hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ

Դեկանի պաշտոնակատար՝

գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Մարկոսի Եղիազարյան

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետը ձևավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի նսիտի՝ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ նախկին Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ու Հիդրոմելիորիացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների միավորմամբ:  
Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը կազմավորվել է 1942 թ.: Առաջին դեկանն է եղել Ա.Ա. Մաթևոսյանը: Հետագայում ֆակուլտետի դեկան են աշխատել Է.Ա. Մկրտումյանը, Ս.Ս. Սահակյանը, Զ.Ա. Մելքոնյանը, Գ.Գ. Աղաջանյանը, Հ.Վ. Մաքսապետյանը, Վ.Մ. Ատոմյանը, Գ.Մ. Կարապետյանը, Ծ.Ք. Քանքանյանը, Հ.Մ. Սարգսյանը: Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիմնադրումից հետո՝ 1994թ., Գյուղմեքենայացման և Հիդրոմելիորացիայի ֆակուլտետների միավորման արդյունքում, ձևավորվեց Ճարտարագիտական ֆակուլտետը, որը տարբեր տարիների ղեկավարել են Հ.Մ. Սարգսյանը, Ա.Ջ. Աղասարյանը, Ն.Ա. Բազիկյանը, Ա. Մ. Եսոյանը:
Իսկ Հիդրոմելիորացիայի ֆակուլտետը կազմավորվել է 1951թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում: Հետագայում ֆակուլտետը մի քանի անգամ վերակազմավորվել և առանձնացվել է Գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ֆակուլտետից: Ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարել է վաստակաշատ գիտնական և մանկավարժ, պրոֆեսոր Ս. Մ. Ղազարյանը, ապա Պ. Ս. Էֆենդյանը, Գ.Մ. Եղիազարյանը և Ա. Ա. Աղասարյանը: Տարիներ շարունակ Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի Ֆակուլտետը պատրաստել է միջազգային չափորոշիչներին համապատասխան մասնագետներ, որոնք մեծ պահանջարկ ունեն հանրապետության ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերում:
Գյուղմեքենայացման ֆակուլտետում երկար տարիներ զբաղվել են Հայաստանում մշակաբույսերի համալիր մշակման և բերքահավաքի մեքենայացման աշխատանքներով, կերարտադրության և ֆերմաների մեքենայացման արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսության ավտոմատացման, լեռնային երկրագործության էներգախնայողական տեխնիկական միջոցների կատարելագործման, լեռնային պայմաններում աշխատող տրակտորային ագրեգատի դինամիկայի և տեխնոլոգիական բնութագրերի բարելավման, ավտոմոբիլների շահագործական հատկանիշների ուսումնասիրության, տրանսպորտային փոխադրումների արդյունավետության բարձրացման և անվտանգ երթևեկության կազմակերպման, գյուղատնտեսական մեքենաների հուսալիության բարձրացման հարցերով:
Երկու ֆակուլտետներում էլ գիտահետազոտական աշխատանքներ են տարվել մի քանի ուղղություններով. գյուղատնտեսական մշակաբույսերի ջրասպառման ռեժիմների ճշգրտում Պենման-Մոնթեյթ FAO-56 մեթոդով, արոտավայրերի ջրարբիացման հիմնախնդիրների ուսումնասիրություն, ոռոգելի հողատարածությունների ջրաաղային ռեժիմի կարգավորում, բազմաշերտ ջրատար հողաշերտերի դեպքում ստորերկրյա ջրերի հիդրոդինամիկական ռեժիմների հետազոտում, հողային պատվարների ֆիլտրացման և անհամասեռ գրունտներում հորիզոնական դրենաժների հաշվարկման մեթոդների կատարելագործում, և հողային պաշարների արդյունավետ օգտագործում, արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգությունն ապահովող միջոցառումների մշակում և այլն: Երկու ֆակուլտետներում էլ ուշադրություն է դարձվել ուսանողների արտադրական հմտությունների ձեռք բերման հիմնախնդիրներին: Ուսումնաարտադրական պրակտիկաները կազմակերպվել են հանրապետության առաջատար գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, ոլորտի այլ ձեռնարկություններում:
Դասախոսների կողմից հրատարակվել են դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև մենագրություններ, հանձնարարականներ, գիտական հոդվածներ և ուսումնամեթոդական աշխատանքներ:

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ 7 ամբիոնները`

Բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոն
Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոն
Գյուղատնտեսության ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոն
Կենսագործունեության անվտանգության ամբիոն
Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոն
Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոն
Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն:

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետը պատրաստում է ճարտարագետներ հետևյալ մասնագիտությունների գծով՝

Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Հողաշինարարություն, հողային կադաստր
Կենսագործունեության անվտանգություն:

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10