան Ալիսա Բաբկենի -ասիստենտ
  17. Աբրահամյան Տաթևիկ Բարեղամի - 1-ին կարգի լաբոր. և համատեղ. ասիստենտ

Դասավանդվող առարկաները
«Հաշվապահական հաշվառման տեսություն», «Հարկման պատմություն և տեսություն», «Ֆինանսական հաշվապահություն», «Դատահաշվապահական փորձաքննություն», «Հաշվապահական հաշվառումը գյուղատնտեսության մեջ», «Վերահսկում և աուդիտ», «Աուդիտ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում», «Հարկային հաշվապահություն», «Համակարգչային հաշվապահություն», «Հաշվապահական հաշվառումը բանկերում», «Ֆինանսական հաշվետվությունների համակարգ», «Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ», «Հաշվապահական հաշվառման հիմունքներ», «Գործավարություն հաշվապահությունում», «Տնտեսական գործունեության վերլուծություն», «Կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերլուծություն», «Հարկեր և հարկայաին քաղաքականություն»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, 433ա սենյակ
Հեռ. (37412) 52 84 90, ներքին՝ 3-35
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Հայտարարություն

Տեղեկատվություն

Ուսումը Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10