hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Գ.Սանթրոսյան
Դեկան՝ գ.գ.թ., դոցենտ
Գագիկ Սերյոժայի Սանթրոսյան

1930թ. Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրված Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կազմում էր Ագրոնոմիական ֆակուլտետը, որի կազմավորման ակտիվ նախաձեռնողներից և ջատագովներից էր նրա առաջին դեկան, ճանաչված գիտնական ու մանկավարժ Պապա Բեժանի Քալանթարյանը:
1994թ. գյուղատնտեսական և անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտների միավորման արդյունքում նորաստեղծ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում կազմավորվեց Ագրարային ֆակուլտետը, որը 2002-2003 ուստարում վերակազմավորվեց Ագրոնոմիական ֆակուլտետի:
2006 թվականից առ այսօր ֆակուլտետի դեկանն է գ.գ.թ., դոցենտ Գագիկ Սերյոժայի Սանթրոսյանը:

Ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ 8 ամբիոնները`

Հիմնադրման օրվանից մինչ օրս ֆակուլտետը տվել է ավելի քան 15500 շրջանավարտ:
Ֆակուլտետում այսօր լուրջ աշխատանք է տարվում ուսումնադաս-տիարակչական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական ուսումնա-սիրությունների և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ: Ուսումնական կաբինետներն ու լաբորատորիաներն ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով, ցուցադրական նյութերով, հերբարիումներով և համակարգչային տեխնիկայով: Ուսանողների արտադրական և ուսումնական պրակտիկաները կազմակերպվում են ՀԱԱՀ-ի ուսումնափորձնական տնտեսություններում և գիտական կենտրոնների մասնաճյուղերում, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ ու ֆերմերային տնտեսություններում, ինչպես նաև տարբեր միջազգային ընկերություններում:
Ուսումնական գործընթացին զուգընթաց՝ ֆակուլտետն իրականացնում է նաև գիտական, հետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքներ: Գյուղատնտեսական արտադրությունում ներդրվել են ավելի քան 200 առաջարկություններ, այդ թվում գյուղատնտեսական մշակաբույսերի 40 նոր սորտեր: Ֆակուլտետի ամբիոններում և պրոբլեմային լաբորատորիաներում իրականացվում են ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների ագրարային ոլորտի համար կարևոր գիտագործնական նշանակություն ունեցող գիտահետազոտական աշխատանքներ:
Միայն վերջին 10 տարիներին ֆակուլտետի դասախոսների կողմից հրատարակվել են շուրջ 30 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 1400 գիտական հոդված, 130 ուսումնամեթոդական ցուցումներ, 10 արտոնագիր և հեղինակային վկայագրեր:
Ֆակուլտետում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում հետևյալ ուղղություններով` ՀՀ տարբեր հողակլիմայական պայման-ներում էկոլոգիական տեսակետից անվտանգ բուսաբուծական մթերքների արտադրության տեխնոլոգիաների մշակման, գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի սպիտակուցների բազմազանության, կենդանիների արյան մակաբուծային հիվանդությունների և տզերի տիպային կազմի ուսումնասիրության, խաղողի այգիների ապրոբացման, ձևավորման, զանգվածային սելեկցիայի և առավել արդյունավետ սորտերի գենոֆոնդի ստեղծման, պտղատու տեսակների սելեկցիոն նոր սորտերի ստացման, տնկանյութի աճեցման տեխնոլոգիայի զարգացման, պտղատու այգիների ինտենսիվ մշակության նոր տեխնոլոգիաների մշակման, գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոցների փորձարկման, դաշտային և բանջարանոցային բույսերի աճեցման ու սերմնաբուծության ինտենսիվ տեխնոլոգիաների մշակման, բնական խոտհարքների և արոտավայրերի մակերեսային բարելավման, բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման, սելեկցիայում օգտագործման, երկրա-գործության համակարգերի, ագրոտեխնիկայի, գյուղատնտեսական առանձին մշակաբույսերի պարարտացման, վարելահողերի ջրաֆի-զիկական հատկությունների, մոլախոտերի դեմ պայքարի նոր միջոցառումների փորձարկման, դեգրադացված հողերի բարելավման, դեգրադացված անտառների պահպանման, վերականգնման, կանաչ տնկարկների դենդրոֆլորայի տեսակային կազմի բարելավման և այլն:

Ագրոնոմիական ֆակուլտետում գործում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհող 011 «Ագրոնոմիա» մասնագիտական խորհուրդը, որտեղ հայցորդները ատենախոսություններ են պաշտպանում հետևյալ մասնագիտու-թյունների գծով՝

Ֆակուլտետը սերտ համագործակցության մեջ է ՄԱԿ-ի Գյուղատնտեսության և պարենի կազմակերպության, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և արտերկրյա տարբեր համալսարանների ու գյուղատնտեսական գիտական կենտրոնների հետ:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10