Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոն ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ
Խաչատրյան Հակոբ Հայկի

Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնը կազմավորվել է 2002 թվականին: Հիմնադրումից ի վեր ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել են դոցենտ Ք.Ք. Մանուկյանը, Ա.Խ. Սիմոնյանը, դոցենտ Ա.Թ. Եղիկյանը, իսկ 2015 թվականի սեպտեմբերից դոցենտ Հ.Հ.Խաչատրյանը:
Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնը ինտեգրված է Բոլոնիայի կրթական բարեփոխումների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին: Ամբիոնում արմատավորվել են կրեդիտային հենքով ուսումնական գործընթացի վարման արդյունավետ մեխանիզմներ՝ ուսանողին դարձնելով ուսուցման լիիրավ և ակտիվ մասնակից:
Ամբիոնի մի շարք դասախոսներ իրենց որակավորումը բարձրացրել են եվրոպական և ամերիկյան համալսարաններում: Ամբիոնի դասախոսների օգնությամբ տարբեր մասնագիտությունների գծով ուսանողները կատարում են գիտական և հետազոտական աշխատանքներ, ուսանողական գիտաժողովներում յուրաքանչյուր տարի ներկայացվում են տասնյակ զեկուցումներ, որոնցից շատերն արժանանում են բարձր գնահատականի:
Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել է 270-ից ավելի գիտական հոդվածներ: 2010-2015 թվերին կազմվել և տպագրվել են 27 գործնական պարապմունքների անցկացման աշխատանքային տետրեր, կուրսային աշխատանք-ների և ստուգողական առաջադ-րանքների կատարման մեթոդական ցուցումներ և դասախոսական տեքստեր: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ՀԱԱՀ-ում կազմակերպվող ամենամյա գիտաժողովի նիստերին և հանդես են գալիս զեկուցումներով:
Վերանայվել և անընդհատ վերանայվում են առարկայական ծրագրերը՝ դասավանդումը համապատասխանեցնելով կրթական չափորոշիչներով սահմանված պահանջներին: Ամբիոնում կազմակերպվել է ինտերակտիվ սեմինար, նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված Հայաստանում ազգային վիճակագրական ծառայության ստեղծման 85 ամյակին: Ամբիոնը սերտ կապերի մեջ է ՀՀ ԱՎԾ, գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների, ֆերմերային տնտեսությունների և ագրարային ոլորտի կազմակերպությունների հետ: Ամբիոնում տարվող գիտական, հետազոտական, ուսուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառմանը մեծապես նպաստում է կահավորված համակարգչային լսարանը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Խաչատրյան Հակոբ Հայկի - տ.գ.թ., դոցենտ

  1. Վարդանյան Գոհար Վազգենի - տ.գ.թ., պրոֆեսոր
  2. Սամվելյան Աբիկ Հովհաննեսի - տ.գ.թ., դոցենտ
  3. Մնացականյան Անահիտ Հրաչիկի - տ.գ.թ., դոցենտ
  4. Հացագործյան Գառնիկ Գևորգի - տեխն.գ.թ., դասախոս
  5. Քեշիշյան Գևորգ Հարությունի - դասախոս
  6. Մովսիսյան Աստղիկ Մովսեսի - դասախոս
  7. Վարդանյան Նինա Վրեժի - դասախոս
  8. Մկրտչյան Իսկուհի Լևոնի - դասախոս
  9. Ավետիսյան Սոնա Մարտինի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Բեգինյան Անուշ Ժոռայի - 2-րդ կարգի լաբորանտ
  11. Կոստանյան Լուսինե Հայկի - օպերատոր

Դասավանդվող առարկաները
«Վիճակագրություն», «Վիճակագրության ընդհանուր տեսություն», «Սոցիալ-տնտեսական վիճակագրություն», «Ֆինանսական և բանկային վիճակագրություն», «Դեմոգրաֆիա», «Էկոնոմետրիկա», «Մաթեմատիկական վիճակագրություն և հետազոտության մեթոդներ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 339 սենյակ
Հեռ. (37412) 58 79 64, ներքին՝ 3-19, 3-73
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10