hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի կենտրոն-հենակետային վարժարանի ընդունելության կարգը

Վարժարանի 10-րդ դասարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի ընթացիկ ուստարվա 9-րդ դասարանի շրջանավարտները:
Դիմորդների ընդունելությունը կազմակերպվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականության հիման վրա` ավագ դպրոցի համապատասխան հոսքային դասարանում ուսումը շարունակելու համար:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ  ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2016-2017 ՈՒՍՏԱՐՎԱ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Վարժարանի 10-րդ դասարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 2016-2017 ուստարվա 9-րդ դասարանի շրջանավարտները: Փաստաթղթերի ընդունման ընթացքում աշակերտների հետ կազմակերպվում է զրույց` մասնագիտական կողմնորոշման նպատակով: Վարժարանում գործում են հետևյալ հոսքերը՝

  • ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Անգլերեն», «Հայոց լեզու» առարկաների խորացված ուսուցմամբ)
  • ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաների խորացված ուսուցմամբ)
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաների խորացված ուսուցմամբ)
  • ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Քիմիա» կամ «Կենսաբանություն» առարկաների խորացված ուսուցմամբ)

Վարժարանի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը`

  • դիմում (լրացվում է վարժարանում ծնողի կամ ծնողին փոխարինող անձի կողմից)
  • 9-ամյա կրթության վկայականի բնօրինակը (մինչև վկայականի ստացումը տեղեկանք դպրոցից)
  • 2 լուսանկար (3x4 չափի)
  • ծննդյան վկայականի պատճեն:

Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 23-ից մինչև հուլիսի 10-ը` ժամը 10:00-ից 16:00-ը:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ վարժարանում:

Հասցե` Կորյունի 19, ՀԱԱՀ-ի 5-րդ մասնաշենք, 1-ին հարկ, 22 սենյակ
Հեռ.` 52-43-59, 52-80-36

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10