hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Գյուղատնտեսական մեքենաների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Եսոյան Արամայիս Մյասնիկի

Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնը կազմավորվել է 1931 թվին որպես մեքենագիտության ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը պրոֆեսոր Ս.Ս. Սահակյանն էր, ով ղեկավարել է այն մինչև 1971 թիվը:
1972-1977 թվերին ամբիոնի վարիչ է աշխատել պրոֆեսոր Խ.Ա. Խաչատրյանը, ով մեծ ավանդ ունի կադրերի պատրաստման և հայրենական գիտության զարգացման գործում: 1977-2008 թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Շ.Մ. Գրիգորյանը, ում հետազոտություններն ընդգրկում են ծխախոտագործության, խաղողագործության, պտղա-բուծության և հողի մշակության (լեռնային երկրագործություն) մեքենայացման հարցերը:
2008 թվից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Ա.Մ. Եսոյանը, ում ղեկավարությամբ ամբիոնում գիտական աշխատանքներ են կատարվում հողի մեքենայական դեգրադացման և լեռնային երկրա-գործության հիմնախնդիրների վերաբերյալ: Նրա կողմից ստեղծվել են լանջերի մշակության ճակատային գութան և կախոցի նոր համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել լանջերում աշխատող ագրեգատների դինամիկատեխնոլոգիական կայունությունը, հողի մեքե-նայական դեգրադացումը կանխարգելելու և նվազեցնելու նպատակով առաջարկվել են թրթուրավոր տրակտորի 6 տիպի ընթացքային մասեր:

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում նաև լեռնային երկրագործության, խաղողագործության, ծխախոտա-գործության, հողի մշակության նոր տեխնիկական միջոցների և տեխնո-լոգիաների մշակման, գյուղատնտե-սական հումքի վերամշակման, բերքահավաքի մեքենաների բանող օրգանների` կտրող ապարատների տեսական հիմունքների մշակման ուղղություններով:
Ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորա-տորիաները նոր սարքավորումներով համալրելու, ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ:
Ամբիոնի աշխատակիցներն ստացել են ավելի քան 100 հեղինակային վկայական, տպագրել են 400-ից ավելի գիտական աշխատանք: Հիշատակման են արժանի հետևյալ դասագրքերն ու մենագրությունները. «Основы разработки ротационных режущих аппаратов уборочных машин» (А.П. Тарвердян), «Երկրագործական մեխանիկա» (Շ.Մ. Գրիգորյան, Ա.Ց. Խաչատրյան, Ռ.Ս. Մինասյան), «Բերքահավաքի մեքենաներ» (Մ.Ա. Սարգսյան), «Գյուղատնտեսության մեխանիզատորի տեղեկագիր» (Շ.Մ. Գրիգորյան, Պ.Մ. Մելտոնյան, Գ.Գ. Մուրադյան, Գ.Մ. Կարապետյան), «Մաթեմատիկական վիճակագրության տարրերը և գիտափորձի պլանավորման տեսություն» (Շ.Մ. Գրիգորյան, Ա.Պ. Թարվերդյան, Դ.Պ. Պետրոսյան), «Վարի ագրեգատի դինամիկատեխնոլոգիական կայունու-թյունը հողի մեքենայական դեգրադացման կանխարգելումով» (Ա.Մ. Եսոյան), «Անտառային մեքենաներ և մեխանիզմներ» (Շ.Մ. Գրիգորյան, Ս.Վ. Հովհաննիսյան), «Մելիորատիվ մեքենաներ» (Ա.Հ. Մելքոնյան), «Հացահատիկահավաք կոմբայն» (Շ.Մ. Գրիգորյան, Ս.Վ. Ռաֆայելյան), «Ամբարձիչ փոխադրական մեքենաներ» (Ա.Մ. Եսոյան, Ս.Վ. Հովհաննիսյան, Մ.Ա. Ալավերդյան):
Ամբիոնը համագործակցում է երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի, ֆերմերային տնտեսությունների, Մոսկվայի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Վլադիկավկազի, Վրաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների համապատասխան տեխնիկական ամբիոնների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Եսոյան Արամայիս Մյասնիկի - տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Հովհաննիսյան Սամվել Վարդանի - դոցենտ
  2. Մելքոնյան Անահիտ Հայրիկի - դոցենտ
  3. Ռաֆայելյան Սիմոն Վլադիմիրի - դոցենտ
  4. Ալավերդյան Մանվել Ավետիքի - տ.գ.թ., դոցենտ
  5. Մկրտչյան Հայկ Դերենիկի - տ.գ.թ., ասիստենտ
  6. Մաթևոսյան Անի Անդրանիկի - ասիստենտ
  7. Գալֆայան Աշոտ Մարգարի - առաջատար մասնագետ
  8. Յավրոյան Լիլիա Արտաշի - 1-ին կարգի լաբորանտ
  9. Մարտիրոսյան Գոհար Պետրոսի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Գյուղատնտեսական և մելիորատիվ մեքենաներ», «Մելիորատիվ շինարա-րական մեքենաներ», «Ամբարձիչ փոխադրական մեքենաներ», «Անտառա-յին տնտեսության մեքենաներ և սարքավորումներ», «Անտառահատման և ամբարձիչ փոխադրական մեքենաներ»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 301 սենյակ
Հեռ. (37410) 56 17 73, ներքին՝ 2-60, 3-10
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10