hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

AgrobisnesShukaFak
Դեկան՝ տ.գ.թ., դոցենտ
Հրաչիկ Սարուխանի Ջավադյան

Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետը ստեղծվել է 2008 թվին՝ ելնելով իրականացված տնտեսական բարեփոխումներից և ագրարային քաղաքականության արդի պահանջներից: Ֆակուլտետի դեկան է նշանակվել դոցենտ Կ.Ա. Գրիգորյանը, այնուհետև դեկանի պաշտոնում ընտրվել է դոցենտ Հ.Ս. Ջավադյանը, ով մինչ օրս ղեկավարում է ֆակուլտետը: Յուրաքանչյուր տարի ֆակուլտետը թողարկում է հինգ մասնագիտությունների գծով շուրջ 160-170 շրջանավարտներ, որոնք պահանջված են երկրի տնտեսության բոլոր ոլորտներում:

Ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ 5 ամբիոնները`

Ֆակուլտետի գիտնականները հիմնականում ընդգրկված են գիտահե-տազոտական ծրագրերում, նրանց ներկայացրած առաջարկությունները կարևոր են ագրարային արտադրության տարբեր բնագավառների քաղաքականությունների մշակման, մասնավորապես, գյուղատնտեսու-թյունում կոոպերատիվների կազմակերպման, ապահովագրական համակարգի ներդրման և իրականացման ուղղությամբ:
Անընդհատ կատարելագործվող ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսուցման տեխնիկական միջոցները ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների ուսանողներին հնարավորություն են տալիս ավելի խորը ուսումնասիրել ծրագրային նյութերը և ագրարային քաղաքականության ուղղությունները, քննարկել դրանց գործունեության առանձնահատկությունները, ծանոթանալ ձեռնարկությունների, կազմա-կերպությունների հիմնարկների գործունեությանն ու աշխատանքի կազմակերպման խնդիրներին, հաշվառման և հաշվետվությունների կազմման կարգին, տնտեսավարող սուբյեկտների ներդրումային գործունեության կազմակերպմանն ու կառավարմանը:

Ֆակուլտետը 2016թ. սեպտեմբերից մասնագետներ կպատրաստի հետևյալ մասնագիտությունների գծով`

Ֆակուլտետը սերտ կապեր ունի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հետ, որը համագործակցում է ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի հետ: Գերազանց առաջադիմությամբ և օտար լեզվի իմացությամբ բոլոր մասնա-գիտությունների ուսանողները 2-րդ կուրսն ավարտելուց հետո ուսումը շարունակելու հնարավորություն ունեն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, իսկ հետագայում` նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի ագրարային համալսարաններում:
Կրթական բարեփոխումների, միջազգային կապերի և այլ ծրագրերի շնորհիվ Բոլոնիայի համաձայնագրի պահանջներից ելնելով՝ ֆակուլտետում իրականացված բոլոր միջոցառումներն առաջին հերթին ուղղված են կրթության որակի բարելավմանը և բարձրորակ մասնագետների պատրաստմանը:

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10