hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Դեկանի պաշտոնակատար՝
տ.գ.դ., պրոֆ. Էդուարդ Սերգեյի Ղազարյան

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 6-ի նիստի՝ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների մասին որոշմամբ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ու Տնտեսագիտական ֆակուլտետների միավորման արդյունքում ստեղծվեց Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետը: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կազմում դեռևս 1967թ.կազմավորված Տնտեսագիտական ֆակուլտետը ղեկավարել են Վ.Շ. Գրիգորյանը,  Ս.Ս. Տիտանյանը,  Գ.Վ. Դավթյանը, Լ.Ա. Մարգարյանը, Է. Ս. Ղազարյանը: Իսկ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետը,  2008 թ. տարանջատվելով Տնտեսագիտական ֆակուլտետից, ստեղծվել է  Հայաստանի պետական ագրարային համալսարանի կազմում: Այն ղեկավարել է նախ Կ. Ա. Գրիգորյանը, ապա Հ. Ս. Ջավադյանը: 

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության նորաստեղծ ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Է. Ս. Ղազարյանը:
Ֆակուլտետները մասնագետներ է պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով՝ 

Ուսանողներն ապագա աշխատանքում գործնական ունակություններ, հմտություններ ու փորձառություն ձեռք բերելու նպատակով ուսումնական և արտադրական պրակտիկա են անցնում հանրապետության առաջատար գյուղատնտեսական, սննդարդյունաբերական, ֆինանսավարկային, հաշվապահական, վիճակագրական և այլ կազմակերպություններում:

Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրների ագրարային գիտակրթական հաստատությունների հետ: Ֆակուլտետի զգալի թվով դասախոսներ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով գործուղվել են Գերմանիայի Դաշնության Հոհենհայմի և Վայհենշտեֆանի, Հոլանդիայի Վագենինգենի, ԱՄՆ-ի Տեխասի, Կոլորադոյի, Փենսիլվանիայի նահանգների, Հունաստանի, Շվեդիայի, Իսրայելի և այլ երկրների համալսարաններ: 

Ագրոբիզնեսի և տնտեսագիտական ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ ամբիոնները`

Ֆակուլտետում  դասախոսների կողմից գիտահետազոտական աշխատանքներ են տարվում՝ միտված ագրարային ոլորտի կազմակերպությունների հետագա զարգացմանն ու կատարելագործմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, տնտեսվարման ձևերի կատարելագործմանն ու արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորություններին, տնտեսվարող սուբյեկտների կազմակերպաիրավական ձևերի կառավարման կատարելագործմանը, ագրարային արտադրության տարբեր բնագավառների քաղաքականության մշակմանը, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում կոոպերատիվների կազմակերպմանը, ապահովագրական համակարգի կայուն զարգացմանը և այլն:
Ֆակուլտետի  դասախոսների մեծ մասը զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով: Կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն ամփոփվել են հարյուրավոր գիտական հոդվածներում: Հետազոտությունների շատ արդյունքներ ներդրվել են արտադրության մեջ: Հրատարակվել են մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, բրոշյուրներ, մեթոդական մշակումներ և թեմատիկ ժողովածուներ: Ֆակուլտետի դասախոսները սերտորեն կապված են արտադրության հետ և արժեքավոր օգնություն են ցուցաբերում ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ու գյուղատնտեսական կոոպերատիվներին: 
Ֆակուլտետում մեծ նշանակություն է տրվում դասավանդման որակի բարելավմանը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար ագրարային համալսարանների առարկայական ծրագրերին ֆակուլտետում դասավանդվող առարկաների առարկայական ծրագրերի համապատասխանությանը: 
 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10