hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Գյուղատնտեսական մեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգման ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Գրիգորյան Ալբերտ Սուրենի

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում 1946թ. ստեղծվել է մեքենաների նորոգման, իսկ 1948թ.` մետաղների տեխնոլոգիայի ամբիոնը` նյութերի դիմադրության ամբիոնի հետ համատեղ: 1950թ. մետաղների տեխնոլոգիայի ամբիոնը առանձնացել է` դառնալով կառուցվածքային նյութերի տեխնոլոգիայի ամբիոն, որը մինչև 1988թ. ղեկավարել է պրոֆեսոր Մ.Ա. Եսայանը: Հետագայում մի քանի անգամ վերակազմավորվելուց հետո 2003թ. ամբիոնը կոչվել է գյուղա-տնտեսական մեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգման ամբիոն: Տարբեր տարիների ամբիոնի վարիչ են աշխատել պրոֆեսոր Վ.Վ. Համբարձումյանը, դոցենտներ` Լ.Ա. Սահակյանը, Հ.Մ. Մարտիրոսյանը, Ս.Ա. Կոխլիկյանը: 2006 թվից առ այսօր ամբիոնը ղեկավարում է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դ.Պ. Պետրոսյանը: 2008թ. ամբիոնն անվանակոչվեց ամբիոնի հիմնադիր-վարիչ Միքայել Եսայանի անունով:
Ամբիոնին կից գործում են ձուլման, եռակցման, փականագործական և մեխանիկական մշակման ուսումնական արհեստանոցները, ինչպես նաև մետաղների կտրման, նյութագիտության, համափոխարինելիության և տեխնիկական չափումների լաբորատորիաները, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Ամբիոնի գիտահետազոտական աշ-խատանքները հիմնականում ուղղված են մետաղահատ հաստոցների և կտրման համակարգում դինամիկական գործընթացների հե-տազոտմանը: Վերջին տարիներին ամբիոնի աշխատակիցները զբաղ-վում են հատուկ տեխնոլոգիաների միջոցով գյուղատնտեսական մեքենամասերի հուսալիության և երկարակեցության բնութագրերի բարձրացման հիմնախնդիրներով: Ամբիոնի դասախոսների և ասպիրանտ-ների կողմից տպագրվել է 270-ից ավելի գիտական հոդված, հրատարակ-վել են մենագրություններ, գրքույկներ, մեթոդական ձեռնարկներ:
Ամբիոնում դասավանդվող առարկաների գծով ուսումնաարտադրական պրակտիկա է կազմակերպվում ամբիոնի ուսումնական լաբորատորիա-ներում և արհեստանոցներում, ինչպես նաև ամբիոնը համագործակցում է «Գարի Գրուպ» ՍՊԸ-ի, «Ինտերստանոկ» ԲԲԸ-ի, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ի, «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Գրիգորյան Ալբերտ Սուրենի - տ.գ.թ., դոցենտ

  1. Պետրոսյան Դանիել Պետրոսի - տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Կոխլիկյան Սեյրան Արամայիսի - տ.գ.դ., դոցենտ
  3. Մատղաշյան Հակոբ Աղասու - տ.գ.թ., դոցենտ
  4. Եսայան Պավել Միքայելի - տ.գ.թ., դոցենտ
  5. Գալստյան Համեստ Ժորայի - տ.գ.թ., դոցենտ
  6. Ալթունյան Արթուր Վաղինակի - տ.գ.թ., դոցենտ
  7. Բաբայան Արմեն Ռազմիկի - տ.գ.թ., ասիստենտ
  8. Շահվերդյան Հայկ Գրիգորի - ուս.արհեստանոցի վարիչ
  9. Ղազարյան Գայանե Վազգենի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Աղաբեկյան Վարդուհի Աղաբեկի - 1-ին կարգի լաբորանտ
  11. Հարությունյան Սպարտակ Արամայիսի - 2-րդ կարգի լաբորանտ
  12. Սիմոնյան Ալբերտ Հայրապետի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Կառուցվածքային նյութերի տեխնոլոգիա», «Նյութագիտություն», «Մետաղահատ հաստոցներ և հարմարանքներ», «Գյուղմեքենաշինության տեխնոլոգիա», «Համափոխարինելիություն և տեխնիկական չափումներ», «Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում», «Կտրման տեսության հիմունքներ», «Մեքենաների հուսալիություն և նորոգում», «Նյութաբանություն և չափագիտություն», «Չափագիտություն», «Նյութագիտություն և ԿՆՏ», «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 212 սենյակ
Հեռ. (37412) 52 75 59, ներքին՝ 2-22, 2-21
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10