hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Բազիկյան Նորիկ Ավետիսի

1943թ. կազմավորված տրակտորների և ավտոմոբիլների ամբիոնը ղեկավարել է դոց. Է.Ա. Մկրտումյանը, իսկ 1966թ. պրոֆեսոր Հ.Վ. Մաքսապետյանի կողմից հիմնադրվել է ավտոմոբիլների ամբիոնը: Վերոնշյալ 2 ամբիոնների միավորման արդյունքում 1980թ. կազմավորվել է ավտոմոբիլների և տրակտորների ամբիոնը, որը մինչև 1990թ. ղեկավարել է Հ.Վ. Մաքսապետյանը: Այժմ ամբիոնի վարիչը տեխնիկական գիտու-թյունների դոկտոր, պրոֆեսոր Ն.Ա. Բազիկյանն է:
Հիմնադրման օրվանից ամբիոնը գիտագործնական և գիտամանկա-վարժական ակտիվ գործունեություն է ծավալել: Ամբիոնի կողմից պաշտպանության են ներկայացվել 6 դոկտորական և 28 թեկնածուական ատենախոսություն, ինչպես նաև աշխատակիցների կողմից վերջին 10 տարիների ընթացքում հրատարակվել են ավելի քան 250 գիտական հոդվածներ, 4 մենագրություններ, 74 ուսումնամեթոդական աշխատանք-ներ (այդ թվում` 7 ուսումնական ձեռնարկ, 2 դասագիրք, 70 մեթոդական ցուցում), ստացվել են 45 հեղինակային արտոնագրեր:

Ներկայումս ամբիոնում գիտա-հետազոտական աշխատանքները տարվում են երկու գերակա՝ լեռնա-յին երկրագործությունում տրակ-տորային ագրեգատի դինամիկա-կան և տեխնոլոգիական բնութագ-րերի բարելավման և ավտո-տրանսպորտային միջոցների շա-հագործական հուսալիության բարձրացման ուղղություններով: Ամբիոնի նյութատեխնիկական բազան տարեցտարի հարստացվում է, ինչն էլ երաշխավորում է ուսումնական ծրագրերի արդյունավետությունն ու համապատասխանությունը ժամա-նակի պահանջներին:
Ամբիոնը համագործակցում է Մոսկվայի ավտոճանապարհային և ագրո-ճարտարագիտական համալսարանների, Թբիլիսիի պոլիտեխնիկական և ագրարային համալսարանների, Մինսկի պոլիտեխնիկական և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանների,Կրասնոդարի և Ստավրոպոլի ագրարային համալսարանների հետ: Այն ուղղված է համատեղ գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների կատարմանը, փոխադարձ խորհրդատվությունների անցկացմանը: Ամբիոնը համագործակցում է նաև ՀՀ տրանսպորտի և կապի, գյուղա-տնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, տարբեր մասնավոր ավտոտրանսպորտային ձեռնարկությունների, ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության հետ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների համատեղ կազմակերպման նպատակով:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Բազիկյան Նորիկ Ավետիսի - տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Մանասարյան Գրիգորի Հենրիկի - տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Հարությունյան Վաչիկ Սուրենի - տ. գ. թ., դոցենտ
  3. Մոսիկյան Կարապետ Հակոբի - տ.գ. թ., դոցենտ
  4. Բալայան Ռազմիկ Մակարի - տ. գ. թ., դոցենտ
  5. Հովհաննիսյան Արամ Արսենի - տ. գ. թ., դոցենտ
  6. Տոնապետյան Պարգև Արամայիսի - տ.գ. թ., դոցենտ
  7. Վարդանյան Վարդան Ալեքսանի - տ.գ. թ., դոցենտ
  8. Սիմոնյան Արման Ռոբերտի - տ.գ. թ., դոցենտ
  9. Ջինյան Արթուր Մարտինի - տ.գ. թ., դոցենտ
  10. Սմոյան Մխիթար Գալուստի - ավագ դասախոս
  11. Սիրեկանյան Սամվել Ռաֆիկի - տ.գ. թ., դասախոս
  12. Նիկողոսյան Վարդան Ռազմիկի - տ.գ.թ., դասախոս
  13. Մելիքյան Վահան Զարմիկի - տ.գ.թ., ասիստեն
  14. Բարսեղյան Մարինա Սերգեյի - տ.գ. թ., ասիստենտ
  15. Խաչատրյան Սարգիս Ռաֆայելի - տ.գ. թ., ասիստենտ
  16. Ռամազյան Վաչե Լիպարիտի - ասիստենտ
  17. Ասատրյան Վոլոդյա Լյուդվիկի - ասիստենտ
  18. Գրիգորյան Ալեքսան Հայկի - լաբ.վարիչ
  19. Պապինյան Մարգարիտա Գևորգի - 1-ին կարգի լաբորանտ
  20. Շաղոյան Վիկտորյա Աշոտի - 1-ին կարգի մասնագետ
  21. Պետրոսյան Սուրեն Արտավազդի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Տրակտորներ և ավտոմոբիլներ», «Վառելանյութեր և քսանյութեր», «Ավտոտրանսպորտային միջոցներ ԱԱՀ-ում», «Ավտոմոբիլային շարժիչ-ներ», «Ավտոմոբիլների տեխնիկական շահագործում», «Տրանսպորտային փոխադրումներ և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ ԱԱՀ-ում», «Ճանապարհային երթևեկության կազմակերպում և անվտանգություն», «Ճարտարագիտական հոգեբանություն», «Ավտոմոբիլային ճանապարհ-ներ», «Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտու-թյուն», «Տրանսպորտային գործընթացների կառավարման ավտոմատ համակարգեր», «Միասնական տրանսպորտային համակարգ և գյուղատնտեսական նշանակության մասնագիտացված շարժակազմ», «Ճանապարհային երթևեկության կռավարման տեխնիկական միջոցներ»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 330 սենյակ
Հեռ. (37410)567979, ներքին՝ 2-71, 2-72
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10