hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝ 
Մելիքյան Անդրեաս Շմավոնի

Ամբիոնը «Բուսաբուծություն» անվանումով ստեղծվել է 1924թ.-ին Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի կազմում: 1930թ. այն փոխադրվել է նորաստեղծ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ (ներկայումս՝ ՀԱԱՀ): Բուսաբուծության ամբիոնը երկար տարիներ ղեկավարել են ակադեմիկոսներ Մ. Թումանյանը, Ա. Մատթևոսյանը, պրոֆեսորներ Ա. Թովմասյանը, Մ. Գյուլխասյանը: Բուսաբուծության և բանջարաբուծության վերանվանված ամբիոնը 2009-ից գլխավորում է գ.գ.դ., պրոֆեսոր Ա.Շ. Մելիքյանը:

Ամբիոնում ՀԱԱՀ բակալավրիատի 23, մագիստրատուրայի 5 և ասպիրանտուրայի 2 մասնագիտությունների կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման համակարգերում դասավանդվում է ավելի քան 23 առարկա:
Դասախոսների նախաձեռնությամբ ամբիոնում իր ողջ պատմության ընթացքում հրատարակվել է ավելի քան 37 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 1200-ից ավելի գիտական հոդված և այլ աշխատանք: Ամբիոնն իր ավելի քան 90-ամյա պատմության ընթացքում գիտամանկավարժական բարձր որակավորում ունեցող աշխատակազմով մեծ ներդրում է ունեցել հազարավոր գյուղատնտեսների, բույսերի պաշտպանների, սելեկցիոներների, իսկ այսօր նաև ջերմատնային մասնագետների պատրաստման գործում:
busab_ev_banjarԱյսօր էլ ամբիոնն ուսումնական ծրագրերի կատարելագործմանը զուգընթաց իրականացնում է գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ, որոնք շաղկապ-վում են ուսուցման նոր մեթոդների, առաջավոր տեխնոլոգիաների կի-րառմամբ, գնահատման կրեդիտա-յին համակարգի ներդրմամբ, պար-բերաբար նորացվում է լսարանա-յին ֆոնդը, հագեցվում հեռահար կրթական տեխնիկայով և ցուցադրական տարբեր նյութերով, լաբորատոր սարքավորումներով, հրատարակվում են մեթոդական նյութեր առկա և հեռակա ուսուցման համակարգերում օգտագործելու համար: Ստեղծվել է դաշտային փորձարարական բազա, որտեղ ուսանողներն իրենց ավարտական թեզերի հետազոտական փորձերն են կատարում: Դասավանդվող առարկաների գծով արտադրական պրակտիկաները կազմակերպվում են ճյուղային գիտական կենտրոններում, որտեղ վերջերս ստեղծվել են ամբիոնի կից լսարաններ:
Ամբիոնը գիտաուսումնական բազմակողմանի համագործակցության կապեր ունի հանրապետության և արտերկրյա համալսարանների, միջազգային կազմակերպությունների և գյուղատնտեսական գիտական կենտրոնների (FAO, UNDP, EUCARPIA, IFAD, VIR, IKARDA, VOCA-VISTA AA, ECPIGR, IPGRI/ Agrobiodiversity և այլն) հետ: Ամբիոնի մասնագետները գիտագործնական աջակցություն և խորհրդատվական աշխատանքներ են կատարում Հայաստանի Հանրապետության մարզերի ֆերմերային և գյուղացիական տնտեսություններում:
Միջազգային և տեղական տարբեր կառույցների ֆինանսավորմամբ (FAO, GIZ, IPGRI, GEF, IFAD) բազմաթիվ ծրագրեր են իրականցվում կապված գյուղական տնտեսության ենթակառուցվածքների կատարելագործման, ներքին տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործման, նորագույն ագրոնոտեխնոլոգիաների ներդրման, բնական խոտհարքների և արոտավայրերի մակերեսային բարելավման, բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման, սելեկցիայում օգտագործման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ:
Կիրառական հետազոտություններ են կատարվում նոր դաշտային և բանջարային մշակաբույսերի մշակության մեջ ներդնելու ուղղությամբ, ինչպես նաև մշակության մեջ հայտնի բուսատեսակների նոր սորտերի և դրանց մշակության առաջավոր տեխնոլոգիաների փորձարկմամբ:
Հետբուհական կրթական համակարգում՝ ասպիրանտուրայի միջոցով շարունակվում են գիտական կադրերի պատրաստման աշխատանքները, այդ թվում նաև արտերկրի հայցորդներից (Իրան, Սիրիա): 

Գիտահետազոտական կարևոր օ-ղակ է ամբիոնին կից գործող Բույսերի գենոֆոնդի պահպանու-թյան և սելեկցիայի գիտահետա-զոտական լաբորատորիան, որի աշխատանքների կենտրոնում շա-րունակում են մնալ մշակովի բույսերի (հացազգիներ, բանջարա-յին պտղահատապտղային և արոմատիկ բույսեր) և դրանց վայրի ազգակից աբորիգեն ներ-կայացուցիչների պահպանման և արդյունավետ օգտագործման խըն-դիրները: Ներկայումս շարունակ-վում են դրանց տեսակային բազմազանության գենետիկական ուսումնասիրությունները, սերմնային բանկի հարստացումը, տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծումը և վայրի տեսակների գենոֆոնդի օգտագործմամբ նոր, արժեքավոր սորտերի բուծումը:
Այսօր լաբորատորիայի ex situ սերմնային հավաքածուն, որը ՀՀ-ում ամենամեծն ու հարուստն է, պարունակում է 4500-ից ավելի նմուշ, դրանցից 2250-ը վայրի, մնացածը արտասահմանյան գիտական կենտրոն-ներց ստացված և հայկական տեղական (աբորիգեն) սորտանմուշներն են: Պահպանվում է նաև տարբեր բույսերի հերբարիումային շուրջ 1200 թերթ: Լաբորատորիայի գիտաշխատողների կողմից վայրի ծնողական ձևերի հետ տրամախաչմամբ բուծվել են աշնանացան ցորենի Ոսկեհասկ, գարու Արարատի-7, Մարինա, Հայկ-1, ցորենաշորայի Սիս-1, Սիս-2, հաճարի Արփի և Արևիկ, աշորայի Սյունիք-1, սոխի Արմավիրի, սխտորի Ձյունիկ սորտերը, որոնք շրջանացված են Հայաստանում: Այժմ շարունակվում են աշխատանքները հացահատիկային և բանջարային բույսերի մի շարք նոր հեռանկարային գծերի ստացման ուղղությամբ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Մելիքյան Անդրեաս Շմավոնի - գ.գ.դ., պրոֆեսոր

  1. Հարությունյան Հենրիկ Մկրտչի - գ.գ.թ., դոցենտ
  2. Մարտիրոսյան Համլետ Սարգսի - գ.գ.թ., դոցենտ
  3. Թովմասյան Գագիկ Ազատի - գ.գ.թ., դոցենտ
  4. Նազարյան Ռուդիկ Նազարի - գ.գ.թ., դոցենտ
  5. Գրիգորյան Ստասիկ Մնացականի - գ.գ.թ. դոցենտ
  6. Թադևոսյան Ալինա Մելիքի - գ.գ.թ., դոցենտ
  7. Տերտերյան Հասմիկ Զադիկի - գ.գ.թ., դոցենտ
  8. Սիսեռյան Ռուբեն Զարեհի - գ.գ.թ., դասախոս
  9. Գասպարյան Նաիրա Աշոտի - գ.գ.թ., դասախոս
  10. Թադևոսյան Լաուրա Միշայի  -գ.գ.թ., դասախոս
  11. Մարտիրոսյան Գայանե Սերյոժայի -գ.գ.թ., դասախոս
  12. Պետրոսյան Լաուրա Լևոնի - ասիստենտ
  13. Սարդարյան Անժելա Վրեժի - 1-ին կարգի լաբորանտ
  14. Դարբինյան Իռա Գարեգինի - 1-ին կարգի լաբորանտ
  15. Գրիգորյան Արմիկ Արշակի - 1-ին կարգի լաբորանտ
  16. Ալեքսանյան Գոհար Ալեքսանի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Բուսաբուծություն», «Բանջարաբուծություն», «Պաշտպանված գրունտի բանջարաբուծություն», «Սնկաբուծություն, ծաղկաբուծու-թյուն», «Սելեկցիա և սերմնաբուծություն», «Մարգագետնաբուծություն», «Կերարտադրություն», «Հատիկաբանություն», «Ագրոկենսաբազ-մազանություն», «Բուսական ծագման արտադրանքի ապրան-քագիտություն» և այլն:

Համագործակցությունը միջազգային կառույցների հետ
FAO, UNDP, EUCARPIA, IFAD, VIR, IKARDA, VOCA-VISTA AA, ECPIGR, IPGRI/ Agrobiodiversity, GIZ և այլն:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 218 սենյակ
Հեռ. (37412) 58 00 65, ներքին՝ 3-43, 3-08
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10