hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Անտառագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Վարդանյան Ժիրայր Հմայակի

Անտառագիտության ամբիոնը կազմավորվել է 2003 թ. Ագրոէկոլոգիայի ամբիոնի բազայի հիման վրա: Ամբիոնի հիմնադիր վարիչն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ժ.Հ. Վարդանյանը:
Մինչ ամբիոնի ստեղծումը Անտառագիտական առարկաների դասավանդ-ման, ինչպես նաև անտառագետ մասնագետների պատրաստման գործում մեծ ավանդ է ներդրելպրոֆեսոր Պ.Ա. Խուրշուդյանը: Նանախաձեռնություն և մասնակցություն է ունեցել Հայկական գյուղատնտեսական ինստիտու-տում նախկինում գործող «Անտառպարտեզպուրակային տնտեսություն» մասնագիտությունը վերականգնելու գործում:
Ամբիոնն ուսումնական ծրագրերի կատարելագործմանը զուգընթաց իրականացնում է նաև գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ: Ժ. Վարդանյանի կողմից հրատարակվել են «Деревья и кустарники Армении в природе и культуре» մենագրությունը (2003), մայրենի լեզվով «Ծառագիտություն» դասագիրքը (2005), ինչպես նաև «Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատ-րական բառարան»-ը (Հ. Յա. Սայադյանի համահեղինակությամբ, 2008): Պրոֆեսոր Ժ. Վարդանյանի կողմից 2012թ. հրատարակվել է նաև «Научные основыи нтродукции древесных растений в Армнеии» մենագրությունը, Հ. Յա. Սայադյանի կողմից հրատարակվել է «Անտառային քարտեզագրում և օդատիեզերական տեղեկատվական համակարգեր» դասագիրքը (2009), իսկ Արծ. Ա. Գրիգորյանի կողմից` «Գեղազարդ պարտիզագործություն» դասագիրքը (2010), «Ծաղկաբուծություն» ուսումնական ձեռնարկը:

Ամբիոնը հետազոտական աշխա-տանքներ է իրականացնում անտա-ռագիտության և բնակավայրերի կանաչապատման արդի հիմնա-խնդիրների ուղղությամբ, սերտո-րեն համագործակցում է նաև տարբեր գիտակրթական հաստա-տությունների, հատկապես` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստի-տուտի, ինչպես նաև Երևանի, Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիների հետ, որոնք գիտա-հետազոտական և ուսումնաարտադրական բազա են:
Ամբիոնը թեմատիկ հետազոտություններն իրականացնում է հանրա-պետության դեգրադացված անտառների պահպանության և վերա-կանգնման, Երևան քաղաքի կանաչ տնկարկների դենդրոֆլորայի տեսակային կազմի բարելավման ու գեղազարդության բարձրացման կենսաէկոլոգիական ասպեկտների վերաբերյալ: Այդ աշխատանքներում ներգրավված են ամբիոնի գրեթե բոլոր աշխատակիցները:
Ամբիոնի ուսումնական բազայի ստեղծման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Գյուղատնտեսական համալսարանի անտառ-ճարտարագիտական դպրոցը, որի հետ սերտ համագործակցության կապեր են հաստատվել դեռևս 2002 թվից, ինչի արդյունքում Հայաստանում անտառագիտական բարձրագույն կրթության «Անտառա-յին տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնա-գիտության համար մշակվել են ուսումնական պլան և առարկայական ծրագրեր: Տարիների ընթացքում ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիան նոր սարքավորումներով համալրելու, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Այդ գործում հատկապես աջակցություն է ցուցաբերվել Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալ-սարանի կողմից (2004-2007):

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Վարդանյան Ժիրայր Հմայակի - կ.գ.դ., պրոֆեսոր

  1. Խուրշուդյան Հասմիկ Պայքարի - կ.գ.թ., դոցենտ
  2. Փահլևանյան Արմենուհի Մկրտչի - կ.գ.թ., դոցենտ
  3. Գրիգորյան Արծվի Արտաշեսի - կ.դ.թ., դոցենտ
  4. Գիշյան Գայանե Գագիկի - ասիստենտ
  5. Գրիգորյան Սիրանուշ Դերենիկի - 1-ին կարգի լաբորանտ
  6. Սանդուխչյան Արմինե Հարությունի - 2-րդ կարգի լաբորանտ
  7. Աթոյան Սիլվա Արթուրի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Ծառագիտություն», «Անտառագիտութուն», «Անտառի գնահատում (տաքսացիա)», «Անտառաշինություն և նախագծում», «Բնակավայրերի կանաչապատում և նախագծում», «Անտառմշակություն և անտառ-վերականգնում» և մասնագիտական այլ առարկաներ:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 201 սենյակ
Հեռ. (37410) 58 79 42, ներքին՝ 3-97
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10