hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ընդհանուր երկրագործության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Մանուկյան Ռուզաննա Ռուբենի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր երկրագործության ամբիոնը բուհի հիմնարար ամբիոններից է: Որպես ընդհանուր երկրագործության ամբիոն կազմավորվել է երկու` ընդհանուր երկրագործության ու հողագիտության և ագրոքիմիայի ամբիոնների միավորման արդյունքում:
1922թ. Երևանի պետական համալսարանի ստեղծման առաջին իսկ օրերից ճանաչված գիտնական, ագրոքիմիկոս-մանրէակենսաբան պրոֆեսոր Պ.Բ.Քալանթարյանի ջանքերով համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում կազմակերպվում է ագրոքիմիայի ամբիոնը, որը 1930թ. սեպտեմբերին տեղափոխվում է նորաստեղծ Հայկական գյուղա-տնտեսական ինստիտուտ` որպես ագրոքիմայի, մանրէաբանության և հողագիտության ամբիոն: Ամբիոնը 1931թ. գլխավորել է ագրոնոմիական ֆակուլտետի առաջին դեկան Պ.Բ. Քալանթարյանը, ապա` Ե.Մ. Մովսիսյանը, պրոֆեսոր` Ռ.Գ. Հարությունյանը, դոցենտ Ս.Կ. Երիցյանը: 1989թ. հողագիտության և ագրոքիմիայի ամբիոնները միավորվեցին որպես հողագիտության և ագրոքիմիայի ամբիոն, որը մինչև 1994թ. գլխավորել է պրոֆեսոր Է.Մ.Հայրապետյանը:
1994թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիմնադրումից հետո երկրագործության, հողագիտության և ագրոքիմիայի ամբիոնները միավորվեցին որպես ընդհանուր երկրագործության ամբիոն, որը մինչև 2004թ.` ղեկավարել է պրոֆեսոր Ռ.Գ.Հարությունյանը, ապա` գ.գ.դ., պրոֆեսոր` Ռ.Ռ.Մանուկյանը:
2004թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ ընդհանուր երկրագործության ամբիոնին շնորհվել է գ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Գ.Խ. Աղաջանյանի անունը: Անցած տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել է 1500-ից ավելի գիտական հոդված, 150-ից ավելի գիտահանրամատչելի գրքույկ, հիմնարար նշանակություն ունեցող 25 մենագրություն, 12 դասագիրք, 8 ուսումնական ձեռնարկ, 50-ից ավելի մեթոդական ցուցում:

Ամբիոնը հանրապետության` երկ-րագործության, հողագիտության և ագրոքիմիայի տարբեր հիմնախըն-դիրների պարզաբանմամբ զբաղ-վող գիտամեթոդական կեն-տրոններից է: Գիտական հետազոտությունները հիմնակա-նում վերաբերում են երկրագործության համակարգե-րին, մոլախոտերի կենսաբանական առանձնահատկություններին և դրանց դեմ պայքարի հարցերին, վարելահողերի ջրաֆիզիկական հատկություններին, հանրապետության հողային ծածկույթի ուսումնա-սիրությանը, հողերի մելիորացիային, մելիորացված սոդային, աղուտ-ալկալի հողերի կուլտուրականացմանը, դեգրադացված հողերի բարելավմանը, էրոզիայի զարգացման օրինաչափություններին և պայքարի միջոցառումներին, բույսերի սննդառության հիմնական օրինաչափություններին, հողերի ապահովվածությանը մատչելի սննդատարրերով, պարարտացման համակարգին:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքները, առաջավոր փորձը գյուղատնտեսական արտադրության ոլորտում ներդնելու նպատակով ամբիոնի աշխատակիցները սերտորեն համագործակցում են ֆերմերային տնտեսությունների, հողօգտագործողների հետ` ամրապնդելով գիտնական-հողօգտագործող կապը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Մանուկյան Ռուզաննա Ռուբենի - գ.գ.դ., պրոֆեսոր

  1. Գալստյան Ցոլակ Մաղաքի - գ.գ.թ., պրոֆեսոր
  2. Պապինյան Վիգեն Արամայիսի - գ.գ.դ., դոցենտ
  3. Երիցյան Սերյոժա Կարապետի - գ.գ.թ., դոցենտ
  4. Ղազարյան Հունան Ղազարի - գ.գ.դ., դոցենտ
  5. Ղուկասյան Համասփյուռ Գագիկի - գ.գ.թ., դոցենտ
  6. Հովհաննիսյան Ազգանուշ Վարդգեսի - գ.գ.թ., դոցենտ
  7. Մամաջանյան Սասուն Արշալույսի - գ.գ.թ., դասախոս
  8. Գրիգորյան Հովսեփ Էդուարդի - գ.գ.թ., դասախոս
  9. Շեկոյան Զարուհի Սերգեյի - դասախոս
  10. Միրզոյան Նարինե Պարույրի - ասիստենտ
  11. Նազարեթյան Արեգնազ Ռաֆիկի - ասիստենտ
  12. Ծերունյան Կատերինե Արտաշեսի - 1-ին կարգի լաբորանտ
  13. Հովհաննիսյան Մարինե Կոնստանտինի - 1-ին կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Երկրագործություն», «Երկրագործության հիմունքներ», «Մելիորատիվ երկրագործություն», «Երկրագործություն, հողագիտություն ագրոքիմիայի հիմունքներով», «Երկրագործության գոտիական համակարգեր», «Հողագիտություն երկրաբանության հիմունքներով», «Հողագիտություն», «Հողագիտություն և լանդշաֆտագիտություն», «Հողերի մելիորացիայի նոր տեխնոլոգիաներ», «Գրունտային միջավայր հողագիտության հիմունքներով», «Ագրոքիմիա», «Օրգանական երկրագործության հիմունքներ», «Գիտական հետազոտությունների հիմունքներն ագրոնոմիայում», «Գիտաուսումնական մեթոդաբանություն», «Ագրոօդերևութաբանություն»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 314սենյակ
Հեռ. (37412) 52 37 72, ներքին՝ 3-65
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10