hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ագրոնոմիական մասնագիտությունները

Ագրոէկոլոգիա

«Ագրոէկոլոգ» մասնագետն իրականաց-նում է բնական ռեսուրսների արդյունա-վետ օգտագործման, էկոլոգիական տեսակետից անվտանգ սննդամթերքի արտադրության, գյուղատնտեսական արտադրության շրջակա միջավայրն աղտոտումից պաշտպանելու միջոցա-ռումների կազմակերպում, գյուղատնտե-սական արտադրությունում ռեսուրսա-խնայողական ու բնապահպանական տեխնոլոգիաների ներդրում: Ագրոէկոլոգ մասնագետի խնդիրն է մշակել և իրականացնել ագրոէկոհամակարգերի ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, դրանց կայունությունը պահպանելու, օպտիմալ կառուցվածքի ագրոլանդշաֆտներ ստեղծելու միջոցառումներ, գյուղատնտեսության էկոլոգիացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև դիտարկումների հիման վրա նյութեր հավաքել և տեղեկատվություն ներկայացնել համապատասխան ատյաններ` շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ:

Ագրոէկոլոգ մասնագետը կարող է աշխատել բնապահպանության նախարարության վարչություններում և համակարգի բնապահպանական տեսչություններում, մարզերի գյուղատնտեսության և բնապահպանական վարչություններում, համայնքներում ու ֆերմերային տնտեսություն-ներում, գյուղատնտեսության ոլորտի գիտական կենտրոններում, կեղտաջրերի մաքրման կայաններում և այլ ոլորտներում:

Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում

«Անտառային տնտեսություն և բնակա-վայրերի կանաչապատում» մասնա-գիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառա-վարման և այլն) այն բնագավառին, որն ուղղված է հանրապետության էկոլոգիա-կան իրավիճակի բարելավմանը, անտա-ռային ռեսուրսների` որպես մարդկու-թյան կենսագործունեության և շրջակա միջավայրի բարենպաստ պայմանների ապահովման երաշխիքի պահպանմանն ու կայուն կառավարմանը, ինչպես նաև քաղաքներում, արդյունաբերական կենտրոններում և բնակավայրերում ռեկրեացիոն գեղազարդ և բարենպաստ սանիտարահիգիենիկ գոտիների ստեղծմանը: Անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման ոլորտի մասնագետների խնդիրն է անտառտնտեսությունների գործունեության արդյունավետ կազմակերպումը և կանաչ տնկարկների խնամքի իրականացումը, պահպանությունը և պաշտպանությունը, անտառ-պուրակային տնկարկների ընդարձակման, բնական վերարտադրության ապահովումը, ինչպես նաև խնամքի և սանիտարական հատումների նպատակային իրականացումը, անտառվերականգնման, անտառմելիո-րատիվ և պաշտպանական տնկարկների ստեղծման նախագծերի կազմումը և իրականացումը, համապատասխան տեսակաշարի առաջարկումը և դրանց զուգակցման սխեմաների մշակումը, գիտահետազոտական և փորձարարական ուսումնասիրություների կատարումը անտառ-պուրակային տնտեսություններում, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը և օգտագործումը տնտեսությունում, ժամանակակից կենսանվտանգության տեխնիկայի կանոնների կիրառումը տնտեսության արտադրական գործունեու-թյունում:

Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա

«Պաշտպանված գրունտի տեխնոլո-գիա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող մասնագետն իրականացնում է.

  • պաշտպանված գրունտի կառույցներում գյուղարտադրության վարման մասնա-գիտական խնդիրների առաջադրում, դրանց լուծման վերաբերյալ ծրագրերի կազմում, աշխատանքների կազմակերպում, ջերմոցա-ջերմատնային տնտեսությունների ստեղծման համար ժամանակա-կից կառույցների ընտրություն
  • սահմանում է համապատասխան կառույցներում մշակաբույսերի տեսակային կազմը, կուլտուրշրջանառության վարման համակարգը, բանջարաբույսերի, պտղահատապտղային բույսերի, ծաղկաբույ-սերի, դեղաբույսերի և ուտելի սնկերի մշակության ժամանակակից տեխնոլոգիաները ըստ շրջափոխման և արտադրության սեզոնների՝ կիրառելով աէրոպոնիկ, հիդրոպոնիկ և գրունտային համակարգեր
  • աշխատանքներ մշակության մեքենայացման և ավտոմատացման, կառույցներում միկրոկլիմայի ապահովման և կառավարման ինովացիոն ներդրումների նպատակով, ըստ գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիական քարտերի բույսերի ժամանակակից կենսատեխնոլոգիական մեթոդներով բազմացման, խնամքի և արտադրանքի որակի հսկողություն, միջոցառումներ ստացվող արտադրանքի տեխնիկատնտեսական արդյունավետության ապահովման ուղղությամբ:

Բույսերի պաշտպանություն

Բույսերի պաշտպանությունը գյուղա-տնտեսական արտադրության կարևորա-գույն օղակներից մեկն է, որն ուղղված է վնասատուներից, հիվանդություններից և մոլախոտերից բերքին հասցվող վնասների չափերի նվազեցմանը, բարձր և որակյալ բերքի ստացմանը: Այս ոլորտի մասնագետի խնդիրն է գյուղատնտեսա-կան մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների հայտնա-բերումը և ախտորոշումը, դրանց զարգացման ընթացքում վնասակար փուլերի հանդես գալու ժամկետների ճշտումը, զանգվածային բազմացման և զարգացման պատճառները, դրանց կանխատեսումը և ահազանգումը, վնասատուների և հիվանդությունների տնտեսական վնասակարության ներքին շեմերի որոշումը: Դա հնարավորություն է տալիս մշակել գիտականորեն հիմնավորված պայքարի միջոցառումների ինտեգրացված համակարգեր, որոնցում կանոնակարգվում է վնասատուների, հիվանդությունների, մոլախոտերի դեմ կիրառվող պայքարի քիմիական միջոցների օգտագործումը: ՀՀ-ում բույսերի պաշտպանության ոլորտի մասնագետների համար առկա հիմնական աշխտատեղերն են՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը, Սննդի անվտանգության ծառայության-բուսասանիտարական տեսչությունը, Սննդի անվտանգության ծառայության ախտորոշիչ լաբորատորիան, Սահմանային հսկիչ կետերը, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները(ԳԱՄԿ), Ջերմատները, Բուժանյութերի վաճառասրահները:

Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա

«Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող մասնագետը իրականացնում է գյուղատնտեսական հողատեսքերի բարելավման, հողերի բերրիության բարձրացման, պահպան-ման, ջրարբիացման մակարդակի և տնտեսական արդյունավետության ապահովում, գյուղատնտեսական ցանքերի և տնկարկների նպատակային կառուցվածքի մշակում, դրանցում սորտերի և հիբրիդների, մշակա-բույսերի տեսակային կազմի ապահովում, տարբերակված ագրոտեխնի-կայի, այդ թվում անհրաժեշտ և արդյունավետ ցանքաշրջանառու-թյունների, հողի մշակության, պարարտացման, բույսերի խնամքի, դրանց պաշտպանության, արտադրանքի որակի հսկողություն, գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիական քարտերի մշակում, ագրոմիջոցառում-ների տեխնիկական և տնտեսական արդյունավետության որոշում, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրարդյունավետ, բնակլիմայա-կան պայմաններին լավ հարմարված, որակյալ և ժամանակակից շուկայի լայն պահանջներին բավարարող սորտերի և հիբրիդների ստեղծման աշխատանքներ, տարածաշրջանի կամ տնտեսության համար սորտերի ընտրություն, մասնակցություն սերմնաբուծական ցանքերի և բազմամյա մայր տնկարքների ապրոբացիայի, խնամքի և բերքահավաքի (տեսակավորման, գնահատման) աշխատանքներին, ընտրված տեխնոլոգիաների ճիշտ կիրառում:

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10