hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Տեր-Գրիգորյան Արմենակ Ջալլադի

Երևանի պետական համալսարանից 1930 թվին նորաստեղծ Գյուղա-տնտեսական ինստիտուտ է տեղափոխվել խաղողագործության ամբիոնը, իսկ պտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնները կազմավորվել են 1933 թվին:
1947թ. այգեգործության ամբիոնը միավորվել է խաղողի և պտղի վերա-մշակման ամբիոնի հետ ու վերանվանվել այգեգինեգործության ամբիոն:
Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կազմավորվելուց հետո` 1994 թ., խաղողագործության, պտղաբուծության և բանջարաբուծության ամբիոնները միավորվել են, իսկ 1997թ. այն վերակազմավորվել է այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի:
2013 թվից ամբիոնը ղեկավարում է գ.գ.թ., դոցենտ` Ա.Ջ.Տեր-Գրիգորյանը:
Ամբիոնը պատրաստում է բույսերի պաշտպանության, խաղողա-գործության, պտղաբուծության, սորտագիտության ու սելեկցիայի բնագավառների բարձր որակավորմամբ մասնագետներ:

Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել է ավելի քան հազար գիտական հոդված, գիտագործնական նշանակության բազմաթիվ գրքույկներ, դասա-գրքեր, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ:
ՀԱԱՀ-ում գործում է խաղողա-գործության և պտղաբուծության գիտահետազոտական լաբորա-տորիան, որը հիմնադրել է պրոֆեսոր Պ.Կ. Այվազյանը, ով 1970-2008թթ. ղեկավարել է այն: Ստեղծվել է խաղողի հարուստ հիբրիդային ֆոնդ, որն ընդգրկում է 35 հազար սերմնաբույս և 550 էլիտային հիբրիդ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից ստեղծվել է 24 սեղանի, համա-պիտանի և տեխնիկական տարբեր ժամկետներում հասունացող խաղողի նոր սելեկցիոն սորտ (հեղինակներ` պրոֆեսորներ Պ.Կ. Այվազյան և Գ.Պ. Այվազյան): Դոցենտ Գ.Ս. Սանթրոսյանի համահեղինակությամբ ստացվել է ծիրանենու երեք նոր սելեկցիոն սորտ: Ամբիոնում աշխատանքներ են տարվում խաղողի վազի ձևավորման նոր համակարգերի մշակման, սորտային տարբերակված ագրոտեխնիկա մշակելու ուղղությամբ, ծիրանենու այգիներում մշակության նոր տեխնոլոգիաների և սորտերի նկարագրման ու դասակարգման համակարգի ներդրման, ՀՀ հացա-հատիկային մշակաբույսերի դաշտերում ֆիտոսանիտարական փորձա-քննության իրականացման, վնասակար օրգանիզմների տեսակային կազմի բացահայտման, քարտեզագրման, խաղողի վազի, պտղատուների և բանջարային մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների առանձնահատկությունների ուսումնասիրման և պայքարի մշակման վերաբերյալ:

Ամբիոնը համագործակցում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Ֆրանսիայի Օռլեանի համալսարանի, Կրասնո-դարի մարզի Ղրիմսկ քաղաքի սե-լեկցիոն փորձարարական կայանի, ՀՀ ԳՆ տարբեր ստորաբաժանում-ների, ֆերմերային տնտեսություն-ների և անհատ հողօգտագործող-ների հետ: Ամբիոնի աշխատակից-ները մասնակցում են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող մասնագիտական խորհրդատվական աշխատանքներին:
Ամբիոնում գիտական աշխատանքներ են կատարում տարբեր մասնա-գիտությունների գծով ասպիրանտներ և հայցորդներ: Հետևողական աշխատանք է տարվում նաև ուսանողների գիտական հետա-զոտությունների կազմակերպման ուղղությամբ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Տեր-Գրիգորյան Արմենակ Ջալլադի - գ.գ.թ., դոցենտ

  1. Բարսեղյան Յուրիկ Զալիբեկի - գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Սանթրոսյան Գագիկ Սերյոժայի - գ.գ.թ., դոցենտ
  3. Օհանյան Արտեմ Իոսիֆի - գ.գ.թ., դոցենտ
  4. Հովհաննիսյան Արա Ռաֆիկի - գ.գ.թ., դոցենտ
  5. Ավագյան Գայանե Վարուժանի - գ.գ.թ., դոցենտ
  6. Մանվելյան Արմինե Աշոտի - գ.գ.թ., դոցենտ
  7. Գաբրիելյան Գայանե Սարդարի - գ.գ.թ., դոցենտ
  8. Մուրադյան Արամայիս Կառլենի - գ.գ.թ., դասախոս
  9. Գրիգորյան Ալֆրեդ Հրաչի - գ.գ.թ., դասախոս
  10. Ստեփանյան Էթերի Ռաֆիկի - ասիստենտ
  11. Ղազարյան Մարգարիտ Հակոբի - ասիստենտ
  12. Հովհաննիսյան Լյուդմիլա Վաղարշակի - 1-ին կարգի լաբորանտ
  13. Ղահրամանյան Անահիտ Պողոսի - 1-ին կարգի լաբորանտ
  14. Սարգսյան Նելլի Արևշատի - 1-ին կարգի լաբորանտ
  15. Ավետիսյան Սաթենիկ Գառնիկի - 1-ին կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Այգեպտղաբուծություն», «Պտղաբուծություն», «Պտղահատապտղային բույսերի մշակությունը պաշտպանված գրունտում», «Խաղողագործություն, պտղաբուծություն», «Խաղողագործություն», «Խաղողագործություն սորտագիտության հիմունքներով», «Ընդհանուր էնտոմոլոգիա», «Գյուղատնտեսական էնտոմոլոգիա», «Ընդհանուր ֆիտոպաթոլոգիա», «Անտառային բույսերի պաշտպանություն», «Բույսերի քիմիական պաշտպանություն», «Բուսասանիտարական փորձաքննություն, սերտիֆիկացում և կարանտին վերահսկողություն», «Շերամապահություն», «Բույսերի իմունիտետ», «Բույսերի կենսաբանական պաշտպանություն», «Վնասակար տզեր, նեմատոդներ, կրծողներ», «Վնասատուների և հիվանդությունների զարգացման կանխատեսում»: 

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 342 սենյակ
Հեռ. (+37412) 58 11 03, ներքին՝ 2-36, 3-94

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10