hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

ճանապարհածախսը հոգալու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի, Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից) և ասպիրանտները: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• Անձնագրի պատճեն
• Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք ստորաբաժնից)
• Ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (առկայության դեպքում)
• Դիմում-հայտ
• Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• Ինքնակենսագրություն( CV`Europass ձևաչափով, անգլերենով)
• Անգլերենի իմացությունը հաստատող վկայական (B1 մակարդակ)
• Տեղեկատվություն նախկին ծրագրերի մասնակցության վերաբերյալ
• Ուսումնառության մասին պայմանագիր, հետազոտական աշխատանք (Learning agreement, նախնական տարբերակ)
• Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն):
Վերոնշյալ փաստաթղթերի ձևանմուշները կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ` https://anau.am/index.php?option=com_content&view=article&id=1925&Itemid=180, http://erasmus.uni-ruse.bg/en/?cmd=cmsPage&pid=13: Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք հետևյալ հղմամբ՝ https://www.uni-ruse.bg/, իսկ առարկաների ցանկին ծանոթանալու համար՝ http://erasmus.uni-ruse.bg/en/?cmd=cmsPage&pid=29:
Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ն անհրաժեշտ է հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար : Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն ՀԱԱՀ հարցազրույցի և կկատարվի վերջնական ընտրություն: Մանրամասն տեղեկատվության համար դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ)՝ Սաթիկ Ավագյանին:

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10