hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Տնտեսագիտական ֆակուլտետի մասնագիտություններ


 Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարումՍննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում

«Աննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությունն իր բնույթով եզակի և չափազանց կարևոր է հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացման համար:

Այս մասնագիտությամբ տնտեսագետը կարող է զբաղեցնել տնտեսագետի, արտադրական, սպասարկող, խորհրդատվական կազմակերպությունների մենեջերի պաշտոններ, զբաղվել հասարակական-քաղաքական, գիտամանկավարժական գործունեությամբ:


Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարումԱգրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում

«Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությունն առնչվում է գյուղացիական ֆերմերային տնտեսությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների, բաժնետիրական ընկերությունների, գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող ձեռնարկությունների, գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնների, ագրոպարենային համակարգի սպասարկման ոլորտի, հարկային ու մաքսային համակարգերի, գիտահետազոտական, ուսումնական, պետական և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտների հետ:


Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարումԱգրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում

Շրջանավարտները ձեռք են բերում պետական և ոչ պետական ֆինանսներին, բանկային և ոչ բանկային ոլորտին, բորսային և ագրոպարենային համակարգի ապահովագրական գործին, ներդրումային և դրամաշրջանառության քաղաքականությանը, ֆինանսական մենեջմենթին, մարկետինգին, ֆինանսական վերլուծությանը, արժեթղթերի շուկային, հարկերի և հարկմանը, վիճակագրությանը, ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների կազմմանն առնչվող մասնագիտական գիտելիքներ, կառավարչական գործունեություն են ծավալում ագրոպարենային համակարգի ցանկացած տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական համակարգում:


Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտԱգրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ

Հանրապետության ագրոպարենային ոլորտի  համար պատրաստում է ճյուղայինուղղվածություն ունեցող հաշվապահներ, որոնք կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները. ագրոարդյունաբերական համակարգի ձեռնարկություններում` որպես հաշվապահ, գանձապահ, ներքին աուդիտոր, ֆինանսական գծով տնօրենի տեղակալ, ագրոբիզնեսի ոլորտի տնտեսագիտական ծառայությունների ղեկավար, գյուղատնտեսության նախարարության կենտրոնական հաշվապահությունում և ֆինանսական վարչությունում` որպես առաջատար մասնագետ, մարզպետարաններում և գյուղապետարաններում` որպես տնտեսագետ-հաշվապահ, բանկային համակարգի վարկավորման բաժնի ավագ մասնագետ, հարկային պետական ծառայության  և դրա ստորաբաժանումների հաշվետվությունների ընդունման  ու վերլուծության գծով հաշվապահ, հարկային պետական ծառայության ստորաբաժանումներում տեսչական բաժինների տեսուչ, աուդիտորական կազմակերպություններում` որպես աուդիտոր և այլն:


Հողագույքային հարաբերություններՀողագույքային հարաբերություններ

«Հողագույքային հարաբերություններ» մասնագիտության ստեղծումը մեծապես կապված  և պայմանավորված է 1991թ. երկրում անցկացված տնտեսական ռեֆորմով` հողի, արտադրության միջոցների և անշարժ գույքի սեփականաշնորհմամբ, 2007թ. ընդունված ՀՀ հողային նոր կադաստրով և դրանց հետ կապված նոր տնտեսական հարաբերությունների ձևավորմամբ ու զարգացմամբ: Այս մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել գյուղատնտեսական և ֆինանսների նախարարություններում, բանկային համակարգում, իշխանության տեղական մարզային և հանրապետական մարմիններում, պետական կադաստրի համակարգում` որպես մասնագետներ (տնտեսագետներ), վարչա-կառավարչական ապարատի աշխատողներ, տնօրեններ և այլն:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10