hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Անտառագիտության և ագրոէկոլոգիայի  ամբիոն

Khurshudyan_Hasmik

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝
Հասմիկ Պայքարի Խուրշուդյան 

Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշման համաձայն՝ Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնների միավորման արդյունքում:

Ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել էր 1999թ.: Ամբիոնի հիմնադիր վարիչը եղել է պրոֆեսոր Է.Մ. Հայրապետյանը:
2008-2018 թթ. ամբիոնը ղեկավարել է գ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Գալստյանը:

Ուսումնական ծրագրերի կատարե-լագործմանը և դրանք միջազգային չափանիշներին առավելագույնս համապատասխանեցնելուն զու-գընթաց ամբիոնում իրականաց-վում են նաև գիտական, ուսումնամեթոդական և հետազո-տական լայնածավալ աշխատանք-ներ:
Ագրոէկոլոգիայի պրոբլեմային լաբորատորիան ԱՄՆ-ի Ֆրեզնոյի, իսկ 2011 թ.-ից ԱՄՆ-ի Նյու Ջերսիի և ՀԱԱՀ համալսարանների համագործակցության շրջանակներում իրականացնում է «Էկոլոգիական տեսակետից անվտանգ բուսաբուծական մթերքների արտադրության տեխնոլոգիաների մշակումը ՀՀ տեխնածին աղտոտված հողերում» դրամաշնորհային գիտական ծրագրերը:
2014 թվից ամբիոնը, ԵՊՀ-ի քիմիական էկոլոգիայի, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի առողջապահության էկոլոգիայի ամբիոնների մասնակցությամբ Լեհաստանի և ՀՀ բնապահպանության նախա-րարության թափոնների կառավարման վարչության հետ իրականացնում է «Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի պահպանությունը» ԵՄ ֆինանսավորմամբ ուսումնական եռամյա ծրագիրը:

Ամբիոնի և Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակա-դեմիայի համագործակցության արդյունքում 2010 թվականից ամենամյա ամառային էկոլոգիա-կան դպրոցում վերապատրաստում են անցնում ամբիոնի 3-5 երիտասարդ դասախոս,ասպիրանտ ու մագիստրանտ,  2016թ.-ին օնլայն վերապատրաստվել են ամբիոնի պրոֆեսորադասա-խոսական անձնակազմի 6 աշխատակից, իսկ TEMPUS ծրագրի շրջանակներում սովորող «Բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ» մագիստրոսների վերապատրաստումն իրականացվում է Պորտուգալիայում և Իսպանիայում:
Իսկ Անտառագիտության ամբիոնը կազմավորվել էր 2003 թ. Ագրոէկոլոգիայի ամբիոնի բազայի վրա: Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ժ.Հ. Վարդանյանը: Մինչ ամբիոնի ստեղծումը Անտառագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև անտառագետ մասնագետների պատրաստման գործում մեծ ավանդ է ներդրել պրոֆեսոր Պ.Ա. Խուրշուդյանը: Նա նախաձեռնություն և մասնակցություն է ունեցել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում նախկինում գործող «Անտառպարտեզպուրակային տնտեսություն» մասնագիտությունը վերականգնելու գործում: Ամբիոնն ուսումնական ծրագրերի կատարելագործմանը զուգընթաց իրականացնում է նաև գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ:
Ամբիոնը հետազոտական աշխա-տանքներ է իրականացնում անտա-ռագիտության և բնակավայրերի կանաչապատման արդի հիմնա-խնդիրների ուղղությամբ, սերտորեն համագործակցում է նաև տարբեր գիտակրթական հաստատությունների, հատկապես` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, ինչպես նաև Երևանի, Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիների հետ, որոնք ծառայում են որպես գիտահետազոտական և ուսումնաարտադրական բազա: Ամբիոնը թեմատիկ հետազոտություններն իրականացնում է հանրապետության դեգրադացված անտառների պահպանության և վերականգնման, Երևան քաղաքի կանաչ տնկարկների դենդրոֆլորայի տեսակային կազմի բարելավման ու գեղազարդության բարձրացման կենսաէկոլոգիական ասպեկտների վերաբերյալ: Այդ աշխատանքներում ներգրավված են ամբիոնի գրեթե բոլոր աշխատակիցները: Ամբիոնի ուսումնական բազայի ստեղծման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Գյուղատնտեսական համալսարանի անտառ-ճարտարագիտական դպրոցը, որի հետ սերտ համագործակցության կապեր են հաստատվել դեռևս 2002 թվից: Տարիների ընթացքում ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիան նոր սարքավորումներով համալրելու, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Այդ գործում ևս աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանը (2004-2007):

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ կ.գ.թ., դոցենտ Հասմիկ Պայքարի Խուրշուդյան

  1. Գալստյան Մերուժան Հայկարամի - գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Հարությունյան Սլավիկ Սամսոնի - գ.գ.դ., պրոֆեսոր
  3. Հունանյան Սուրիկ Ալեքսանի - գ.գ.դ., դոցենտ
  4. Թամոյան Սամվել Ջանիբեկի - գ.գ.թ., դոցենտ
  5. Մկրտչյան Անժելա Լիպարիտի - կ.գ.թ., դոցենտ
  6. Սարգսյան Կարինե Շահենի - կ.գ.թ., դոցենտ
  7. Մարկոսյան Մարինե Սաշայի - գ.գ.թ., դոցենտ
  8. Փահլևանյան Արմենուհի Մկրտչի - կ.գ.թ., դոցենտ
  9. Գրիգորյան Արծվի Արտաշեսի - կ.գ.թ., դոցենտ
  10. Խաչատրյան Հրանտ Էդիկի - գ.գ.թ., դասախոս
  11. Թարխանյան Զարինե Թարխանի - ասիստենտ
  12. Գրիգորյան Սիրանուշ Դերենիկի - ասիստենտ
  13. Սանդուխչյան Արմինե Հարությունի - 1-ին կարգի լաբորանտ
  14. Հարությունյան Անի Հայկի - 2-րդ կարգի լաբորանտ
  15. Պարոնյան Արմենուհի Մերուժանի - գ.գ.թ., ասիստենտ
  16. Նալբանդյան Արփինե Հովհաննեսի - գ.գ.թ., ասիստենտ
  17. Սիմոնյան Լիլիթ Լևիկի - գ.գ.թ., ասիստենտ
  18. Մաթևոսյան Լուսինե Գագիկի - գ.գ.թ., ասիստենտ
  19. Հայրապետյան Օլգա Իվանի - լաբորանտ
  20. Միքայելյան Հռիփսիմե Արմենի- լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Ագրոէկոլոգիա», «Շրջակա միջավայրի պահպանություն և էկոլոգիական փորձաքննություն», «Շրջակա միջավայրի աղտոտման հսկողություն (մոնիտորինգ)», «Ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն», «Կենսոլորտի քիմիա», «Էկոլոգիայի հիմունքներ», «Ավտոտրանսպորտի էկոլոգիական անվտանգություն և շրջակա միջավայրի պահպանություն», «Ագրոէկոլոգիական նորագույն տեխնոլոգիաներ», «Բնապահպանական կենսատեխնոլոգիա», «Վերամշակման կենսատեխնոլոգիա», «Էկոլոգիայի արդի հիմնախնդիրներ  և բնօգտագործում», «Տեխնածին աղտոտված հողերի վերակուլտիվացման տեխնոլոգիաներ», «Ծառագիտություն»,«Անտառագիտական հետազոտությունների մեթոդա-բանություն», «Անտառի պահպանություն», «Անտառային կենսաբազմազանություն», «Անտառագիտություն», «Գեղազարդ պարտիզագործություն և ծաղկաբուծություն», «Անտառաբարելավում և պաշտպանական անտառաբուծություն», «Բնափայտագիտություն», «Բնակավայրերի կանաչապատում և նախագծում», «Անտառմշակություն և անտառվերականգնում», «Անտառգնահատում», «Անտառնախագծում և անտառշինություն», «Անտառային սերմնաբուծություն և տնկարանային գործ», «Անտառայգիներ և ռեկրեացիոն տնկարկներ», «Անտառօգտագործում», «Լանդշաֆտային դիզայն» և մասնագիտական այլ առարկաներ: 

pdf_logo

Նախկին Ագրոէկոլոգիայի ամբիոնի ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 418 սենյակ
Հեռ. (37412) 56 20 01, ներքին՝ 3-64
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10