hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Ամիրյան Արա Կարապետի

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում 1942 թ. հիմնադրվեց գրաֆիկայի ամբիոնը, որը ղեկավարում էր դոցենտ Միքայել Բեգլարի Վարունցյանը (1942-1946 թթ.), ապա դոցենտ Հայկազ Սահակի Վահրամյանը (1946-1972թթ):
Հետագայում ամբիոնը վերանվանվեց «Գրաֆիկայի և մեքենաների մասե-րի» ամբիոն: 
1972-1993 թթ. և 1998-1999 թթ. ամբիոնը գլխավորել է տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Կարապետ Անդրեասի Ամիրյանը: 
1994-1995 թթ., 1996-1998 թթ. և 1999-2006 թթ. ամբիոնը ղեկավարել է տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Հայկ Մակարի Կարապետյանը, իսկ 1995-1996 թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆ. Արմեն Ցոլակի Խաչատրյանը:
2006 թվականին ամբիոնի վարիչ է ընտրվել տեխն. գիտ. դոկտոր, պրոֆ. Արա Կարապետի Ամիրյանը:
2007 թվականին ամբիոնի թիվ 536 լսարանը վերանվանվեց ամբիոնի նախկին վարիչ «Պրոֆ. Կ.Ա. Ամիրյանի անվան՝ մեքենաների և մեխա-նիզմների տեսության ու մեքենաների մասերի» լսարանի, որն ամբիոնի վարիչի, աշխատակիցների և համալսարանի նախկին շրջանավարտների աջակցությամբ կահավորվել է ուսուցման ամենաժամանակակից տեխնի-կական սարքավորումներով, ինտերակտիվ գրատախտակով, հեռուստա-ցույցով, դիդակտիկ նյութերով ու մոդելներով:
Ամբիոնին կից գործում են երկու մասնագիտացված համակարգչային լսարաններ:

Ներկայումս ամբիոնում գիտա-հետազոտական աշխատանքները տարվում են երեք կարևոր ուղղու-թյուններով. ՀՀ գյուղատնտեսու-թյան մեջ էներգիայի այլընտրան-քային աղբյուրների` մասնավորա-պես քամու էներգիայի օգտա-գործումը, մեխանիկական փոխանցումների կատարելագործումը, լեռնա-լանջերի յուրացման տեխնոլոգիաների և հողամշակ մեքենաների հիմնախնդիրները:
Միջազգային ճանաչում են ստացել շղթայաալիքային փոխանցումների (ՇԱՓ) և հողմաէներգետիկ պաշարների օգտագործմանը վերաբերող աշխատանքները: Նշված երկու թեմաների գծով միջազգային գիտաժողովներում ներկայացվել և կարդացվել են երկու տասնյակից ավել զեկուցումներ:
2000 թվին ԱՄՆ Ավտոմոբիլային ճարտարագետների միջազգային միության (SAE International) Համաշխարհային կոնգրեսում (Միլաուոկի, ԱՄՆ) ամբիոնի պրոֆեսորներ Կ.Ա. Ամիրյանի և Ա.Կ. Ամիրյանի ներկայացրած զեկուցումը ճանաչվեց լավագույնը, որի համար հեղինակներն արժանացան Միության հատուկ սերտիֆիկատների և ընտրվեցին SAE International Միջազգային ասոցիացիայի անդամ:
ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակման հիմնադրամի (CRDF) մրցույթներում հաղթող են ճանաչվել ամբիոնի պրոֆեսորներ Կ.Ա. Ամիրյանի և Ա.Կ. Ամիրյանի կողմից ներկայացրած հետազոտությունները:
Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել են 7 ուսումնական ձեռնարկներ, 5 մենագրություններ, 129 մեթոդական ցուցում, 376 գիտական հոդված, ստացվել է 73 հեղինակային վկայական և արտոնագիր: 

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Ամիրյան Արա Կարապետի – տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Կարախանյան Կարո Ղուկասի - տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Կարապետյան Հայկ Մակարի - տ.գ.թ., դոցենտ
  3. Մարիկյան Սամվել Սերգեյի - տ.գ.թ., դոցենտ
  4. Խաչատրյան Նաիրա Վալերիի - ասիստենտ
  5. Բարսեղյան Կարինե Զալիկի - ասիստենտ
  6. Հարությունյան Գայանե Բարսեղի - ասիստենտ
  7. Ամիրյան Օֆելյա Աշոտի - դասախոս
  8. Աճեմյան Արամ Հրայրի - դասախոս
  9. Սարգսյան Լուսինե Խաչիկի- դասախոս
  10. Փուրթոյան Գագիկ Հայկազի - ասիստենտ
  11. Բաղդասարյան Արմինե Սիրակի - տ.գ.թ., ասիստենտ
  12. Տոնապետյան Արամ Պարգևի - տ.գ.թ., ասիստենտ
  13. Մելիքջանյան Արմինե Հովիկի - 1-ին կարգի լաբորանտ
  14. Պետրոսյան Նազիկ Կարապետի - 1-ին կարգի լաբորանտ
  15. Մարտիրոսյան Արմինե Պետրոսի - 1-ին կարգի լաբորանտ
  16. Ստեփանյան Անահիտ Վանիկի - 2-րդ կարգի լաբորանտ

amiryan

Դասավանդվո
ղ առարկաները




pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 537 սենյակ,
Հեռ. (37410) 58 37 11, ներքին՝ 2-16, 2-17
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10